Jump to content

Պարտիզում վարդեր բացված

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պարտիզում վարդեր բացված
Աղբյուր․ Երգիչ Գրիգոր Տալիեանցի քնարը, 1902, էջ 35-36: Վերածված նոր ուղղագրության։

Պարտիզում վարդեր բացված


Պարտիզում վարդեր բացված,
Կսպասեն սոխակի,
Առանց սոխակ թառամած,
Կարոտ են պսակի…

Արդյոք ո՞վ է, դուռն է թակում,
Ա՜խ, սիրտս կդողա,
Իմ սիրուհիս ո՞ւր է գնում,
Ա՜խ, սիրտս կխաղա[1]:

Գետակի ալիքները գնում են խայտալով,
Սիրահարի աչերից արտասուք թափելով,
Սիրուհին տանը նստած սպասում է յարին,
Քնարը ձեռին բռնած նվագում լալագին:

Թիթեռը ճրագի մոտ շրջում է անդադար,
Մինչ իր վերջ սիրակարոտ չունի նա օր դադար,
Սիրուհին տանը նստած կազմում է նամակներ,
Խիստ տրտում կանցկացնե իր գեղեցիկ օրեր։



  1. Այս չորս տողերը պետք է կրկնել ամեն տան վերջում։