Jump to content

Ջուրն էր պղտորում...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *

Ջուրն էր պղտորում հեռու-հեռավոր մանկության գետի,
Մի օր էլ գլխում ճտահանեցին մտքերը հետին.
Գրեց։ Ապարդյուն։ Գրողների դեմ լցվեց վրեժով
Ու դիրքավորվեց խրամատի մեջ... «գրականագետի»։