Ռեյմոն Պուեեռ
Արտաքին տեսք
Ռեյմոն Պուեեռ
Հըրայրքի մեջ գիշերը զայն կ’երազեմ,
Շըրթունքներս պատրաստ իր մեղկ համբույրին.
Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին
Այն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:
Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.
Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր՝
Երբ կ’իյնամ ոտքն իր տեսիլքին՝ մինչև որ
Անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:
Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
Ա՛լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:
Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
Կը ծորի և կը պարուրե զիս՝ բոլոր
Հոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե: