Մեռել է
Հուգո
Ստիննեսը։
Ես— 5
Բալշևիկ— տրիբուն—
Ընչի՞ եմ փչում էդ մասին
էս տողերիս տրուբեն—
— Որպեսզի լա՛վ դնքսենք մենք
էդ գելի քեռուն ու փեսին— 10
Լսեցե՛ք.
Ես
Պատմեմ ձեզ—
Ստիննեսի մասին։
Էստեղից է ահա, որ լսելո՛ւ եք։— 15
Ստիննեսի հանճարը—
Ավելի քան բարդ էր։
Լսե՛ք,
Լսե՛ք,
Լսե՛ք, 20
Ահա՛ թե ինչո՞վ էր հանճարեղ—
«այդ մարդը»։—
Ստիննեսը—
Կապիտալիստ էր։
Պարզ՝ սպեկուլյանտ։
Բայց ո՛չ թե խուրդա—մուրդա, 25
Ոնց որ մեր վանեցի չարչին—
Այլ ամբողջ աշխարհում առաջինը։
Գերմանիայի կեսը—
Ստիննեսի գրպանում էր։
Գերմանիայի օձիքը— 30
Ստիննեսի ձեռին։
Թոկը ձգել էր օձիքին—
Քաշում էր ձիգ։
Մի ծայրից ինքը,
Մյուսից— մուսյո Պունկարեն, 35
Այսինքն— էլի ի՛նքը, կամ իր ֆրանսական
քեռին։
Ինքը—
Մարդ էր, ոնց որ ամենքս։
Մեզ ամենքիս նման—
Լոկ մարմին ու միս էր։ 40
Մի բան էր Ստի՛ննեսին
Տարբերում ուրիշից—
էդ նրա,
Հուգոյի
Եզան վիզը։
45
Օ, Ստիննեսի հանճարը— ավելի քան բարդ էր․
Հանճարի տարօրինակ օրինակ էր այդ մարդը։
Եդ մարդու հանճարը—
Ո՛չ թե ուղեղում էր,
Այլ— 50
Դուրսը․
Օրինակ Ռուրում։
Կամ Ցեյլոնում գուցե։
Մի խոսքով— ուր որ կուզեք,
Միայն թե— ո՛չ թե գանգում, 55
Այսինքն՝ սովորական տեղում։
Ինքը նստած իր տեղում
Ուտում էր ուստրից։
Իրա տեղը աշխատում էր—
Ծանր ինդուստրին։ 60
Ինքը նստած էր մեջտեղում,
Ուղեղը— հեռուն։
Ուղեղն էլ— ուղ չէ՞ր հո հասարակ․—
Թելե՛ր.—
Եվ էն է՛լ— ոչ թե հեռագրա, 65
Այլ
Ոսկեղե՛ն։
Այլ—
Ա՛կցիա,
Կամ— 70
Բա՛նկ.
Մի խոսքով—
Ոսկի.
— Մարկ,
— Դոլլար, 75
— Ֆրանկ։
Դեռ 901—ին
Ստիննեսր միլիոնե՛ր էր։
Ուներ—
1.000.000 մարկ։
80
Իսկ 910—ին—
Արդեն 60 միլիո՛ն։
Քիչ անց—
100...
(Իսկ դու գիտե՛ս, բանվոր, 85
Բանվո՛ր, գիտե՛ս դու երևի,
Բարիքը—
Չի ծնվում ինքն իրեն,
Ոչ էլ ընկնում է արևից.
Բարիքը— 90
Ի՛նքդ ես շինում,
Մեկ էլ ընկերդ—
Քեզ պես բանվոր․—
Իսկ դու ոչի՛նչ չունես,
Դոյչլանդում ընկերդ դեռ կաղում է անոտ։ 95
Բարիքը—
Քո՛նն է,
Քո՛նն է, բանվո՛ր,
Քո՛նն է՝ ինչ կա բարդած։
Չե՞ս հասկանում․ 100
Խելո՛ք,
Վերցրու Մարքսը կարդա)․․․
Ստիննեսը միլիոներ էր,
Երբ պայթեց պատերազմը։
Պատերա՞զմ է․ 105
Լա՛վ
— Ստիննեսը պատրա՛ստ է։
(Օ, Ստիննե՛սը գիտե՛ր․
Ստիննեսը հենց ինքն էր պատրաստել
պատերազմը)։
Պատերազմ է․․․
110
Է՜յ—յ՜ յ՜ յ՜․․․
Բարձրացի՛ր էլ—
Բանվո՛ր,
Քշի գնա՛.
Բեր— 115
Բե՛լգիան։
Միացրու Ռուրին։
Թքա՛ծ թե գնով քո մսի.
Ռուրը— հարկավո՛ր է,
Հարկավոր է— Հուգո Ստիննեսին..․ 120
Ի՞նչ.
Արնաքա՞մ է աշխարքը.
Օ, էդ ոչինչ.
— Ստիննեսը հանգի՛ստ է.
Անգամ ուռչում է ինքը, 125
Անգամ շահում։
Պատերազմը քանդո՞ւմ է.
Ո՞ւմ.
Բոլորի՞ն.
— Ինչքան ուզում է, թող քանդի․ 130
— Ստիննեսը հրճվում է.
— Ստիննեսը ճախրում է Դոյչլանդից անդին։
Է՜յ,
Բանվո՛ր,
Ռումբ բեր, 135
Բեր բոմբ,
Բեր— թնդանոթ․
Ստիննեսը ուզում է ֆրանսական Լոթարինգը․
— Քարածուխ պլյուս կոքս՝
Պլյուս երկաթ, 140
Պլյուս պղինձ,
Պլյուս չուգուն—
Էս բոլորն հարկավո՛ր է—Ստի՛ննեսին Հուգո՛,
Է՜յ,
Բանվո՛ր, 145
Շտապիր դե—
Դեպի Վերդեն։
Շուտ,
Բե՛ր
Ռումբեր։ 150
Պատերազմը բիրտ է,
Պատերազմը բերդ.
Օ, շտապի՛ր դե,
Օ, բեր թոփեր։
Ի՞նչ. 155
Բանվորը քիչ է․
— Քշե՛լ Լիեժից։
— Անտվերպենի՛ց հանել։
— Թքած թե արյուն կթքեն.
— Դատարկ բաներ։ 160
Ստիննեսը ուզում է,
Ստի՛ննեսը.․․
— Ա՜խ։
— Թր—ախկ։
— Չեղա՞վ... 165
— Հեղափոխությո՞ւն...
Ոչինչ։
Ստիննեսը կսպասի՛ դեռ։
Ստիննեսը գիտե․—
— Ոնց որ կան բոզ կիներ— 170
Կան
Նոսկեներ․
Կ՞ա
Շեյդեման.
Կա 175
է՛բերտ․
Իսկ էբերտի բերդում Ստիննեսը ապահո՛վ է։
Ո՞վ է,
Որ դնելու է թաթը Ստիննեսի վզին.
Ի՞նչ. 180
Ոմն
Լեվինե՞..․
Օ, Նոսկեն կենդանի է,
Նոսկեն ոսկի՛ է էդ բանում—
Ստիննեսը գիտե...
185
...Եվ ընկավ Բավա'րիայում
Եվգենի
Լեվինեն...
է՛բերտը նստեց։
Նստեց Նոսկեն։ 190
Ու իր թաքուն թոկով
է՛բերտին բրթեց էլ Ստի՛ննեսը Հուգո։
Ու հալչում էր մարկը—
Ստիննեսը ուռչում էր․
Ու գնում էր Ստիննեսը, 195
Ինչ որ չուներ։
Հանք։
Քարածուխ,
Կոքս։
Տրա՛նսպորտ։ 200
Կոֆե՞ է հարկավոր—
Կգնե Մարո՛կկոն։
215
էլ մեռի՛ր, Գերմա՛նիա,
Հուգոն հո կա՞.
Հուգոն կլակի՛ դեռ
Քո բկին չոքած։
Բանվորը բողոքո՞ւմ է. 220
— Ինչքան ուզում է թող բողոքի։
Բանվորին
Կտա նա—
Մի տաք կողինք։
Բանվորին— 225
Հողե անկողին։
Ի՞նչ.
Ինչ—որ Կոմ—Կո՞ւս.
Կոմկուսից կուզի՛ նա— արյան տոկոս։
Կոմկուսին կկապի նա ռա՛յխսվերի թոկով։ 230
Ի՞նչ.
— Բանվորը ուզում է դեռ ուտի՞.
— Դե թող աշխատի նա.
— 8—ի տեղ 10 ժամ կամ շատ․
— Ով չունի— փոշի է Ստիննեսի ոտին։ 235
— Բանվորը —
Գիտե՞ հո,
Որ սով է ներկայիս։
Բանվորին— էբե՛րտը․
Թող համոզի՛ նա, 240
Եթե ոչ— կթռչի՛ իր գահից՝
Եթե ոչ
Ստի՛ննեսը կշարժի իր ձեռը—
Կշարժվի ռայխսվերը․
Կդողա իր տակը— 245
Ռայխստագը․
Չլսեց մեկ թե—
Կհանի Սեկտեր․
Կամ—
Լյուդենդո՛րֆ կա, 250
Կամ կա — ֆաշիզմ ։
Կքերթե՛ ֆաշիզմը է'բերտի կաշին․․․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ստիննեսը չկա՛ էլ, 255
Ստիննեսը մեռավ,
Բայց դեռ կա իր թաթը
Դոյշլանդի վրա։
Էնտեղ
էսօր էլ կան դեռ — 260
Անթիվ բանտեր։
Բանտերում— անթիվ կոմունիստ։
Էնտեղ դեռ կենդանի է—
Ստիննեսի փեսեն,
Կամ, 265
Որ միևնույնն է—
Ստիննեսի քեռին։
Է՜յ,
Դոյչլանդի ընկե՛ր,
Կամ չարդի՛ իր ռեխը, 270
Կամ կռվով մեռի։
Դու դրանց վիզը
Լավ
Ոլորի՛.
Ստիննեսը քեռի՛ն էր 275
էդ
Բոլորի․
Ստիննեսը խելո՛ք էր,
Բայց—
Մոռացել էր 280
Մեզ
Բոլորիս։
Ստիննեսը չգիտե՞ր դեռ
Դոյչլանդի բանվորին։