Jump to content

Սուրբ Ղազանչեցոց

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սուրբ Ղազանչեցոց
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 49)։

ՍՈՒՐԲ ՂԱԶԱՆՉԵՑՈՑ



Մեր մտքի,
Հոգու,
Հույսի ծերպերում
Պահել ենք քեզ միշտ`
Տարբեր ձևերով,
Տարբեր կերպերում...

...Սառել է տեսքդ`
Աղճատված,
Ջնջված,
Դեմքերի վրա
Անտարբեր մարդկանց։
Դեռ զարմանո՞ւմ ես
Աշխարհի վրա,
Միշտ սպասելով
Օրվան քո վաղվա...

Մերն ես եղել միշտ,
Մերն էլ կլինես։
Ինչքան էլ տանեն
Ու ձեռքից գնաս`
Հայ ես,
Հայկական,
Հայ էլ կմնաս...

08.10.2024 թ., Երևան, Շենգավիթ