«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/84»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
չ →‎top: կետադրություն, բազմակետ, փոխարինվեց: ... → … oգտվելով ԱՎԲ
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 6. Տող 6.
Հազար ու մի տանջանքով,
Հազար ու մի տանջանքով,
{{տող|5}}Հույսերով միշտ անկատար,
{{տող|5}}Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար...
Շտապում է անդադար…
Յուր գոյության ընթացքում
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Դիակներով է ծածկում

Ընթացիկ տարբերակը 22:08, 6 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Այս էջը հաստատված է
1891



* * *

Խղճալի՜ մարդ. տոգորված
Իրան անհայտ և կորած
Օր ու կյանքի տենչանքով,
Հազար ու մի տանջանքով,
5 Հույսերով միշտ անկատար,
Շտապում է անդադար…
Յուր գոյության ընթացքում
Դիակներով է ծածկում
Ասպարեզը յուր կոխած,
10 Եվ, արյունով շաղախած,
Պիղծ ձեռքերով ուզում է
Երջանկություն ընդունե.
Չի նկատում, որ իզուր
Եղած կյանքն էլ բնատուր
15 Առանց հաշվի վատնում է.
Իսկ երբ ույժը հատնում է,
Գերեզմանի եզերքին
Կանգ է առնում տխրագին,
Ափսոսանքով արտասվում,
20 Ետ է նայում և տեսնում,
Որ ողջ կորցրել է անդարձ,
Ինքն էլ կորչում է հանկարծ,
Ինչպես շունչը յուր վերջին,
Ինչպես հյուլե մի չընչին։

82