«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/92»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
չ →‎top: կետադրություն, բազմակետ, փոխարինվեց: ... → … oգտվելով ԱՎԲ
 
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 27. Տող 27.
Գուցե տեսնես ինձ հալածված,
Գուցե տեսնես ինձ հալածված,
Անցավակից և մենակ,
Անցավակից և մենակ,
Թափառելիս անտուն, անհաց...
Թափառելիս անտուն, անհաց…
Սակայն, և այն ժամանակ,
Սակայն, և այն ժամանակ,
</poem>}}
</poem>}}

Ընթացիկ տարբերակը 22:10, 6 Նոյեմբերի 2016-ի դրությամբ

Այս էջը հաստատված է



N. N.-ԻՆ

Կյանքի հոսանքն յուր ընթացքում
Մեզ մոտեցրեց միմիյանց,
Բայց զգացի ես իմ հոգում
Հենց նույն ժամին մի կասկած։

5 Նախազգացումն ինձ չըխաբեց.—
Հայտնվեցար դու շուտով,
Եվ մենք այժմ բաժանված ենք
Ատելության անդնդով։

Արդեն ծանըր ես տուժեցի
10 Քեզ կանչելով «բարեկամ»,
Էլ մի՛ ջանար, փարիսեցի,
Գրավել սերս մյուս անգամ։

Մի՛ բարձրացնիր կենաց բաժակ,
Ինձ մի՛ օրհնիր ժպտերես,
15 Էլ չի դարձնիլ ոչ մի մաղթանք
Իմ հավատը դեպի քեզ։

Քո պատկերը իմ սրտի մեջ
Նզովելի՜ հիշատակ,
Ամեն անգամ զարթեցնում է
20 Բուռն ցասումն և տանջանք։

Գուցե տեսնես ինձ հալածված,
Անցավակից և մենակ,
Թափառելիս անտուն, անհաց…
Սակայն, և այն ժամանակ,

90