«Հոգիս (Ռուբեն Սևակ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 7. Տող 7.
|author =Ռուբեն Սևակ}}
|author =Ռուբեն Սևակ}}


{{Բանաստեղծություն|Հոգիս|<poem>Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
<div style="padding-left:2em">
<poem>

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Տող 29. Տող 26.


Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․
Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․
</poem>|}}


</poem>
</div>

[[Կատեգորիա:Ռուբեն Սևակ]]
[[Կատեգորիա:Ռուբեն Սևակ]]

Ընթացիկ տարբերակը 16:29, 21 Դեկտեմբերի 2016-ի դրությամբ

Հոգիս

Ռուբեն Սևակ


Հոգիս


Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․