«Լուսանալու դեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չ New page created (no summary given)
 
չ 1 տարբերակ
(Տարբերություն չկա)

22:37, 25 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

Գրիգոր Զոհրապ ԼՈՒՍԱՆԱԼՈՒ ԴԵՄ

Գրիգոր Զոհրապ

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։


1899