«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/7»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չ էջի համարի ավելացում
չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
<center>ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ</center>
<center>ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ</center>

Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականաթյան և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ։ Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական-քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից մեկն է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը։

Տող 6. Տող 6.

Անցած տասնամյակներին հասարակական և գրականագիտական միտքը, չնայած առանձին շեղումներին, ընթացել է Թումանյանի ժառանգության համաժողովրդական նշանակությունը և գեղարվեստական անմրցելի մեծությունը

5
Ստորագիր (չի ներառվում)Ստորագիր (չի ներառվում)
Տող 1. Տող 1.

<references/>
<references/></div>

<div align="right">5

03:10, 14 Մարտի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությունը բացառիկ կարևոր տեղ է գրավում հայ բազմադարյան գրականաթյան և ողջ հոգևոր մշակույթի պատմության մեջ։ Ինչպես իր գեղարվեստական երկերով, այնպես էլ գրական-քննադատական և հրապարակախոսական գործունեությամբ Թումանյանը XIX դարի վերջի և XX դարի առաջին տասնամյակների հայ գրականության և ամբողջ հասարակական կյանքի խոշորագույն, կենտրոնաձիգ դեմքերից մեկն է, որի շուրջն էին համախմբվում հայրենի մշակույթի բոլոր առողջ և առաջադեմ ուժերը։

Թումանյանի նշանակությունը վաղուց դուրս է եկել իր ապրած և ստեղծագործած պատմական ժամանակի սահմաններից, այն չի կարող պարփակվել մեկ առանձին շրջափուլի մեջ։ Իր երկերի համազգային և համամարդկային բովանդակությամբ, գեղարվեստական վիթխարի ընդհանրացումներով Թումանյանն ավելի, քան մեկ ուրիշը, նվաճել է հայ ժողովրդի ազգային մեծ գրող, «ամենայն հայոց բանաստեղծ» կոչվելու իրավունքը։ Նրա ստեղծագործությունը դարձավ հայրենիքի անցյալի և ներկայի, նրա հոգևոր ուժերի և գեղարվեստական ավանդույթների լավագույն, ամենախոր մարմնավորումը։ Այդ իրողությունը գիտակցվել է դեռևս Թումանյանի կենդանության ժամանակ։ 1914 թ. Վահան Տերյանը նրան բնութագրել է իբրև «մեծ գեղարվեստագետ և ժողովրդական հոգու իմաստուն ու վսեմ թարգման», իսկ Վալերի Բրյուսովը երկու տարի անց գրել է. «Ամբողջությամբ վերցրած՝ Թումանյանի պոեզիան ինքը Հայաստանն է՝ հնադարյան և նոր, հարություն առած և դրոշմված բանաստեղծական տողերում մեծ վարպետի ձեռքով»։