«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/86»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 17. Տող 17.
Եվ խիստ վըրեժը զայրացած երգչի
Եվ խիստ վըրեժը զայրացած երգչի
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
{{տող|5}}Զեր սիրտը կայրի, հոգին կըտանջի․․․
{{տող|5}}Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի...
Եվ կըտառապեք այսպես հավիտյան։
Եվ կըտառապեք այսպես հավիտյան։
</poem>}}
</poem>}}

21:50, 2 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է



ԵՐԳՉԻ ՎՐԵԺԸ

Ծանր հեծության ժամանակների
Եվ ճընշումների անըզգա որդիք,
Կամեցա սիրել, սակայն դուք բարի
Սիրտըս ու հոգիս զայրույթով լցրիք։

5 Բայց դրա համար ես այնպես կերգեմ,
Որ այդ ձեր սիրտը ցավից պատառի,
Տըխուր ձայներով կըթունավորեմ
Հանգստությունը գալոց օրերի։

Հուսահատության թախծալի երգով
10 Լեղի կըդարձնեմ ձեր կյանքը բոլոր,
Եվ դուք կարտասվեք լիացած աչքով,
Խնջույքների մեջ նստած գըլխակոր։

Եվ խիստ վըրեժը զայրացած երգչի
Ձեզ կըհետևի մինչև գերեզման,
5 Ձեր սիրտը կայրի, հոգին կըտանջի...
Եվ կըտառապեք այսպես հավիտյան։

84