«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/448»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հոդվածների ավտոմատացված ներմուծում
(Տարբերություն չկա)

22:04, 12 Ապրիլի 2009-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

Բանաստեղծ շինել մի անմեղ մարդու, 400 Բերանը դընել հիմար երգերը Ու բերել֊ձըգել հալոց երկիրր... Այս բա՞ն է, Մուսա, Դե ինքրդ ասա։ — Միթե, հիրավի, հայոց աշխարհքում Մարդիկ պոետին իսկի շեն հարգում։ — Միամիտ Մուսա, ի՛նչ ես պահանջում. Ոչ թե չեն հ արդում, չեն էլ ճանաչում։ Մեր խեղճ տանրցիք որքան նախատում, Բայց ես, միշտ համառ, չէի հավատում, 410 Մինչև լրսեցի մի մեծ պարոնի, Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի, Որ գիտե ամեն դիրք, պաշտոն ու գործ.— Մի օր իմ գործից արավ հարցուփորձ. — Բանաստեղծ եմ ես, ասացի հրպարտ. — Դժվար է, ասաց, երբ անգործ է մարդ. — Բանաստեղծ եմ ես, կրկնեցի մեկ էլ. — Հասկացանք, ասաց, պարապ ես եղել...» Բայց վերջն ավելի պարզեր խնդիրը, Երբ հողված գըրեց մեր լրագիրը, 420 Թե բանաստեղծը թող այլ բան շինի, Որ հաց ուտելու արժանի լինի, Թե չէ համառի ու մն ա պոետ, Ի՞նչ հաշիվ ունի ազգը նրա հետ. Ազգը հո նրան չի խնդրում գրի, Թերթն էլ փող չունի թե որ վճարի... Թող գնա—ապրի իրան գըրիչով, Թե ոչինչ է այն հենց այն ոչընչով. Ներշնչման համար Այսպես է հարմար... 430 Կարող ենք մենք էլ Ուժգին մրտրակել Ու ծաղրել մի֊մի Որ հառաջ դիմի։ 436