«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/35»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
չNo edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{poemx||<poem>
{{poemx||<poem>
Հայուհին ընկած խաչի աոաջին,
Հայուհին ընկած խաչի առաջին,
{{տող|75}}Արյուն արցունք է չափում աչերից,
{{տող|75}}Արյուն արցունք է չափում աչերից,
Օգնություն հայցում, — հիվանդ է որդին։
Օգնություն հայցում, — հիվանդ է որդին։

04:29, 5 Մայիսի 2009-ի տարբերակ

Այս էջը հաստատված է

Հայուհին ընկած խաչի առաջին,
75 Արյուն արցունք է չափում աչերից,
Օգնություն հայցում, — հիվանդ է որդին։

Եվ զարդարում է ջերմեռանդ սրտով
Ծառի ճյուղերը յուր կտրած մազով.
Ուխտում է երկար պաս ու ծոմ պահել,
80 Ինչպես ազդել է խաչը երազով։

* * *

Ահա մի ծեր կին մաղախն ուսին,
Որդի չի ծնում մանկատի հարսին,
Պիտի յոթն գյուղ «խաչի սեր» ման գա,—
Ամուլ արգանդին խաչը պտուղ տա։

85 Տատի ետևից քողը երեսին,
Ոտքերը բոբիկ, կուչ ու հուպ գալով
Գնում է հարսը գրավը ձեռքին,
Իրավ չըգործած մեղքերը լալով։

* * *

Ահա ուխտավորն ահով ու դողով
90 Խմբված լսում է պատգամավորին[1],
Որը պատմում է, իրան ծեծելով,
Ինչ է կամեցել երկինքը որին։

Սրան մուրազը, նրան աշխարանք,
Կամ պահանջում է զոհեր ծանրագին.
95 Մյուսին ցեղե֊ցեղ նզովք, բանադրանք,
Որ հայհոյել է յուր ընկնավորին։

  1. Պատգամավոր կամ ընկնավոր, շատ տեղ «նղավող» են ասում, որովհետև դեռ Դելֆի պատգամախոսի նման ուշաբարձվում է, ապա փրփրած, իրան ծեծելով հայտնում «աղայի» — խաչի կամքը։ (Այս ծանոթագրության մի մասը պահպանվել է նաև ինքնագրում)։
33

3-23