«Ամառվա գիշերը գյուղում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ 5 տարբերակ
No edit summary
Տող 29. Տող 29.
''1887''
''1887''
</poem>
</poem>
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյան]]
[[Category:Armenian]]

14:50, 29 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Հովհաննես Թումանյան

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցըլում են վառ։

Քընած է արդեն
Հովտում ողջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վըրա։

Երկընքի դիմաց
Գըրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է Աստված։

1887