«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/189»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Չսրբագրված
+
Սրբագրված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
<poem>{{տող|50}} Ներքև է բերում նա ձիավորին,
<poem>{{տող|50}}Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։


Տող 14. Տող 14.
Այս ձորերի չոբանից։ -
Այս ձորերի չոբանից։ -


{{տող|60}} Գուցե նրան անդյուրեկան
{{տող|60}}Գուցե նրան անդյուրեկան
Մի տղամարդ եղար դու,
Մի տղամարդ եղար դու,
- Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
-Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
Կանչիր անունն աստըծու։
Կանչիր անունն աստըծու։


Տող 37. Տող 37.
Եղիր ղոնախ թանկագին,
Եղիր ղոնախ թանկագին,
Ընկերություն արա անդորր
Ընկերություն արա անդորր
Յուր հովվական պարզ կյանքին։
Յուր հովվական պարզ կյանքին։</poem>

</poem>

10:47, 11 Մարտի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

50 Ներքև է բերում նա ձիավորին,
Ղուշն էլ չի անցնում նրանից թաքուն։

IV



Ո՞վ ես, դու, հե՛յ անցվորական,
Որ թեպետև պարզ օրով,
Այդպես անվախ, անհրացան
Անց ես կենում այս ձորով։

Ասենք իսկի չես վախենում
Ոչ գազանից, ոչ բանից,
Հապա ի՞նչպես ահ չես անում
Այս ձորերի չոբանից։ -

60 Գուցե նրան անդյուրեկան
Մի տղամարդ եղար դու,
-Ծռի՛ր ճամփեդ, օտարական,
Կանչիր անունն աստըծու։

Հեշտ կազատվես անդունդներից,
Հորձանքներից այս գետի,
Բայց Աաքոյի չար հանաքից
Թող քեզ աստված ազատի։

Սակայն եթե մի վիշտ ունես,
Որ կարող է նա օգնել,
70

Թե սիբուհիդ մերժում են քեզ,–

Ապա բարով ես եկել։

Թե թուրքերը զավակներիդ
Փուփը կտրել են, տարել,
Այժմ ուզում ես դարձնել գերիդ,—
Կրրկին լավ ես միտք արել։

Այնժամ նրան գոնե մի օր
Եղիր ղոնախ թանկագին,
Ընկերություն արա անդորր
Յուր հովվական պարզ կյանքին։