«Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/333»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 31. Տող 31.
Գալիս-անցնում հանդ ու չոլեր,
Գալիս-անցնում հանդ ու չոլեր,
Տարս էլ խըմե՞ց էդ ջըրից։
Տարս էլ խըմե՞ց էդ ջըրից։
_____________

Մեկ լաց է լինում սևակնա՜6, տըխո՚ւր,
{{տող|93}}Մեկ լաց է լինում սևակնա՜6, տըխո՚ւր,
327
</poem>|}}
</poem>|}}

11:48, 18 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

— էն ով էր նանի, որ կանչում էր մեզ.
Դու չես իմանո՞ւմ, ականջ դի՜ր, տե ս...
80 -Հերիք էր. Ան...շ, ներս արի դադեն,
Քանի դուրս թըռչես, նայես դես ու դեն,
Տեսնողն էլ կասի՛ ի՜նչ աղջիկ է սա,
Հազար մարդի մոտ կերթա կըխոսա։
-Մըտիկ տուր, նանի, էն սարի լանջին
Ի՜նչքան ավլուկ է տալի կանանչին.
Նանի, թող գընամ քաղեմ ու հյուսեմ,
էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ։
-Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ՝
Ի՞նչ ունիս ջահել չոբանների մոտ,
90 Նըստիր վըրանում քու գործին մըտիկ,
Պարկեշտ կաց, աղջի, ամոթ է, ամոթ։
-Ա՜խ, սիրտըս, նանի, չըգիտեմ ընչի,
Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխո՜ւր,
Մին թև է առնում-ուզում է թըռչի,
Չըգիտեմ թե ուր, չըգիտեմ թե ուր...

VII


Կըժերն ուսած, թըրվըռալով
Ջուրն են իջնում աղջիկներ,
Խընդում իրար ուսի տալով,
Երգը զընգում սարն ի վեր։
100 «Ամպի տակից ջուր է գալի,
Թոշին տալի, փըրփըրում,
էն ո՞ւմ յարն է նըստած լալի
Հոնգուր, հոնգուր էն սարում։

Ա՛յ պաղ ջըրեր, զուլալ ջըրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս-անցնում հանդ ու չոլեր,
Տարս էլ խըմե՞ց էդ ջըրից։
_____________
93 Մեկ լաց է լինում սևակնա՜6, տըխո՚ւր,