«Լուսանալու դեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ 1 տարբերակ
չ Robot: Automated text replacement (-Category:Armenian +Կատեգորիա:Գրիգոր Զոհրապ)
Տող 29. Տող 29.
''1899''
''1899''


[[Կատեգորիա:Գրիգոր Զոհրապ]]
[[Category:Armenian]]

23:44, 30 Նոյեմբերի 2007-ի տարբերակ

Գրիգոր Զոհրապ ԼՈՒՍԱՆԱԼՈՒ ԴԵՄ

Գրիգոր Զոհրապ

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։


1899