«Էջ:Muratsan, vol. 6.djvu/226»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

06:44, 30 Ապրիլի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

մեջը մարդ չըկա, մեջքին դայաղ (նեցուկ) տվող չըկա. ինչ որ աթադան, բաբադան (հորից, պապից) տեսե, սովրե, ինենց էլ անում ա, ինենց էլ ապրում ա։ Քարճին ի ծառ (վայրի տանձի) տեսած կա՞ս, էն որ մեշեն ա հլնում. էն որ թորդեն (նրան որ թողնեն), խարիր տարի կապրի, հմեն վախտ էլ պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճին կըտա, համա թե մե բարի ձեռ նրա ճղերը կտրի ու վրեն պատվաստի մալաչի դալար շվիր (շյուղ), կսենաս մի էրկու տարուց ետո էդ քարճինի ծառը մալաչի տանձեր կբերա, խամով, խոտով ու կերածդ վախտն էլ բերնիդ ջուրը կերթա։ Մեր գեղցին էլ որ կա, մեշի ձառ ա, քոթուկը (բուն) խաստ, քոքերը (արմատները ) ղայիմ, համա բարը (պտուղը) քարճին ա. մե ուստա ձեռ ա պետք, որ ճղերը կտրի, վրեն պատվաստ անի, կուզես մեղրիկինի, կուզես գյուլ-աբի, էն վախտն էլ ընդու բարն էլ էն կըլնի, ինչ որ պատվաստելիս, խամով, խոտով սիրունութենով։ Մալականը որ կա, պատվաստած ծառ ա, ո՞րն ա ընդու պատվաստող, չեմ գինա, ամա տեսնում ենք բարը խամով ա։ Հենա Գյանջու յանն էլ նեմեցներ կան, ընդոնք էլ մալականներից են շնորքով, երևում ա ընդոնք էլ են պատվաստ արած, ընդուր որ ընդոնց արած բաներն էլ են ղայդով (կարգին) լավ, ընդոնց գեղն էլ ա թամուզ֊հիստակ, ծառով լիքը, վարժատունը մեջները, ժամն (եկեղեցի) էլ պայծառ, բոստան ու բախչեն դեմներն... Մեր գեղը ըդենց բաներ չըկան... ընչի՞, ընդուր որ էն օր, ո՛ր օրվանից աստված մի ծառ ա տնկե, անունը խայի շինական դրե, էն օրվանից դեսը էդ ծառի ճղերին մի ճղադող (հոտոց) չի դիպե, խազար տարի ումբր ա քաշե (ապրել ա) ,խազար տարվա բարը հմմեն վախտ քարճին ա հելե ու քարճին։ Մալականը ինչ վախտ որ ուզում ա գեղ քցի, յա թե չէ իր խամար շենլիկ շինի, մեկ էլ տենում ես հմմեն յանից մարդիկ են բսնում, ասում են, բարեկամ, էս էսենց շինա, էն ընենց շինա, յա ծուռ ա, դրըստի, էն պստիկ ա, ջոջացրու (մեծացրու), մե խոսքով, խորուրդ են տալում, խելքում-խրատում, գլխու քցում։ Մալականն էլ բարի խրատն ընդունում ա, չգիտցածը սովրում, ու բանը անում ինենց, որ աստծուն էլ ա դուր գալում, բանդին (մարդկության էլ)։ Համա