«Էջ:Muratsan, vol. 6.djvu/103»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
No edit summary
No edit summary
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
{{Կենտրոն|'''1'''}}
{{Կենտրոն|'''1'''}}


{{Կենտրոն|ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ}}
{{Կենտրոն|'''ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ'''}}
{{Կենտրոն|'''(Գավառացու օրագրից)'''}}
{{Կենտրոն|'''(Գավառացու օրագրից)'''}}



19:10, 15 Հունիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

1

ԹԵ ԻՆՉՈ՞Ւ ԻՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ

(Գավառացու օրագրից)

Ա

Առավոտ էր, նոր էի լվացվել ու հագնվել, երբ ժամկոչ Պետրոսը սեղանատան դուռը կամացուկ բանալով, գլուխը ներս խոթեց և հանգիստ ձայնով ասաց.

— Ողորմի աստված։

— Հա՛, ի՞նչ ունիս, բարի լինի գալդ,— հարցրի ես ժպտալով։

— Բարի չելած ի՞նչ պտի լինի. աստված չարը քո թշնա- մուն տա,— պատասխանեց Պետրոսը ծանրությամբ, ապա մեծկակ քոշերը մի քանի անգամ դրսի հատակին զարկելով, ազատեց նրանցից ահագին ոտքերը և մորթե գդակը կռան տակն առնելով, ներս մտավ սենյակ։

— Ախպեր, էս անտեր ցեխն ու ձյունը չեն թողնում, որ աչք բանանք, քոշերս հլե նոր եմ առել, երեկ չէ, մեկել օրը, սկի երկու ամիս չկա. ամա էլի ծակվել ա. գուլպաներս դիփ թաց են ըլել.. այս խոսքերով առաջ անցավ ժամկոչը՝ հա֊ ռելով աչքերը մորս կողմի վրա, որ սեղանի առաջ նստած թեյ էր լցնում բաժակները։

— Ա՜յ չմեռնես դու, հմի պոլերը կեղտոտել ես, ոտներդ, որ թաց են, ընչի՞ չես սրբում հետո մտնում,— նկատեց մայրս ժամկոչին։

— Չէ՛, Շուղի֊հաքիր, մեղք մ’անիլ. պոլը չեմ կոխել. չտեսա՞ր ոնց ոտիս մեկը շեմքումը դրի՝ մեկելը փահլվա- նի նման ազըմ արի, խալիչի վրա գրի՞: