«Էջ:Muratsan, vol. 6.djvu/231»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

10:26, 13 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ջացող գարշահոտ ծուխի, այլև խոնավության անախորժ հոտով, ուստի երիտասարդը այդտեղ չբացավ պայուսակը, որպեսզի ստիպված չլինի մի քանի վայրկյան ավելի ծծելու ապականված օդը, այլ առնելով այն՝ տարավ դուրս։ Հանելով պայուսակից սպիտակամազ և արծաթե մեջքով շինած խոզանակը, որ բնավ չէր հարմարում շրջապատող անմաքրությանց, նա սրբեց նախ գլխարկը և ապա հանեց վերնազգեստը։ Վերջինս մաքրելու ժամանակ գրպանից գետին ընկավ յուր Note-երի հայտնի տետրակը։ Կամսարյանը վերցրեց այն այնպես շտապով, որ, կարծես գողացած իր էր և պետք էր իսկույն թաքցնել։ Որովհետև տետրակի տեսքը վայրկենաբար հիշեցրեց նրան այնպիսի բաներ, որ նա կուզեր այժմ մոռանալ... Երբ երիտասարդը բոլորովին մաքրվեցավ, եկավ նստեց սրահում գրած թախտի մի ուրիշ կողմը, որ յուր կարծիքով ազատ պիտի լիներ հողի իջվածքից և սկսավ խոսել տանուների հետ, այժմ արդեն մեծ սրտով։ — Քիչ առաջ ասում էիք, թե հայ գյուղացին ի՞նչ անի, միջումը մարդ չունի, մէջքումը դայաղ չունի, բան սովրացնող չունի և այլն։ Ասացեք, խնդրեմ, այսպիսի մի պարզ բանի համար ձեզ ի՞նչ սովորեցնող է հարկավոր։ Տեսնո՞ւմ եք, այս առաստաղի ձողերը շարել եք միմյանցից մի-մի թիզ հեռու, հետո վրան ցախ ու ցաք գնելով հող լցրել։ Մի՞թե չէիք կարող նախ՝ այս ձողերի փոխարեն լայն տախտակներ շարել, երկրորդ եթե ձողեր էիք շարում, ընտրեիք ուղիղ ձողեր և ոչ թե այս ծուռումուռ ճաղերը, հետո նրանց տաշեիք, միմյանց մոտեցնեիք և ապա թե վրան հող լցնեիք։ Այն ժամանակ հավ չէ, անասուն էլ, որ ման գար կտրանը, հողը չէր թափվիլ։ Ախար սա այնքան պարզ բան է, որ սրա համար ոչ սովորեց նող է հարկավոր, ոչ խորհրդատու։ — Շատ ղորդ ես հրամայում, աղա,— խոսել սկսավ տանուտերը,— ղորդ որ էն ձողերի տեղ թե տախտակ հըլներ, շատ լավ կըլներ, համ խող չի թափվի, համ էլ հառիքը (առաստաղը) սիրուն կըլներ։ Համա մե բան կա, որ դու չես գինա. շինականի խամար մի մանեթը էնզգա արժի, ինչզդա