«Էջ:Muratsan, vol. 6.djvu/213»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
(Տարբերություն չկա)

17:26, 22 Հուլիսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված է

ես՝ աշխարհը կլոր ա, ես էլ ասում եմ՝ բա խի՞ չէ թոլ ըլում էդ ծովն ընկնում: Կամսարյանը նորեն ծիծաղեց և ապա տեսնելով, որ տիրացուն տարակուսած նայում է իրեն, սկսեց մի քանի համառոտ տեղեկություններ տալ նրան երկրի, լուսնի ու արևի կազմության և նրանց շարժումների մասին: Մոսին ուշադրությամբ լսում էր նրան և երբեմն երբեմն գլուխը շարժելով ասում. —Հլե տե′ս ինչե′ր ա ըլե աշխարհում է՜... փառքդ շատ ըլի, աստված ջան, բա էս խի՞ մեզ ըսենք հայվան ես ստեղծել։

— Ա′ Սոս, ես ընենց եմ մացել, թե դու էդ բաները չիմ (բոլորը) գիդում ես. բա էլ ըևչի՜ վարժապետ ես, որ բան չես իմանում,— նկատեց կառապանը չարախնդությամբ։

— Ա, ես ո՞րդիան մանամ, ես հու խալիս (իսկական) վարժապետ չեմ,— խոստովանեց տիրացուն յուր տկարությունը:

— Բա խի՞ ես րեխանց կարդացնում։

— Ընդուր որ կարդացրածս իմանում եմ:

— Ի՞նչ ես կարդացնում,— հետաքրքրվեց Կամսարյանը:

— Ի′նչ որ ձեռք ա տալիս։

— Օրինա՞կ։

— Օրինակ, Սաղմոս, Պարգև֊Մանկանց, Մայրենի լեզու, Ավետարան, Եփրեմ-խորի...

— Առաջ ո՞րն ես կարդացնում:

— Առաջ «այբ-բենի» տետրը, եդուց ով ինչ գիր բերում են, նրանից էլ սկսում եմ։

— Ինչպե՞ս, ամեն մեկը մի ջոկ գրքի վրա՞ է կարդում։

— Բա՞ ։

— Ինչո՞ւ ամենքին մի տեսակ գրքի վըա չես կարդացնում։

— Էդ ո՞նց կըլի։ Ընենք մարդ կա, որ տանը Սաղմոս ունի, ընենք մարդ էլ կա, որ Պարգև-Մանկանց ունի, յա չէ, Ավետարան, յա Մայրենի լեզու, բերում ա հու ասում, վարժապետ, քե մատաղ, րեխին էս գիրը կարդացրու, հազիր