«Էջ:Muratsan, vol. 6.djvu/330»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 21. Տող 21.
— Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը այն է լինում ու արձակ։
— Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը այն է լինում ու արձակ։

— Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում,— ,հարեց Մարկ Իվանիչը։
— Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում,— հարեց Մարկ Իվանիչը։

— Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին։
— Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին։
Տող 31. Տող 31.
— Ասում եք որ ոչ ոք չէ՞ր սպասում ինձ,— խորհրդավոր ժպիտով հարցրեց Պետրոսը Ադելինային։
— Ասում եք որ ոչ ոք չէ՞ր սպասում ինձ,— խորհրդավոր ժպիտով հարցրեց Պետրոսը Ադելինային։

— Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց... ի՞նչպես է հայերեն... Ուզում էի ասել, Թե ոչ ոք հույս չուներ, թե կարող կլինեիք թողնել ձեր գործը և գալ, հասկանո՞ւմ եք,— ուղղեց
— Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց... ի՞նչպես է հայերեն... Ուզում էի ասել, թե ոչ ոք հույս չուներ, թե կարող կլինեիք թողնել ձեր գործը և գալ, հասկանո՞ւմ եք,— ուղղեց

09:26, 1 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Այս էջը հաստատված է

հնչյունը ալիքներ տալով՝ անցավ դահլիճի մի ծայրից մյուսը։

— Հրաշքեմեն քիչ պակաս է... էն էլ էսօր կու թամամինք... նկատեց հայրը բարձրաձայն ծիծաղելով։

— Աստուծով,— հարեց Կիրիլ Կարպիչը, բայց այնպես ցած, որ միայն ինքը և խաղընկերը լսեցին։

— Ուրեմն դուք այստե՞ղ եք,— նորեն կրկնեց օրիորդը, սեղմելով երիտասարդի ձեռքը։

— Ինչպես տեսնում եք,— պատասխանեց վերջինս, ժպտող հայացքը Ադելինի սիրուն աչքերին ուղղելով։

— Չէի կարող հավատալ, ոչ ոք չէր սպասում...

— Ես սպասում էի... Ինչպե՞ս կարող է մարդ յուր մոր ծննդյան օրը մոռանալ,— նկատեց տիկին Մարկոսյանը, իբր թե աղջկա սխալն ուղղելով։

— Արա մի ասա, թե աստուծդ կու սիրիս, քու մերը ե՞րբ է ծնվել,— հարցրեց Մարկ Իվանիչը կնոջը այնպիսի մի եղանակով, որ ամբողջ դահլիճը ծիծաղից թուլացավ։

— Երանի իմանամ քեզ ո′վ է խոսեցնում,— նկատեց տիկինը նույնպես ծիծաղով և դեպի Լիդիա Պավլովնան առաջանալով։

— Այստեղ համեցեք, այստեղ,— խնդրեց վերջինս,— ցույց տալով թավշյա փափուկ բազմոցը։

— Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը այն է լինում ու արձակ։

— Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում,— հարեց Մարկ Իվանիչը։

— Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին։

— Էս էլ իմ շեշը. եքը չունիմ։

— Չհար ու դու...— խաղը շարունակվում էր։