«Էջ:Muratsan, vol. 6.djvu/173»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Չսրբագրված

19:03, 12 Օգոստոսի 2019-ի տարբերակ

Այս էջը սրբագրված չէ

առատորեն ներս քաշեց ախորժելի ծուխը և ապա արտաշնչե֊ լով ալն, վեր կացավ տեղից։ — Գործի վրա մտածիր, որդի, գործի վրա, թե չէ կոսնե- րից շահ չի չինելու քեզ։— Ալս ասելով նա դուրս գնաց սենյակից, չկամենալով ավելի ձանձրացնել որդուն։ Որով¬ հետև, իբրև փորձառու մարդ, գիտեր որ խելքի հասած երի¬ տասարդին անօգուտ է երկար խրատներ կարդալը։ Բավա¬ կան է, որ մարդ երկու խոսքով հալտնի նրան լուր դժգոհու- թլունը և ապա թողնե նրան մտածել ու որոշել անելիքը։ Մինչդեռ Լիդիա Պավլովնան ալդ կարծիքին չէր. նա, իբրև֊ կին, միշտ լուր ուզածն անել էր տվել երկար խոսելով, թախանձելով, հետևապես հավատում էր շատախոսելու փրկա¬ րար զորութլանը։ Ալդ պատճառով էլ, երբ ամուսինը հե¬ ռացավ, նա մոտ քաշեց որդուն (որ դարձլալ ձեռքն էր առել լար հուշատետրը, անշուշտ հոր խոսքերի ազդեցութլունր իրե¬ նից հեռացնելու նպատակով) և իբրև մի մեծ նորութլուն, Տա- ղորդեց նրան հետևլալը։ — Ես որ քեզ ասում եմ գնանք միասին ամառանոց, հո նրա համար չեմ ասում, որ միայն քաղաքի շոգերից ազատեմ քեզ, ոչ. ես ուրիշ միտք էլ ունիմ և դրա համար է, որ չեմ ուզում քեզ թողնել... — Ի՞նչ միտք,— հարցրեց երիտասարդը։ — Մարկոս՚ովենց տուն հո գնացի՛ր, Ադելինին տեսա ր,— հարցրեց մայրր խորհրդավոր եղանակով։ — Այո, գնացի, Ադելինին էլ տեսա, հետո ։ — Եբրև թե չգիտես ինչո՛ւ համար եմ հարցնում,— Նկատեց մայրը խորամանկ ժպիտով։ — Ոչ։ -Չէ՞ որ մի օր հավանում էիր նրան։ — Հենց հիմա էլ հավանում եմ։ — Հո տեսնում ես թե ի՛նչ է դաոել... ինչպես մեծացել, գեղեցկացել է, — Այո՜, շատ է գեղեցկացել։ — Է, այդպիսի աղջիկը, որ քեզ սիրում ւինի և քո պատ¬ ճառով էլ Բորժոմ լինի գալիս, ի նչ կասես դրան։ 17В