«Էջ:Muratsan, vol. 6.djvu/266»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
 
Էջի կարգավիճակԷջի կարգավիճակ
-
Սրբագրված
+
Հաստատված
Էջի մարմին (ներառվելու է).Էջի մարմին (ներառվելու է).
Տող 1. Տող 1.
— Բայց տեսնում ես որ կա։
— Բայց տեսնո'ւմ ես որ կա։

— Խա, տենում եմ. իմա՞լ չեմ տենում, ընդուր խամար էլ ասում եմ, էս փիս բան ա, աստծուն տուրեկան չի։

— Բայց ախար առանց տալու էլ չի լինիլ; Եթե ես չտամ, դու չտաս, մեկելը չտա, վանքն ինչով կառավարվի։
— Բայց ախար առանց տալու էլ չի լինիլ: Եթե ես չտամ, դու չտաս, մեկելը չտա, վանքն ինչո'վ կառավարվի։

— Աստված խոքին լուսավորի խայոց թագավորների, էնքա՜ն մալ ու դովլաթ ին թողե վանքի խամար, էնքա՜ն մյուլքեր, գեղեր, որ վանքն էլ ուտի, խայի քյասիբն էլ, ըսկի չի վերջանա մինչ գալուստն քրիստոսի։ Համա ի՞նչ անես, որ քյասիբին հեչ հիշկող չկա. ով որ գոռ ունի, էն առնում տանում ա։ Դյուն, էրևում ա, ղարիբ մարդ ես, վանքի ահվալ (դրություն) չիս դինա, ամա մենք մոտիկ ենք. հմմեն բանն էլ մեր հառեջն ա։ Իստեղ մի սարկավագ կա, քառսուն տարի ա վանքը կոխած ուտում ա. հեչ մինն էլ ա չասում` էդ իմա՞լ ես անում։ ճոճ ուխտավոր որ գալում ա, պաշտում, պատմվում ա, ամա քյասիբին’ հեչ դսի տուն են ներս էլ չի թորդում...։
— Աստված խոքին լուսավորի խայոց թագավորների, էնքա՜ն մալ ու դովլաթ ին թողե վանքի խամար, էնքա՜ն մյուլքեր, գեղեր, որ վանքն էլ ուտի, խայի քյասիբն էլ, ըսկի չի վերջանա մինչ գալուստն Քրիստոսի։ Համա ի՞նչ անես, որ քյասիբին հեչ հիշկող չկա. ով որ զոռ ունի, էն առնում տանում ա։ Դյուն, էրևում ա, ղարիբ մարդ ես, վանքի ահվալ (դրություն) չիս դինա, ամա մենք մոտիկ ենք. հմմեն բանն էլ մեր հառեջն ա։ Իստեղ մի սարկավագ կա, քառսուն տարի ա վանքը կոխած ուտում ա. հեչ մինն էլ ա չասում` էդ իմա՞լ ես անում։ Ճոճ ուխտավոր որ գալում ա, պաշտում, պատմվում ա, ամա քյասիբին՝ հեչ դսի տուն են ներս էլ չի թորգում...։

Կամսարյանը, որ մի առանձին ջերմեռանդությամբ էր մոտեցել Սևանին և սրտատրոփ սպասում էր տեսնել ու համբուրել պատմական սրբավայրերը, ծանոթ չշինելով գյուղացիների բամբասասիրության, հալած յուղի տեղ ընդունեց
Կամսարյանը, որ մի առանձին ջերմեռանդությամբ էր մոտեցել Սևանին և սրտատրոփ սպասում էր տեսնել ու համբուրել պատմական սրբավայրերը, ծանոթ չշինելով գյուղացիների բամբասասիրության, հալած յուղի տեղ ընդունեց գեղջուկի բոլոր խոսքերը։ Եվ համոզվելով, որ, ուրեմն, հայոց սրբավայրերում իսկ անկարելի է հանդիպել մխիթարական երևույթի, ճշմարտապես տխրեց և այդպես նախապաշարված էլ ոտք դրավ անարվեստ ու հնաձև նավակը, որ արդեն մոտեցել էր ափին։
գեղջուկի բոլոր խոսքերը։ Եվ համոզվելով, որ, ուրեմն, հայոց սրբավայրերում իսկ անկարելի է հանդիպել մխիթարական երևույթի, ճշմարտապես տխրեց և այդպես նախապաշարված էլ ոտք դրավ անարվեստ ու հնաձև նավակը, որ արդեն
մոտեցել էր ափին։

Երբ բոլոր այդտեղ գտնվողները, բացի ձիապանից, տեղավորվեցան նավակում, երկու հուժկու թիավարներ սկսան առաջ վարել ծանրաշարժ մակույկը, իսկ երրորդը ղեկը բռնեց։

Հեռվից կղզու տեսքը գրավիչ ոչինչ չուներ։ Նա տխուր էր և մռայլ։ Արևը, կարծես, այրել, մրկել էր նրան։ Կանաչ ծառերի խումբը, որ երևում էր մասամբ եզերքին և մասամբ անշուք շինությունների հետևում, այլև բարդիների շարքը։ որ պատում էր կղզու հյուսիսային ջրափը, չէին մեղմում նրա կոշտացած պատկերը։ Կամսարյանին թվում էր, թե խիսը
Հեռվից կղզու տեսքը գրավիչ ոչինչ չուներ։ Նա տխուր էր և մռայլ։ Արևը, կարծես, այրել, մրկել էր նրան։ Կանաչ ծառերի խումբը, որ երևում էր մասամբ եզերքին և մասամբ անշուք շինությունների հետևում, այլև բարդիների շարքը, որ պատում էր կղզու հյուսիսային ջրափը, չէին մեղմում նրա կոշտացած պատկերը։ Կամսարյանին թվում էր, թե խիսը անհյուրընկալ մի տեղ է դա, ուր դարձյալ պիտի կրե ծանր հիասթափություն։
268

Ընթացիկ տարբերակը 13:24, 28 Դեկտեմբերի 2019-ի դրությամբ

Այս էջը հաստատված է