«Անուշ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
No edit summary |

Տող 5. | Տող 5. | ||
|next = |
|next = |

|notes = Աղբյուր. ԵԼԺ հ3, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/85|79]]
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/253|247]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/526|512]] |
|notes = Աղբյուր. ԵԼԺ հ3, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/85|79]]
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/253|247]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ3.djvu/526|512]] |

*[[#ՆԱԽԵՐԳԱՆՔ|Նախերգանք]] |

*[[#ԱՌԱՋԻՆ ԵՐԳ|Առաջին երգ]] |

*[[#ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ|Երկրորդ երգ]] |

*[[#ԵՐՐՈՐԴ ԵՐԳ|Երրորդ երգ]] |

*[[#ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ|Չորրորդ երգ]] |

*[[#ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ|Հինգերորդ երգ]] |

*[[#ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ|Վեցերորդ երգ]] |

|author =Հովհաննես Թումանյան}} |
|author =Հովհաննես Թումանյան}} |

__NOTOC__ |

<pages index="Թումանյանի_ԵԼԺ_հ3.djvu" from=87 to=115/> |

{{poem|Անուշ|<poem> |

===ՆԱԽԵՐԳԱՆՔ=== |

<poem> |

(Համբարձման գիշերը) |

Բազմած լուսնի նուրբ շողերին, |

Հովի թևին ՝ թըռչելով ՝ |

Փերիները սարի գլխին |

Հավաքվեցին գիշերով: |

Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի |

Չըքնաղագեղ ոգիներ, |

Ե՛կեք, ջահել սիրահարի |

Սերը ողբանք վաղամեռ: |

Օխտն աղբյուրից ջուր է առել |

Կույս սափորով, լուռ ու մունջ, |

Յխտը ծաղկից ծաղիկ քաղել, |

Կապել սիրո ծաղկեփունջ: |

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել, |

Խընդիրք արել աստղերին, |

Փափագ սըրտով խընդիրք արել՝ |

Բարի ժըպտան իր սերին․․․ |

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ, |

Ափսո՜ս իգիթ քու յարին. |

Ափսո՜ս բոյիդ թելիկ - մելիկ, |

Ափսո՜ս էդ ծով աչքերին․․․ |

Ու նրանց հետ ՝ ցող - արցունքով |

Լըցված սըրտերն ու աչեր՝ |

Սարի ծաղկունք տըխուր սյուքով |

Հառաչեցին են գիշեր: |

Վուշ - վու՜շ, Անու՜շ, վուշ - վու՜շ, քույրի՜կ. |

Վու՜շ քու սերին , քու յարին․․․ |

Վուշ - վու՜շ, Սարո՜, վուշ - վու՜շ, իգի՜թ. |

Վու՜շ քու սիրած սարերին․․․ |

Եկե՜ք, քույրե՜ր սեգ սարերի |

Չըքնաղագեղ ոգիներ․․․ |

Ու փերիներն էսպես տըխուր |

Երգում էին ողջ գիշեր: |

Կանչում էին հըրաշալի |

Հընչյուններով դյութական, |

Ու հենց շողաց ցոլքն արևի |

Անտես, անհետ չըքացան: |

Խոր սուզվեցին ակն աղբյուրի, |

Մըտան կաղնին հաստաբուն, |

Ու լեռնային վըտակների |

Ալիքները պաղպաջուն: |

</poem> |

===ԱՌԱՋԻՆ ԵՐԳ=== |

<poem> |

I |

Կանչում է կըրկին, կանչում անդադար |

Էն չըքնաղ երկրի կարոտը անքուն, |

Ու՝ թևերն ահա փըռած տիրաբար՝ |

Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն: |

Ուր որ է հայրենի օջախի առաջ |

վաղու՜ց կարոտով ըսպասում են ինձ, |

Ու ձըմռան երկար գիշերը նստած՝ |

Խոսում են Լոռու հին - հին քաջերից: |

Դեպի են սարերը, որ վես , վիթխարի, |

Հարբած շարքերով բըռնած շուրջպարի, |

Հըսկա՜ շուրջպարի բըռնած երկընքում, |

Հըրճվում են, ասես էն մեծ հարսանքում |

Պերճ Արագածի նազելի դըստեր, |

Որ Դև-Ալ, Դև-Բեթ և այլ հըսկաներ, |

Խոլ - խոլ հըսկաներ հընոց աշխարհի, |

Փախցրին բերին անառիկ Լոռի: |

II |

ԷԷյ հին ծանոթներ, Էյ կանաչ սարեր, |

Ահա ձեզ տեսա ու միտըս ընկան, |

Առաջըս եկան երջանիկ օրեր, |

Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան: |

Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պես, |

Որ անցած գարնան կային ձեր լանջում. |

Անցե՜լ ձեր գըլխի հերվան ձյունի պես: |

Բայց եկել եմ ես՝ նըրանց եմ կանչում: |

Ողջյու՜ն ձեզ, կայնքիս անդրանիկ հուշեր, |

Որբացած հոգիս ողջունում է ձեզ, |

Թըռչուն կարոտով փընտրում ձոր ու լեռ, |

Դյութական ձայնով կանչում է հանդես: |

Դու՛րս եկեք կըրկին շիրիմից, խավարից, |

Դու՛րս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ, |

Կյանքով շընչեցե՜ք, ապրեցե՜ք նորից, |

Լըցրե՜ք պոետի հաճույքը վըսեմ․․․ |

III |

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի, |

Թավուտ շըմակի լըռին խորքերից, |

Մանուկ հասակիս հընչուն ծիծաղի |

Արձագանքն ահա լըսում եմ նորից: |

Թընդում է զըվարթ աղմուկը բինի, |

Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից, |

Ու բոլորն, ահա, նորից կենդանի |

Ելնում են աշխույժ վաղորդյան մութից, |

Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում․․․ |

Սու՜ս․․․ ակա՛նջ արա, - հովիվն է կանչում․․․ |

IV |

Աղջի՛, անաստված, նըստի՛ր վըրանում, |

Ի՞նչ ես դուրս գալիս խելամաղ անում, |

Աշուղ ես շինել, չեմ հանգըստանում, |

Խաղեր կապելով, |

Չոլեր չափելով, |

Ոչխարըս անտեր |

Ընկել եմ հանդեր: |

Ամա՜ն, էրեցիր սիրտս քու սիրով, |

Ոտըս կապեցիր թել - թել մազերով. |

Էլ չեմ դիմանալ, կըփախցնեմ զոռով, |

Ա՛յ սարի ազջիկ, |

Ա՛յ սիրուն ազջիկ, |

Ա՛յ դու կարմրաթուշ, |

Թուխամազ Անուշ: |

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան, |

Արին կըթափեմ ես գետի նըման. |

Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման, |

Ա՛յ սև աչքերով, |

Ա՛յ ծով աչքերով, |

Ունքերըդ կամար |

Աղջիկ, քեզ համար: |

V |

Երգում է Սարով, ու չի կարենում |

Աղջիկը հանգիստ նըստի վըրանում: |

-Էն ո՞վ էր, նանի, որ կանչում էր մեզ, |

Դու չե՞ս իմանում․․․ ականջ արա, տե՛ս․․․ |

Հերի՛ք է, Անու՛շ, ներս արի դագեն, |

Քանի՛ դուրս թըռչես, նայես դես ու դեն, |

Տեսնողն էլ կասի ի՞նչ աղջիկ է սա․․․ |

Հազար մարդի մոտ կերթա կըխոսա: |

Մըտի՛կ տուր, նանի՛, էն սարի լանջին, |

Ի՞նչքան ավելուկ է տալիս կանանչին․․․ |

Նանի՛, թող գընամ քաղեմ ու հյուսեմ, |

Էն սարի լանջին «ջան գյուլում» ասեմ: |

Հանգիստ կաց, Անուշ, դու հասած աղջիկ, |

Ինչ ունիս ջահել չոբանների մոտ, |

Նըստիր վըրանում , քու գործին մըտիկ, |

Պարկեշտ կաց աղջի ամոթ է ամո՜թ: |

Ա՜խ, սիրտըս , նանի՛, չըգիտեմ ընչի, |

Մին լաց է լինում սևակնա՜ծ, տըխու՜ր, |

Մին թև է առնում , ուզում է թըռչի , |

Չըգիտեմ՝ թե ու՜ր, չըգիտեմ՝ թե ու՜ր․․․ |

Նա՛նի ջան, նա՛՛նի, ես ի՞նչպես անեմ, |

Ի՞նչ անի անքուն, անհանգիստ բալեդ. |

Նա՛նի ջան, նա՛՛նի, կուժը թող առնեմ, |

Աղբյուրը գընամ աղջիկների հետ․․․ |

VI |

Կըժները ուսած՝ թըռվըռալով |

Ջուրն են իջնում աղջիկները, |

Խընդում իրար ուսի տալով, |

Երգը զնգում սարն ի վեր: |

Ամպի տակից ջուր է գալի, |

Դոշ է տալի, փըրփըրում. |

Էն ու՞մ յարն է նըստած լալի |

Հոնգուր - հոնգուր էն սարում: |

Ա՛յ պաղ ջըրեր զուլալ ջըրեր, |

Որ գալիս եք սարերից, |

Գալիս՝ անցնում հանդ ու չոլեր, |

Յարս էլ խըմեց էդ ջըրից |

Յարաբ խըմե՞ց, յարաբ հովցա՞վ, |

Վառված սիրտը էն յարի: |

Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ |

Անքուն ցավը ջիգյարի․․․ |

Աղջի՛ քո յարն եկավ անցավ |

Վառված, տարված քո սիրով, |

Էրված ջիգյարն՝ եկավ անցավ, |

Չըհովացավ պաղ ջըրով․․․ |

Ամպի տակից ջուր է գալի, |

Դոշ է տալի, փըրփըրում. |

Ա՛խ իմ ազիզ յարն է լալի |

Հոնգուր - հոնգուր էն սարում: |

VII |

Ու պառավ նանի սըրտի մեջ հանկարծ |

Ձեն տըվավ թաքում մի խավար կասկած. |

Էն ե՜րբ էր՝ Անուշն իր կուժը առավ, |

Աղբյուրը գընաց ու ետ չըդառավ․․․ |

Ամպերն եկել են սարերը պատել, |

Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, |

Հազար չար ու շառ, հազար հարամի, |

Հազար ջահելներ վըխտում են հիմի․․․ |

Ու ելավ տեղից պառավը հանկարծ. |

Ո՞ւր կորար , Անու՜շ, ա՛յ մազըդ կըտրած․․․ |

Ու ձորի գըլխին, ձեռը ճակատին, |

Կանչում է կանչում անահ զավակին: |

- Աղջի՜ , սևասիրտ, քու ահը կըտրի, |

Աղջիկը մենակ ձո՞րը կըմտնի, |

Ամպը կոխել է , աշխարքը մըթնել, |

Ի՞նչ ես կորցրել՝ չես կարում գըտնել․․․ |

Աղջի, հե՜յ, Անուշ, ա՛յ աղջի՜, Անու՜շ․․․ |

Ծընկանը զարկում, հառաչում է «վու՜շ» |

Ու ձորի գըլխին մոլորված կանգնած |

Նայում է ներքև սիրտը սևակնած: |

Ամպերն եկել են սարերն պատել, |

Ձորերը լըցվել, իրար փաթաթվել, |

Հազար չար ու շառ, հազար հարամի, |

Հազար ջահելներ վըխտում են հիմի: |

VIII |

-Թո՛ղ, կանչում են ինձ․․․ մերըս կիմանա․․․ |

-Չէ՛, Անու՛շ, քի՛չ էլ մընա․․․ |

-Չէ՛, թող ես գնամ․․․ ա՜խ, ի՜նչ խենթ եմ ես․․․ |

Դու ինձ չես սիրում, չես սիրում ինձ պես, |

Հենց ես եմ մենակ լալիս ու տանջվում, |

Դու սարի լանջին խաղեր ես կանչում․․․ |

Վաղու՜ց, վաղուց ես դու ինձ մոռացել․․․ |

Ես ե՛րբ եմ եկել էստեղ քարացել |

Ու մընում եմ քեզ, մընու՜մ անիրա՛վ, |

Էնքան մընացի՝ աչքս ջուր դառավ. |

Ինձ չես լըսում, |

Չես ափսոսում, |

Էլ չեմ ասում՝ |

Ինչ կըլնեմ ես․․․ |

Ես կըվառվեմ, |

Հուր կըդառնամ, |

Ես կըհալվեմ, |

Ջուր կըդառնամ, |

Ես չըգիտեմ ՝ |

Ինչ կըդառնամ, |

Թե որ մին էլ |

Էսպես մընամ․․․ |

Ասում են՝ ուռին |

Աղջիկ էր ինձ պես, |

Մընում էր յարին, |

Ու չեկավ նա տես։ |

Խեղճը դողալով՝ |

Անհույս կըռացավ, |

Դարդից չորացավ, |

Ուռենի դարձավ: |

Ջըրերի վըրա |

Գըլուխը կախած |

Դեռ դողում է նա |

Ու լալիս կամաց, |

Ու ամբողջ տարին |

Մի միտք էր անում, |

Թե յարը յարին |

Ոնց է մոռանում․․․ |

-Ա՜խ, Անու՜շ, Անու՜շ, էդ ի՞նչ ես անում. |

Բա դու չե՞ս լըսում. |

Էն, որ լանջերին խաղեր եմ ասում, |

Ո՞ւմ հետ եմ խոսում․․․ |

Էն, որ գիշերով շըհու եմ թըչում, |

Էն ու՞մ եմ կանչում․․․ |

Էն, որ մոլորված նըստած եմ մընում, |

Ո՞մ հետ եմ լինում․․․ |

Էն, որ հառաչում ու ախ եմ քաշում, |

Էն ու՞մ եմ հիշում․․․ |

-Ա՜խ, Անու՜շ, Անու՜շ, անաստված Անու՜շ․․․ |

Արբեցա՜ծ, անու՜ժ |

Հառաչեց հովիվն ու սըրտին ընկավ, |

Հալվեցա՜վ, հանգա՜վ․․․ |

IX |

Անու՜շ, ա՛յ աղջի՜, Անուշ, տու՛ն արի․․․ |

Կանչում է մերը, հառաչում , կանչում։ |

-Գալիս եմ, գալի՜ս, գալիս եմ, նանի՜․․․ |

Ձորից աղջկա ձենն ղողանջում: |

Ու մազերն անկարգ տըված թիկունքով |

Ու ցըրված շիկնած այտերի վըրան, |

Դուրս եկավ թեթև ամպերի տակից |

Անուշը՝ փախած եղնիկի նման: |

Նա կուժը դատարկ ետ բերավ կըրկին, |

Իսկ ուսին տարած ուսաշոր չըկա, |

Թողել է էն էլ ջըրի եզերքին․․․ |

Ա՜խ, անհոգություն ջահել աղջըկա․․․ |

Նանի՛, վախեցի, գանգատվում է նա, |

Եվ ուզում է լալ, չի կարողանում. |

Նանի՛, ներքևում ես մարդիկ տեսա, |

Կարծեցի՝ թուրքեր էին լողանում․․․ |

Անիծում է ծեր մերը բարկացած |

Իրեն մոռացկոտ, վախկոտ Անուշին, |

Ու անեծք տալով իջնում է նա ցած՝ |

Դատարկ ետ բերած հին կուշժը ուսին: |

</poem> |

===ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ=== |

(Համբարձման առավոտը) |

<poem> |

X |

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան |

Զուգել են հանդեր նախշուն գորգերով: |

Փունջ - փունջ աղջիկները սարերը ելան |

Վիճակ հանելու աշխույժ երգերով: |

Համբա րձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Սև սարեր յա՛յլա,, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

Երգ ու բույր խառնած, |

Թև - թևի բըռնած |

Զուգում են լեռներ, |

Ծաղիկ են քաղում, |

Ծաղկի հետ խաղում, |

Ինչպես թիթեռներ: |

Համբա րձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Սև օրեր յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

Եկավ Համբարձում՝ |

Ծաղկով զարդարված, |

Մեր բախտին հարցում. |

-Ո՞վ է մեզ գըրված: |

-Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ու՞մն ես դու |

-Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու: |

Դե հանի՛ր, ա՛ղջի, |

Վիճակն ի բարին, |

Երգերով գովենք |

Էն իգիթ յարին: |

Բեղ ծիլ - ծիլ, բոյը թիլ - թիլ էն յարի, |

Ի՞նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի: |

Համբարձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Հուր սըրտեր յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

Թընդում են երգեր, խընդում են սըրտեր, |

Ու շուրջ բոլորած վիճակ են հանում. |

Ելնում է մեկին իր երազն ու սերը, |

Մյուսի մուրազը սըրտումն է մնում: |

XI |

Պըտույտ է տալիս վիճակը նորից՝ |

Քուշուշքը գըլխին ծաղիկ ծաղկամեր, |

Թընդում «ջան գյուլում» մատաղ սըրտերից, |

Հետը գըվգըվում էն ծաղկոտ սարեր: |

-Ա՛յ թուխ մազերով աղջիկ, |

Ա՛յ սարի սովոր աղջիկ, |

Ջիգյարին գյուլլա դիպչի |

Ով որ քեզ սիրի, աղջիկ: |

-Ո՜հ, ի՜նչ սև վիճակ քեզ բաժին ընկավ, |

Ս—աբա՛խտ քույրիկ, նազելի Անուշ. |

Քու ձեռը կոտրի, ով որ հանեցիր․․․ |

Ու ողջ մընացին մոլորված, ապուշ: |

Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատա. |

Լոկ պատահական մի չար խոսք է սա. |

Սիրտըդ մի՛ կոտրի սուտ բանի համար, |

Քու խաղը խաղա՛, ջան գյուլում ասա: |

Ա՜խ, չէ,՛ ես գիտեմ, որ ես բախտ չունեմ. |

Ես երբե՜ք, երբե՜ք բախտ չեմ ունեցել․․․ |

Ես միշտ էլ էսպես անբախտ կըլինեմ. |

Մանուկ օրից են ինձ դեռ անիծել․․․ |

Ասում են՝ մի օր, ես օրորոցում, |

Մի պառավ դարվիշ մեր դուռն է գալի, |

Իր խաղն ասում է ու բաժին ուզում , |

Իմ նանը նրան բաժին չի տալի. |

Կորի՛, ասում է, կորի՛ մեր դըռնից , |

Երեխես ճաքեց, հեռացի՛ր, գընա՛․․․ |

Ու դարվիշն էնտեղ անիծում է ինձ, |

Թե՝ դըրա օրը լացով անց կենա․․․ |

Ա՜խ, էն դարվիշի անեծքին անգութ |

Ու էս վիճակին տեղյակ է աստված. |

Սիրտըս էլ միշտ փա՜կ, սիրտըս էլ միշտ մու՜թ, |

Ի՜նչ կա, չըգիտեմ, իմ առջև պահված․․․ |

-Մի՛ տըրտմիր, Անու՛շ, մի՛ լինիր համառ. |

Մեր ձեռքով հանած մի անմիտ վիճակ, |

Մի խելառ դարվիշ, մի անեծք հիմար, |

Ու լալիս ես դու էդպես սըրտաճա՜ք․․․ |

Հանգիստ կաց, քույրի՛կ, մի՛ վախի՛ր էդքան, |

Կայնքը քեզ համար վառ գարուն է դեռ, |

Էդ քո նորահաս մատաղ կուսության |

Առաջև դեռ կան երջանիկ օրեր: |

Սուտ բան է, քույրի՛կ, դու մի՛ հավատար, |

Լոկ պատահական մի չար խոսք է սա, |

Սիրտըդ մի կոտրի սուտ բանի համար, |

Քու խաղըդ խաղա, ջան գյուլում ասա: |

(Խումբը երգում է) |

Աղջի, բախտավո՛ր, |

Երնե՜կ քու սերին, |

Քու սարի սովոր |

Սև - սև աչքերին: |

Համբարձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Սեր - օրեր յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

Մեռնեմ գարունքիդ, |

Ծաղկած գարուն ես, |

Սարի պես մեջքիդ |

Կանգնած յար ունես: |

Համբարձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Սար - յարեր յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

(Անուշը մենակ) |

Ա՜խ, իմ բախտը կանչում էինձ, |

Չեմ հասկանում՝ դեպի ուր․․․ |

Դողում է պաղ նըրա ձենից |

Իմ սիրտը սև ու տըխուր: |

Դուք էլ, սարի սիրուն ծաղկունք, |

Թաքուն մի ցավ ունիք լուռ, |

Աչիկներըդ լիքն է արցունք, |

Սիրտներըդ սև ու տըխուր: |

Ա՜խ, ծաղիկներն էս աշխարհքում |

Տանջվում են միշտ էսպես զուր, |

Տըրորվում են ու թառամում՝ |

Սիրտները սև ու տըխուր: |

(Խումբը հեռվից) |

Համբարձում, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա, |

Վառ ցավեր, յա՛յլա, |

Յա՛յլա ջան, յա՛յլա: |

</poem> |

===ԵՐՐՈՐԴ ԵՐԳ=== |

<poem> |

XII |

Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք, |

Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի. |

Գյուղն էին իջել հովիվ պատանքի՝ |

Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի: |

Ու պարից հետո լեն հըրապարակ |

Բաց արին մեջտեղն արձակ գըլխատան, |

Զուռնաչին փըչեց կոխի եղանակ, |

Ահել ու ջահել իրարով անցան: |

Հարա՜յ են տալի - «քաշի՜ հա , քաշի՜․․․» |

Ու դուրս քաշեցի զոռով երկուսին |

Մինը մեր Սարոն, իսկ մյուսն Անուշի |

Անդրանիկ եղբայր գառնարած Մոսին: |

Ողջ գյուղը կամգնեց պարըսպի նման, |

Ջոկվեց, բաժանվեց երկու բանակի, |

Ամեն մի բանակն ընտրեց փահլևան, |

Կանգնեց թիկունքին տըղերանց մեկի: |

Գոռում են, գոչում երկու բանակից. |

Սըրտապինդ կացե՛ք, մի՛ վախեք տըղե՛ք, |

Իսկ նորեկ հարսի փարդի քամակից |

Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: |

Ըւ տաքանում են տըղեքը սաստիկ, |

Փեշերը հավաք խըրում են գոտին, |

Գետին են զարկում ձեռքերը հաստլիկ, |

Իրար են հասնում թափով մոլեգին․․․ |

Ագաթ կա սակայն էն մութ ձորերում, |

Ու միշտ հընազանդ հընոց ադաթին, |

Ամբոխի առջ— իգիթն իր օրում |

Գետին չի զարկիլ ընկեր իգիթին: |

Ու իրար բըռնած Սարոն ու Մոսին |

Քաշում են, ընկնում, ելնում միասին, |

Դըժվար է իբր— հաղթել մեկ դեմի: |

Իզուր է գոռում ամբոխը հարբած, |

Զուր սըրտատըրոփ նայում աղջիկներ, |

Եվ զուր է Անուշն իր շունչը կըտրած, |

Սառել ու կանգնել ինչպես մի պատկեր : |

Անուշը կանգնա՜ծ․․․ Սարոն նըկատեց, |

Թունդ առավ սիրտը ու զարկեց արագ. |

Աչքերի առջև մըլարը պատեց, |

Մոռացավ ընկեր, ադաթ ու աշխարք: |

Ու մինչ դեռ Մոսին ընկերախաղի, |

Կատակի տալով թողած էր իրեն, |

Ուժ առավ Սարոն, ծընկեց կատաղի, |

Գետնեց ընկերին ու չոքեց վըրեն: |

Ամբոխը թափվեց հարա-հըրոցով, |

Վեր թըռցրեց ջահել փահլևաններին, |

Եվ ուրախության աղմուկ գոռոցով |

Հաղթողին փեսի թախտի մոտ բերին: |

Ձընծության ձայնից, ծափերի զարկից |

Շարժվում են, դողում պատեր ու օճորք, |

Իսկ նորեկ հարսի փարդի քամակից |

Նայում են կանգնած հարսն ու աղջիկերք: |

XIII |

Վեր կացավ Մոսին. իրեն կըտրատում, |

Թող գա՜, գոռում է , որ բըռնենք նորից, |

Թե չէ նամարդը, այլ—ս չեմ երդվում, |

Էլ չի պըրծնելու երբեք իմ ձեռքից: |

Վե՜ր չի գըցել ինձ․․․ ինձ խաբել է նա․․․ |

Մեյդան բաց արեք, թող մին էլ մեջ գա․․․ |

Ու ամեն կողմից ուրախ հըռհըռում, |

Թունալի ծաղրով կանչում են, գոռում. |

-Չե՛ լավ, էդ չե՛ լավ, |

Վեր չի գըցել դեռ, |

Մոսին թոլ էլավ- |

Խոզապարկուկ էր․․․ |

Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք, |

Շատ էլ լավ կանի. |

Մեջը թա՛փ տըվեք, |

Թող մին էլ բըռնի․․․ |

Հա՛, հա՛, հա՛. տըղե՛րք, |

Մեջքը թա՛փ տըվեք․․․ |

XIV |

Եվ աղմկալի հարսանիքի տանից |

Դուրս եկավ Մոսին սաստիկ վիրավոր. |

Արյուն է կաթում սևակնած սըրտից, |

Գընում է ըշտապ, քայլերը մոլոր: |

-Ամո՜թ քեզ, Մոսի՛, թու՛ք ու նախատինք |

-Ամո՜թ քեզ նըման գոված իգիթին, |

Մի անունդ հիշիր, մի բոյիդ մըտիկ, |

Դեռ քու թիկունքը չէր տեսել գետին: |

Ի՜նչպես վեր ընկար դու՜, սարի նըման, |

Երբոր նայում էր ողջ գյուղը կանգնած․․․ |

Դու՜․․․ կուչ գաս տակին Սարոյի ծընկան, |

Նըրանից հետո երևաս կանա՜նց․․․ |

Եկա՞ծ էր էս բանն իսկի քու գըլխին․․․ |

Ծաղրատեղ դառար բովանդակ գեղին․․․ |

Դե մեռի՛ր, էլի՛, գետինը մըտի՛ր, |

Տանը վե՛ր ընկիր՝ իլիկ պըտըտիր․․․ |

XV |

Վա՜յ, վա՜յ, Մո՛սի ջան, ինձ մի ըսպանիր, |

Սըրանից հետո չե՛մ սիրիլ նըրան․․․ |

Վախենում եմ ես․․․ ղամեդ տեղը դիր․․․ |

Սիրտը դողում է տերևի նըման․․․ |

Խընդրում էր լալով եղբոր առաջին |

Անզոր ու դալուկ իր քույրը չոքած. |

Մոսին՝ փայլկըտուն խանչալը ձեռին՝ |

Ուզում էր մորթել նըրան աչքը բաց: |

Դե իմ անունով երդվի՛ր, անըզգա՛մ, |

Որ էլ Սարոյին դու չես սիրելու, |

Թե չէ՝ տեսնու՞ ես խանչալը հանած՝ |

Մինչև դաստակը սիրտըդ են խըրելու: |

Քու ոտի հողն եմ, Մո՛սի ջան, Մո՛սի, |

Դու քու եսիրին երդու՞մ ես տալիս․․․ |

Ես էլ Սարոյին չեմ սիրում՝ ասի, |

Տեսնու՞մ ես չոքած ի՜նչպես եմ լալիս․․․ |

Դու խաբու՞մ ես ինձ, սուտլի՛կ խաբեբա՛. |

Չե՞ս սիրում ասիր. էն ի՞նչ է հապա, |

էն ի՞նչ է հապա, որ տեղըն են մըտնում՝ |

Հեկեկում ես դու գիշերվա մըթնում. |

էն ի՞նչ է հապա, որ դու երազում |

«Սարո ջան, Սարո՜․․․ Սարո» ես ասում․․․ |

Մո՛սի ջան, Մո՛սի, գըլխովդ շուռ գամ. |

Ինձ մի՛ ըսպանիր, ինձ թող ես անգամ. |

Էլ չեմ սիրել ես, երբ դու չես ուզում, |

Էլ չեմ կանչիլ ես նըրան երազում․․․ |

Ինձ մի՛ ըսպանիր, ղամեդ տար հեռու․․․ |

Քու քույրը չե՞մ ես․․․ իմ Մոսին չե՞ս դու․․․ |

XVI |

Ու էն հարսանիքից թըշնամի դարձան |

Ախպեր տըղերքը էս դեպքի համար. |

Ընկեր, բարեկամ գընացին, եկան, |

Կըրկին հաշտության չեղավ մի հընար: |

Անկոտրում Մոսին էլ ո՞ր Մոսին էր, |

Որ՝ աչքը դեռ բաց, էս լուս աշխարքում, |

Իրեն հարազատ քըրոջը տեսներ |

Նամարդ ընկերի՝ Սարոյի գըրկում. |

Գուցե գիշերս էլ՝ իր հերսից անքուն՝ |

Ուզում է ջահել քըրոջն ըսպանի, |

Սարոյի անունն ու սերը թաքուն |

Խանչալի ծերով սըրտիցը հանի: |

Ո՜վ գիտի, գուցե հենց էս գիշեր էլ |

Իգիթ ոսոխներն, անհաշտ ու համառ, |

Մեկմեկու հոտից ոչխար են քըշել, |

Մեկմեկից վըրեժ առնելու համար: |

Կարող է նույնպես պատահել հանկարծ, |

Որ մեկի դեզը, արդյունքը հընձի, |

Գիշերվա ժամին, հըրով բըռընկված, |

Երկնահաս բոցով աստղերը խանձի: |

</poem> |

===ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ=== |

<poem> |

XVII |

Ամպերը դանդաղ ուղտերի նման՝ |

Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում. |

Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան |

Նոր է արևը պըռունգը հանում: |

Գյուղում աղմուկով իրար են անցնում, |

Կըտեր ծերերին կանայք հավաքված, |

Տըղերքը դեպի քարափն են վազում՝ |

Հըրացանների կիսերից բըռնած: |

XVIII |

Եկավ վիթխարի ծերունի մի մարդ, |

Կանգնեց վըրդովված տըղերանց միջին, |

Մատը դեպի ձոր մեկնելով հանդարտ |

Էսպես նա պատմեց զոռ տալով շիբխին. |

Էս գիշեր, կեսը կըլիներ գիշերվա, |

Դեռ չէի կըպցրել աչքըս տեղի մեջ. |

Քունս էլ է կորել, ջանս էլ էն վաղվա, |

Ամեն մի բանից մընացել եմ խեղճ․․․ |

Հա՛, հալալ կեսը կըլիներ գիշերվա, |

Շունը վեր կացավ էս կըռան վըրա. |

Հեյ-հե՜յ, կանչեցի, ձեն տըվող չելավ. |

Շունը գազազեց, շունը վեր կալավ․․․ |

Հե՜յ գիդի, ասի ինքս իմ միջում, |

Ի՜նչ է մընացել առաջվան տըղից. |

Քնում էի վաղ մենակ արխաջում, |

Մի ձեն լըսելիս թըռչում տեղից․․․ |

Էն էի ասում, քնել չէի դեռ. |

Կըլիներ դառը գիշերվան կեսը, |

Երկու մարդկային սև կերպարանքներ |

Շան առջև փախած՝ ցած իջան դեսը․․․ |

Էս որ լըսեցի, դես ու դեն ցըրված |

Տըղերքը ճեպով ձորը ներս մըտան, |

Ու մըտի տակին, ճամփիցը ծըռված, |

Երկու մարդու թարմ ոտնատեղ գըտան: |

XIX |

Ամբողջ մի ամիս խումբը զինավառ |

Սարեր ու ձորեր ոտնատակ տըվեց՝ |

Չոբան Սարոյին գըտնելու համար, |

Որ սարիցն իջավ, Անուշին փաղցրեց: |

Մի ամիս հետո տըղեքը եկան տուն, |

Գովելով նըրա արարքը ճարպիկ. |

Հալալ է տըղին, ա՛յ իգիթություն, |

Ահա թե ինչպես կըփաղցնեն աղջիկ: |

Մենակ Անուշի ախպերը - Մոսին |

Գըտնի՝ կոտորի, սրտը հովանա: |

Մնաց հանդերում: Եվ ահա մի օր, |

Քաղվոր կանանց մեջ, մըթանը հետ, թաքուն, |

Շորերը պատռած, տըխուր գըլխակոր |

Անուշը ձորից եկավ հորանց տուն: |

XX |

-Աղջի՛, Վա՛րդիշաղ, թե հոգիդ սիրես, |

Մի գարիդ գըցիր, տես ի՞նչ է ասում. |

Աչքըս խավարի, տեսիլք դառնամ ես,- |

Տեսիլք եմ տեսել գիշերըս երազում: |

Մի մութ ձորի մեջ, մի նեղ ձորի մեջ, |

Անբախտ Սարոյի ոչխարը կանգնած, |

Լեզու էր առել ու խաղ էր կանչում, |

Ու խաղ էր կանչում ձեն ձենի տըված․․․ |

Մի գարիդ գըցի՛ր, թե որդով խընդաս, |

Էս երազն իսկի ես լավ չեմ փորձել. |

Ողորմած աստված, քու դուռը բանաս, |

Քու ոտի հողն ենք - դու էս ըստեղծել․․․ |

Անբան գառները մութ ձորի միջին |

Խաղ էինք կանչում ու ձենով լալիս, |

Սարոյի նանն էլ նըրանց առաջին |

Աղլուխ էր փռել ու պար էր գալիս․․․ |

Աղջի՛, Մա՛նիշակ, վատ բան էս տեսել, |

Գարիս էլ, ահա, էնպես դուրս եկավ. |

Էս չարն, էս բարին․․․ Սարոն է էս էլ․․․ |

Տե՜ս, ահա, Սարոն սև ճամփեն ընկավ․․․ |

Աստված խընայի ջահել - ջիվանին, |

Աստված խընայի իր անբախտ նանին․․․ |

XXI |

Ու ման է գալի սարերը ընկած |

Սարոն փաղցրած եղջերվի նըման, |

Օրհասն առաջին, գընդակն ետևից, |

Հանդերը՝ դըժոխք, ընկերը՝ դուշման: |

Եվ երբ երեկոն, հանդարտիկ ու լուռ |

Սարերից իջնում, խավարն է պատում, |

Նըրա բայաթին ողբում է տըխուր, |

Ընկեր սարերին խոսում, գանգատվում: |

Բարձըր սարեր, ա՛յ սարեր, |

Ձեն եմ տալի «վա՜յ», սարե՛ր, |

Դուք էլ ինձ հետ ձեն տըվեք, |

Իմ դարդերի թայ սարե՛ր: |

Որս եմ՝ բութես ձեզ արած, |

Ձեր ձորերին, ձեր արած, |

Կուզեմ կորչեմ անգյուման, |

Էս աշխարքից բեզարած: |

Կորչեմ բեզար դատարկուն, |

Քար - սարեսար դատարկուն, |

Մեռնեմ պըրծնեմ էս օրից, |

Բալքի առնեմ դադար քուն: |

Ա՜խ, կըմեռնեմ՝ ամա նա |

Վա՜յ թե հանկարծ իմանա, |

Ես ազատվեմ ես ցավից, |

Աչքը լալով նա մընա: |

</poem> |

===ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ=== |

<poem> |

XXII |

Լալիս է Անուշն երեսին ընկած, |

Կանգնած են շուրջը կանայք հարևան, |

Ու խոսք չեն գըտնում ասեն անարգված |

Տարած, ետ բերած անբախտ աղջըկան: |

Աստված խընայեց՝ կոպիտ ախպերը |

Հեռու հանդերից դեռ տուն չէր դարձել, |

Իսկ խոժոռադեմ ալ—որ հերը |

Սկսավ փըրփըրած թըքել, անիծել: |

Դու՛րս գընա, կորի՛, ա՛յ լիրբ, անըզգա՛մ, |

Սև ու սուգ լինի թագ ու պըսակըդ. |

Կորի՜, չերևաս աչքիս մյուս անգամ, |

Գետինը մըտնի երկար հասակըդ: |

Տեսա՛ր, որ նըրան ասում է Մոսին, |

Չեն ուզում, տեսար, նըրան հերն ու մերդ. |

Դու քա՞նի գըլուխ ունիս քո ուսին, |

Որ վեր էս կենում փաղչում նըրա հետ: |

Խըռնված գյուղացիք կըտուրից իջան՝ |

Մեղմելու կոպիտ բարկությունը հոր, |

Հայտնըվեց նույնպես գյուղի քահանան, |

Մի պատկառելի հըսկա ալևոր: |

-Դու՛րս գընացեք, դու՛րս, գոչեց տերտերը, |

Անուշը թողեք ուղիղ ինձ ասի, |

Թողեք նա հայտնի իր միտքն ու սերը, |

Նըրանից հետո բանը կըպարզի: |

Մի՛ լա, իմ աղջի՛կ, ինձ խոտովանի՛ր, |

Սիրու՞մ ես նըրան, քու կամքո՞վ փախար․․․ |

Եթե սիրում ես՝ էլ դարդ մի՛ անիր, |

Պիտի պըսակեմ ես ձեզ անպատճառ․․․ |

Ի՜նչ են հառաչում․․․ էն ո՞վ էր ,մի տե՛ս, |

Որ դուրսը հանկարծ աղմըկեց էսպես․․․ |

Ո՞վ է ըսպանել․․․ Մոսի՞ն․․․ ու՞մ․․․ ու՞ր... |

Անու՜շ, հե՛յ Անուշ․․․ ջուր հասցրե՜ք, ջու՜ր․․․ |

XXIII |

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ, |

Երկընքի մըթնած ամպերից իջեր, |

Ինչպես փոթորիկ սաստիկ սրընթաց, |

Գյուղից սըլացան մի խումբ կըտրիճներ: |

Ցավից տաքացած էլ բան չեն հարցնում, |

Թըռչում են, ասես ահից հալածված, |

Ու նըրանց առջև ահռելի բացվում, |

Թըշշում է ձորը արյունով լըցված: |

Գյուղը դատարկվեց մի ակնթարթում, |

Քարափի գըլխին կանգնած անհամբեր, |

Լու՜ռ, սըրտատրոփ ականջ են դընում, |

Նայում են ներքև․․․ ձեն չի գալիս դեռ. |

Դեբեդն է մենակ անդընդում՝ հուզված՝ |

Խըլաձայն ողբում սողում դեպի ցած: |

XXIV |

Ու մարդասպանը դուրս եկավ ձորից, |

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր. |

Սարսափ է կաթում արնոտ աչքերից, |

Եվ կերպարանքը փոխված է բոլոր: |

Առանց նայելու մարդկանց երեսին, |

Առանց խոսելու, սևակնած, դաժան, |

Մոտեցավ սրահին, կախ տըվավ սընին |

Սև հըրացանը՝ սև օձի նըման: |

Պապանձվեց նույնպես ամբոխը մեխված, |

Ոչ ոք ծըպտալ չի համարձակվում, |

Մենակ մի հոգի անզուսպ կատաղած՝ |

Հարա՜յ է կանչում, երեսը պոկում: |

Մեռած չոբանի պառավ նանն է նա՝ |

Ցավից խելագար բառաչում, լալիս. |

Տարաբա՜խտ ծընող, վազում է ահա, |

Ձորիցն է տըխուր գոռոցը գալիս: |

XXV |

Սըգավոր կանայք նըրա ետևից |

Հարա՜յ կանչելով ձորը վազեցին, |

Իրենց կորցրածն էլ հիշելով նորից՝ |

Դիակի շուրջը կարգով շարվեցին: |

Իգիթին վայել սըրտառուչ ողբով |

Լաց ու կոծ արին ձեն ձենի տըված. |

Տըղեքն էլ մըթին, լուռ ու գըլխակոր, |

Մընացին մոտիկ քարերին նըստած: |

Ողբացին անշունչ դիակի վըրա՝ |

Անտեր մընացած ոչխարի մասին, |

Անսիրտ անեծքով հիշեցին նըրա |

Անճար մընացած խեղճ յարի մասին. |

Եվ նըրա մասին, որ ընկերները |

Հանդը գընալիս Սարո կըկանչեն: |

Ծանըր չոմբախը, գըլուխը մեխած, |

Օճորքում դըրած պիտի մըրոտի, |

Երկար խանչալը, պատիցը կախած, |

Պատենում մընա ու ժանգը պատի․․․ |

Որ հով սարերի սովորած նանը |

Էլ սար չի գընա առանց Սարոյի: |

Սև շորեր հագած կընըստի տանը, |

Անցած օրերը միտը կըբերի: |

Եվ ամեն մի խոսք, մի հիշողություն |

Կըտրատում էին սիրտը խեղճ նանի, |

Եվ աղաչում էր նա մեռած որդուն՝ |

Մի անգամ խոսի, աչքը բաց անի: |

Ընչի՞ չես խոսում, ընչի՞ չես նայում, |

Իմ օր ու արև, կյանք ու ջան ՝արդի, |

Դու իմ գերեզմանն ընչի՞ ես խըլում, |

Թըշնամի՛ որդի, դավաճա՛ն որդի․․․ |

Բայց չէին բացվում աչքերը փակված, |

Շուրթերը սառել չորացել էին. |

Նըրանց արանքից ատամները բաց՝ |

Սպիտակ շարքերով երևում էին: |

Ու նա կատաղած՝ հանդուգն անեծքով |

Ծառս եղավ դուշման երկընքի դիմաց, |

Եվ հայհոյում էր, և կուրծքը ծեծում, |

Եվ լալիս էին ձեն ձենի տըված․․․ |

Կարմիր արևից ընկած , Սարո ջա՜ն, |

Կանաչ տերևից ընկած , Սարո ջա՜ն․․․ |

Արևս հանգավ Սարո ջա՜ն, |

Գիշերս ընկավ Սարո ջա՜ն․․․ |

Գիշերը իջավ, թանձրացավ մութը, |

Եվ նըվաղեցին ձեները տըրտում, |

Հոգնեցի՜ն, հանգա՜ն․․․ Ծերուկ Դեբեդը |

Սըգում էր մենակ խավար անդընդում: |

Սըգվոր գետը՝ |

Ծեր Դեբեդը, |

Սիրտը քըրքըրած, |

Ջուրը փըրփըրած, |

Քարոտ ափին, |

Լեռ քարափին, |

Դեռ ծեծում է, |

Հեծեծում է․․․ |

XXVI |

Եվ մի քանի ընկեր-տըղեք |

Ձորում, գետի եզերքին, |

Փոս փորեցին ու սըրտաբեկ |

Հողին տըվին հովվի դին: |

Ծառ ու ծաղիկ՝ սըվսըվալով |

Բյուր խընկեցին դյուրեկան, |

Ծեր Դև-բեդն էլ ահեղ ձենով |

Երգեց վըսեմ շարական: |

Ու տըղերքը տըխուր ու լուռ |

Վերադարձան դեպի տուն , |

Ձորում թողած մի սև բլուր, |

Մի գերեզման անանուն: |

</poem> |

===ՎԵՑԵՐՈՐԴ ԵՐԳ=== |

<poem> |

XXVII |

Գարունը եկավ, հավքերը եկան, |

Սարեր ու ձորեր ծաղիկներ հագան. |

Մի աղջիկ ելավ, մի մենակ քաղվոր, |

Գետի եզերքին շըրջում էր մոլոր, |

Շըրջում էր մոլոր, խընդում ու լալիս, |

Երգեր է ասում ու ման է գալիս: |

-Սիրուն աղջի՛կ, ի՞նչ ես լալիս |

Էդպես մենակ ու մոլոր, |

Ի՞նչ ես լալիս ու ման գալիս |

էն ձորերում անեմ օր: |

Թե լալիս ես՝ վարդ ես ուզում՝ |

Մայիս կըգա, մի քիչ կաց, |

Թե լալիս ես՝ յարդ ես ուզում ՝ |

Ա՜խ, նա գընա՜ց,նա գընա՜վ․․․ |

Արտասվելով, լալով էդպես |

Ես չեմ դարձնի էլ գերիդ, |

Ի՞նչու իզուր հանգցընում ես |

Ջահել կըրակն աչքերիդ: |

Նըրա անբախտ շիրիմի վըրա |

Պաղ ջուր ածա աղբյուրի, |

Դու էլ գընա նոր սեր արա, |

Էդպես է կարգն աշխարհի: |

Շնորհակալ եմ, անցվոր ախպե՛ր, |

Աստված պահի քու յարին. |

Ճամփիդ վերջում կանգնած է դեռ |

Անուշ ծիծաղն աչքերին․․․ |

Ուրախ սըրտով դուք ձեր սերը |

Վայելեցեք անթառամ, |

Ինձ արցուն է տըվել տերը, |

Ես պիտի լամ, պիտի լամ․․․ |

Ու ման է գալիս |

Երգում ու լալիս: |

Երգերը անկապ, երգերը տըխուր, |

Արցունքի նըման հոսում են իզուր. |

Բայց լալիս է նա ու երգեր ասում, |

Ու միշտ են անմիտ տըրտունջն է խոսում, |

Թե ինչպես հանկարծ աշխաքը փոխվեց, |

Ինչպես դատարկվեց կյանքում ամեն բան, |

Սարերը մընացին որբ ու անչոբան, |

Թե ի՛նչպես հանկարծ նա գընաց հեռու, |

Էլ չի՜ դառնալու, էլ չի՜ դառնալու․․․ |

-Ե՛տ դառ, ե՛տ, իգի՛թ, |

Ե՛տ դառ, անիրա՛վ, |

Կարոտած յարիդ |

Աչքը ջուր դառավ: |

Ոչխարդ էն սարով |

Շուռ տուր, տու՜ն արի, |

Ճախի՛ր գիշե՛րով |

Ու թաքուն արի․․․ |

Ա՛խ էն կանանչ սարի լանջին |

Ո՞վ է քընած էն տըղեն, |

Վըրեն քաշած սև յափնջին. |

Կուռը հանած էն տըղեն․․․ |

Ջա՜ն, իմ յարն է, ջանի՛ն մեռնեմ, |

Ծաղկի հոտով նա հարբել, |

Սարի լանջին, հովի միջին |

Մուշ-մու՜շ, անուշ մըրափել: |

Վե՛կաց, վե՛ր, իգի՛թ, |

Վե՛կաց, վե՛ր, անիրա՛վ, |

Ոչխարըդ բեր կիթ, |

Օրը ճաշ դառավ․․․ |

Արի՜, ջա՛ն, արի՜, |

Քու գալուն մեռնեմ, |

Թուխ չոբան, արի՜, |

Կարոտըս առնեմ: |

Տեսե՛ք, տեսե՛ք, դափ ու զուռնով |

Ի՞նչ հարսնիք է դուրս գալի, |

Մարդիկ ուրախ, թոն ու ձյունով |

Ձի են խաղում, չափ տալի․․․ |

Աղջի՛, աղջի՛, մըտիկ արեք, |

Էս ի՞նչ տեսիլք ես տեսե. |

Ո՞վ է տեսել էդպես հարսնիք․․․ |

Ո՛չ հարս ունեն, ո՛չ փեսա․․․ |

Բերում են հըրեն, |

Ամա՜ն, մեր տան դեմ․․․ |

Վե՛ր դըրեք, վըրեն |

Հյուսերըս քանդեմ․․․ |

Ես է՜լ եմ գալիս, |

Էդ ու՞ր եք տանում․․․ |

Ինձ էլ թաղեցեք |

Իր գերեզմանում․․․ |

Ա՜խ, չէ՜, ամա՛ն, ասում են դա |

Մի դիակ է լու՜ռ, հոտած, |

Արյունը չոր դեմքի վըրա. |

Աչքերն անթա՜րթ, սպիտակած: |

Նա սիրուն էր անուշահոտ, |

Աչքերը լի ծիծաղով, |

Նա գալիս է ցողոտ, շաղոտ, |

Հանաքներով ու խաղով․․․ |

Արի՜, ջա՛ն իգիթ, |

Արի՜, անիրա՛վ, |

Կարոտած յարիդ |

Աչքը ջուր դառավ: |

Էլ մի՛ ուշացնի, |

Ես շատ եմ կացել․․․ |

Էլ մի՛ լացացնի, |

Ես շատ եմ լացել․․․ |

Տե՛ս կըխռովե՜մ, |

Լաց կըլեմ ես է՜լ․․․ |

Չեմ խոսիլ քեզ հետ․․․ |

Չեմ սիրիլ քեզ է՜լ․․․ |

XXVIII |

Անլըռելի վըշվըշում է |

Պըղտոր ջուրը Դեբեդի, |

Նըրա ափին կանաչում է |

Մենակ շրիրմն իգիթի: |

Նըրա շուրջը հեգ սիրուհին |

Թընդացնում է ողբ ու լաց, |

Ձեն է տալիս իր Սարոյին |

Ու պըպըտվում մոլորված: |

Ու հոսում է գիշեր ցերեկ |

Արցունքն անբախտ աղջկա, |

Բայց իր սիրած տըղան երբեք |

Չըկա՜, չըկա՜ ու չըկա․․․ |

Վըշվըշում է գետը - վու՜շ, վու՜շ, |

Ու հորձանք է տալիս հորդ, |

Ու կանչում է «Արի՜, Անուշ, |

Արի՜, տանեմ յարիդ մոտ․․․» |

Անու՜շ, ա՛յ աղջի, Անու՜շ, տու՜ն արի՜ |

Կանչում է մերը , վերևից կանչու՜մ. |

Լու՜ռ են ձորերը, լու՜ռ են ահռելի, |

Դուշման Դեբեդն է մենակ մըռընչում: |

Վուշ - վու՜շ, Անու՜շ, վուշ - վու՜շ, քույրի՜կ. |

Վու՜շ քու սերին , քու յարին․․․ |

Վուշ - վու՜շ, Սարո՜, վուշ - վու՜շ, իգի՜թ. |

Վու՜շ քու սիրած սարերին․․․ |

XXIX |

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր, |

Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան. |

Բացվում են ոսկի երկընքի դըռներ, |

Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան, |

Ու աստվծային անհաս խորհըրդով |

Լցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով: |

Էն վեհ վայրկենին չըքնաղ գերի՝ |

Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից, |

Անմուրազ մեռած սիրահարների |

Աստղերը թըռած իրար են գալիս |

Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում |

Աշխարհքից հեռու՜, լազուր կամարում: |

</poem>|1901—1902}} |

[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պոեմներ]] |
[[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պոեմներ]] |
00:49, 1 Մարտի 2010-ի տարբերակ
Հովհաննես Թումանյան |
[ 81 ]

[ 82 ]

[ 83 ]

[ 84 ]

[ 85 ]

[ 86 ]

[ 87 ]

[ 88 ]

[ 89 ]

[ 90 ]

[ 91 ]

[ 92 ]

[ 93 ]

[ 94 ]

[ 95 ]

[ 96 ]

[ 97 ]

[ 98 ]

[ 99 ]

[ 100 ]

[ 101 ]

[ 102 ]

[ 103 ]

[ 104 ]

[ 105 ]

[ 106 ]

[ 107 ]

[ 108 ]

[ 109 ]