«Լուսանալու դեմ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ «ԼՈՒՍԱՆԱԼՈՒ ԴԵՄ» վերանվանված է «Լուսանալու դեմ»: Բոտ ― էջի տեղափոխում
No edit summary
 
Տող 1. Տող 1.
{{Վերնագիր
{{Վերնագիր
|title=ԼՈՒՍԱՆԱԼՈՒ ԴԵՄ
|title=Լուսանալու դեմ
|section =
|section =
|previous = [[Գրիգոր Զոհրապ]]
|previous = [[Գրիգոր Զոհրապ]]

Ընթացիկ տարբերակը 13:48, 6 Մայիսի 2008-ի դրությամբ

Գրիգոր Զոհրապ Լուսանալու դեմ

Գրիգոր Զոհրապ

Լուսանալու դեմ գիշեր մըն է լուռ ու տխուր.
Մութ մը վճիտ, լեցուն լույսե բիծերով,
Գիշեր հստակ, համեստ իղձի մը պես, ուր
Կը գծագրվի աշխարհ` տարտամ գիծերով։

Այս մութը չէ այրիին քողն, այլ աղվոր
Երևնալու համար հնարված թելը նուրբ.
Ընդնշմարել միայն տըվող շղարշը` որ
Կը ցուցընե դեմքերն ամեն գողտր ու սուրբ։

Ես ավելի կը սիրեմ մութն այս պայծառ
Անգաղտնապահ ցորեկներու լույսերեն.
Ինչպես կնոջ համակրությունն անբարբառ
Բացե ի բաց խոստովանած իր սերեն։


1899