«Հպարտություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Content deleted Content added
չ «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» վերանվանված է «Հպարտություն»: Բոտ ― էջի տեղափոխում
No edit summary
 
Տող 1. Տող 1.
{{Վերնագիր
{{Վերնագիր
|title=ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
|title=Հպարտություն
|section =
|section =
|previous = [[Գրիգոր Զոհրապ]]
|previous = [[Գրիգոր Զոհրապ]]

Ընթացիկ տարբերակը 13:48, 6 Մայիսի 2008-ի դրությամբ

Գրիգոր Զոհրապ Հպարտություն

Գրիգոր Զոհրապ

Ժամանակը թևես բռնած կը տանի.
Եւ կուրորեն կը հետևիմ ես անոր,
Փըճացող հեք իղձերուս տեղ մեկ քանի,
Մեկ քանի հույս, լույս դընելով ամեն օր:

Մերթ կը քալեմ գնացքով համր ու տարտամ,
Հորձանքին հետ մերթ կը վազեմ շուտափույթ,
Կընկըղմիմ և իսկույն նորեն կը ծփամ,
Կը ծփամ, վերն է միշտ երկինքը կապույտ:

Փախչի՞լդ ինե, իրավունքդ է, ո՛վ սերդ իմ,
Ինչպես բոլոր երազներուս ծերունի,
Թռչուններու խուճապ, որուն կը ժպտիմ,
Ժպիտով մը, որ լացի շատ կը նմանի:

Եվ կամքով մը հըզոր սիրուս հավասար,
Ես անտրտունջ կերթամ ճամփես զարտուղի,
Հիմա գոցված գիշերով թանձր ու ըստվար,
Թանձր ու ըստվար` վաղորդյանով մը հղի:


1908