Jump to content

Սև մղձավանջ է իջել...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սև մղձավանջ է իջել...
Աղբյուր՝ Անսաստ երկիր (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 23)։

***



Սև մղձավանջ է իջել
Արցախիս վրա,
Եկել` ո՜նց է շնթռնել,
Թշնամին նրա։

...Հարյուր տարի էլ անցնի`
Չի մոռացվելու,
Մեր կորստի, մեր ցավի
Ոխն ենք հանելու...

28.09.2023 թ., Պյատիգորսկ (ՌԴ)