Վեհ գաղափար Դաշնակցության

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գառնիկ Սարգսյան Վեհ գաղափար Դաշնակցության

Գառնիկ Սարգսյան

Քեզի յարգանք ու մեծարանք
Հերոս ազգի անհուն պարծանք,
Դուն իմ իտէալ ազատութեան
Վեհ գաղափար Դաշնակցութեան։

Երգեցի փառք քու վեհութեան,
Երգեցի ուժ քու զօրութեան,
Երգեցի սէր քու միութեան,
Պիտի երգեմ քեզ յաւիտեան։

Նպատակդ անբիծ, մաքուր,
Անդրդուելի վեհ ամրաքար,
Խրախոյսն ես հայ քաջերուն
Ու սարսափը՝ վատ թշնամուն։

Երգեցի փառք…

Մորթուած ազգի մեծ սփոփանք,
Նոր սերունդին փայլուն պերճանք
Դուն ռահվիրա անկախութեան
Վեհ գաղափար Դաշնակցութեան։

Երգեցի փառք…

Տողատակեր[խմբագրել]