Jump to content

Վիմագրություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Օրերը ծրարվեցին։ Տարիները կամաց-կամաց
                                   հեռանում են ու
համոզում են քեզ մտերմական
                                   մի քնքշանքով՝ մոռացիր...
Եվ անունս՝ խունացած, փոշոտ,
                                   անճանաչելի մի հին նկար,
միանգամից դուրս է լողում քո տարամերժ
                                       հուշերի միջից։

Հիմա ո՞վ եմ ես։ Անմրցակից միայնության
                                       մի հեգ ճգնավոր,
որ ընկել եմ անգամ ինձ ստեղծած Աստծո աչքից.
համբուրում եմ մոխիրները եւ այլեւս չեմ սպասում
                                        ոչ մի վերադարձի,
թեպետ, անկեղծ ասած, դեռ չեն հանգել ինձնում
                                        սպասումները հրաշքի։