ՏԱՂ ԱՍՏՈԻԱԾԱՏՈԻՐ ԽԱԹԱՅԵՑՈԻՆ Ի ԳՐԻԳՈՐԻՍ
Վաճառական մի հայ և յոյժ ճարտասան՝
Մխիթար Բաղիշեցի, և աստուածական,
Գընաց նա ի սահմանս Ատըրպատական,
Ի Ղում և ի յԻրաղ և ի Խորասան:
Եհաս ի Սամարղանդ և ի Բուխարայ,
Եմուտ ի Հընդաստան և անտի գընայ
Ի մէջ հռչակաւոր քաղաքըն Խաթայ,
Ուր մաշկն է պատուական երէոյ նաֆայ:
Խաթայ՝ մերձ սահմանաց Չինումաչինայ,
Եւ անդ լինի ռաւանդն չըքնաղ լինին գայ.
Անդ է նահատակեալ առաքեալն Թումայ՝
Հարեալ ի Մըշդիհէ. այսպէս գըրեալ կայ:
Եւ են աշխարհն ամէն կռապաշտ հաւասար,
Ոչ ճանաչեն զորդի, սուրբ հոգին կամ զհայր,
Զանեղ աստուածութիւնք անձինք հաւասար,
Զստեղծողն արարածոց և ըզլոյսն անճառ,
Զիջումըն միածնին յերկիր հեզաբար,
Ջմիանալն ի բնութիւնս, որ մարմին էառ,
Ջբևեռիլն ի խաչին, զդժոխոցն աւար,
Նըստեալ հօր ընդ աջմէ ի քրովբէից կառ:
Անտեղեակ ւ անծանօթ են այսըմ շնորհի
Աշխարհըն Խաթայու, զոր այժմ փշեցի.
Չասեն զմիւս անգամ գալուստն Յիսուսի,
Որ կեանք և փրկութիւն է ամենայնի:
Եկեալ ի Իաթայու զօրքըն հեծելին
Եւ դէպ ի յարևելս չըւեալ գընացին.
Եւ ազգ մի բովանդակ զամէն գերեցին,
Զոր ի լեզուն իւրեանց ղալմուղ կոչէին:
«Ջմանկունքըն գերելոցըն վաճառէին,
Յորմէ առեալ տըղայ մի Մըխիթարին,
Տանէր խընամք նորա զինչ իւր զաւակին.
Ապա դէպ ի յաշխարհըս մեր դիմեցին:
|
|
Ըզծով և ըզցամաք նոքա կոխեցին
Եւ յԱլանաց երկիրըն ժամանեցին.
Մտանեցին ըզտղայն երկրի իշխանին
Եւ նա ընչիւք իւրովք գընեաց երեքկին:
Բերեալ ի բուն քաղաքըն Մըխիթարին
Զբարի մանուկն ընտրեալ և զառաքինին,
Հաճեալ հաւանեցաւ կամօքն իւրային,
Ասաց թէ՝ «Մըկըրտիմ յանունն Յիսուսին,
Հաւատամ ես ի հայրն և յորդի նորին,
Երկըրպագեմ հոգովս հոգոյն ճշմարտին՝
Մի կամք և մի բնութիւն, որ ոչ բաժանին»:
Զանունն Աստուածատուր նորա կոչեցին:
Ուսաւ լեզու և գիր նա վաղվաղակի,
Շնորհօքն աստուածատուր և հոգոյն տեղի.
Անձամբն էր վայելուչ, բնաթեամբըն՝ բարի,
Տեսլեամբըն՝ գեղեցիկ և զարմանալի:
Զընթացս երանելոյն տեսեալ սատանի,
Զհաւատն, որ առ Քրիստոս զգընացսըն բարի,
Լինէր հեղձամղձուկ առաջին չարի,
Բորբոքեաց ըզնախանձ դառնութեան բոցի:
Ի չար նախանձ վառեաց զազգն Իսմայելի,
Թերևս յափշտակէ զծառայն Յիսուսի.
Դըրդեաց ի բարկութիւն զորդիսն Հագարի,
Ասեն ըզմանկանէն՝ Զաւակ է թուրքի:
|
|
Գնացեալ առ ամիրայն չարախօսեցին.
Եկեալ՝ զԱստուածատուրն յատեան կոչեցին
Չարագործ պըղծասէրքն և որդիք ժանտին,
Նըման եբրայական տիրասպան գընդին:
Ասեն. «Դու՝ մուսուլման յազգէ Մահմետին,
Ի բաց թող ըզՔրիստոս և զհաւատ նորին,
Թէ ոչ՝ տանջենք ըզքեզ սաստիկ ւ ահագին»:
Ասաց. «Ես ոչ փոխեմ զլոյս ընդ խաւարին»:
Ետուր նա համարձակ ըզպատասխանին,
Թէ՝ «Քրիստոս է աստուած ւ ես ծառայ նորին,
Ինձ ուրանալ զՔրիստոս է անհընարին
Եւ կամ հընազանդել ձեր փեղամպարին:
Պատրաստ եմ մեռանել վասն անուան նորին,
Այնմ, որ եբարձ ըզփուշ մեր պատուհասին,
էարբ նա ըզքացախ խառնեալ ընդ լեղին,
Եհեղ զարիւնն իւր սուրբ ի քառաթևին»:
Բազում թախանձանօք զնա աղաչէին
Քաղցրութեամբ խօսելով, և ոչ կարացին.
Կապեցին զձեռս ի յետս և հարկանէին,
Տանէր նա խընդությամբ տանջանաց նոցին:
Յաւուրս ձըմերայնոյ զնա մերկացուցին,
Բերեալ գետն ի ներքոյ սառին անցուցին,
Որպէս սուրբ քառասունքն ի Սեբաստիին,
Անցաւ ընդ հուր և ջուր ըստ երգոյ Դաւթին:
|
|
Ապա ի թիկնամէջըն հուր վառեցին,
Հըրով ըզհոդաթափն ի յոտն ագուցին,
Սըրով զբոլոր մարմինըն ծակոտէին
Եւ կայծակէս նս հըրոյ ի յերկու ձեռին:
Ոչինչ նա համարէր զկսկիծն ահագին,
Սիրով էր նա վառեալ ի յոյսըն վերին.
Արիաբար եկաց դէմ Բելիարին,
Եղև նա պատարագ հօրն երկնաւորին:
Բերեալ ըզբարեյաղթ վըկայն Քրիստոսի
Ետուն գնա ի մօլլան, զի օրէնք ասցի.
Ասեն՝ Մանկութիւն է դորա փոխելի,
Դառնայ ի Քրիստոսէ սա վաղվաղակի:
Մօլլա գֆթ բա փսար. «Ա՜ սէիտզատայ,
Մաքուն գումըռահի, բամիան պիայ»[1]:
Ասաց թէ՝ Իմ աստուածն ըստոյգ է՝ Յիսայ,
Չի՛ չար ու չի՛ թատպիր, քի շաւամ ճուդայ[2]:
Մօլլա գֆթ քի. «Պիալ պըշաւ մուսուլման
Պըխաւան թու փէշի մա քըթապ ու ղուռան»[3]:
Ասաց թե՝ Սընոտի է քոյդ և ունայն,
Պէմաստի մաքուն, ճըհել ու նատան[4]:
|
|
Մօլլա տէտի. «Օլ կիլ փեղամպարայ եար,
Կավուրլարուն տինի կօնկուլտան չըխար»[5].
— Ի քեզ սաստէ Յիսուս, մէնտան իսրա[ր] վար,
Սալիպ մէ փարըստամ, մաճնուն պէխապար[6]:
Սովով և ծարաւով յոլով տանջեցան,
Ի հուր և ի ջուր ըզնա անցուցանէին.
Ամիսս ութ անխնայ զնա չարաչարեցին,
Շարժել ի հաւատոցն զնա ոչ կարացին:
Եկեալ ժողովեցան չարքն ի միասին,
Պատեալ շուրջանակի և քարկոծէին,
Քան զշուն և ըզգազան զնա գիշատէին,
էառ զվախճան անդէն ի յասպարիսին:
Ամաց էր տասն և ութ վըկայս գովելի,
Որ վկայեաց անուան տեառն Յիսուսի,
էր թիւն ինն հարիւր վաթսուն և ութի
Յորժամ Աստուածատուրըն նահատակի:
Առ մեծ րաբունապետն ճառս այս յարմարի,
Որ և անուն նորա Գրիգոր յորջորջի.
Սորին սպասաւորէ և աշակերտի՝
Գրիգորիս, մականունս է Աղթամարցի:
|
|
|
|