ՏԱՂԵՐ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ՏԱՂ ՍԻՐՈ ՁՈՆՎԱԾ ԱՊԱԳԱՅԻ ՊԱՐՄԱՆԻՆԵՐԻՆ
Ա
Յուրաքանչյուր անգամ, երբ գարունը բացվում է
Եվ նոր կյանք է մտնում նոր մի սերունդ —
Արեգակը թվում է ծնծղա և երկիրը բուրում է
Անկրկնելի բույրով բոլոր պարմանի սրտերում։—
5
Յուրաքանչյուր անգամ և ամենա՛յն ուրույնությամբ
Յուրաքանչյուր անգամ տարբեր ու առանձին,
Յուրաքանչյուր անգամ անհո՜ւն մի թարմությամբ,
Եվ յուրաքանչյուր անգամ — անծի՛ր․․․
Ո՜վ դու, որ առաջին անգամ իբրև քե՛զ ընծայած 10
Եվ միայն քե՛զ համար սահմանած մի բարիք —
Ընդունելու ես կույսի խոստումնալից հայացքը
Քո օրերի դժնյա ճանապարհին,—
Որ իբր տոթ ողկույզ՝ ճմլելու ես շրթերը
Եվ գգվանքները դեռ դաշն քո ընկերուհու — 15
Ահավասի՛կ երգում եմ ես մեղսական քո սերը,
Իբրև հավերժական խորհուրդ...
Մեզ բոլորիս համար սահմանված է վերուստ
Մի քնքշաբույր գարուն անվերադարձ
Երբ յուրաքանչյուր վայրկյանը և՛ գյուտ է, և՛
կորուստ,
20
Ե՛վ դաշտ է արևանիստ, և՛ խավարով հղի մի
անտառ։—
Եվ դո՛ւ, որ մտնելու ես արևային քո դաշտը՝
Քաղելու վարդեր ու մանուշակներ —
Փա՜ռք քեզ, եթե լինես քո օրերի հետ դաշն
Եվ օրերիդ հանդեպ երկաթյա քղանցք չհագնես... 25
Եթե երիտասարդ լինես ո՛չ միայն սրտով քո,
Ո՛չ միայն մարմնով և ոգու անգիտությամբ,
Այլև յուրաքանչյուր քայլափոխիդ քո հետքով
Ժամանա՛կը քայլե և ողջունե քո երթը՝
խնդությամբ։—
Որովհետև որքան էչ գարունըդ հուրհուրա 30
Եվ դափնիներ ցանե ճանապարհիդ անցած —
Պարտավոր ես, ո՜վ երիտասարդ, դու ինքդ նրան
Ոսկեզօծել սիրով անագորույն և ընթացքով
պայծառ․․․
Գ
Ուրեմն քայլի՛ր թեթևաքայլ քո դաշտով գարնանային
Եվ թո՛ղ գարունը քայլե քո հետքերով, 35
Եվ անվախ դու, ո՜վ երիտասարդ, ապագային նայիր՝
Վայելելով պտուղը ռոշնական քո առաջին սիրո։