Jump to content

Տաղ վարդին և պլպուլին ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարցոյ ասացեալ — Ծաղկունքն ասեն՝ Հերիք արա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տաղ վարդին և պլպուլին ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարցոյ ասացեալ — Ծաղկունքն ասեն՝ Հերիք արա

5

ՏԱՂ ՎԱՐԴԻՆ ԵԻ ՊԼՊՈԻԼԻՆ Ի ԳՐԻԳՈՐԻՍ

ԿԱԹՈՂԻԿՈՍԷ ԱՂԹԱՄԱՐՑՈՅ ԱՍԱՑԵԱԼ

Ծաղկունքն ասեն՝ Հերի՛ք արա,
Քանի՞ կանչէս վարդին վերայ.
Կահ ու պէկահ ձայնըդ կուգայ,
Ի մեր պաղչից ել ու գընԱ:

Քանի՞ առնէք դուք ինձ յատապ,
Սիրտս ի սիրու եղեր քապապ.
Ես կու մաշիմ վարդին սապապ,
Իմ հալս առանց իւրն է խարւսԲ.

Գամ իջանեմ վարդենոյն տակ,
Զկանաչ տերևն առնեմ ինձ յարկ.
Ի սըրտիս մէջըն կայ կըրակ,
Թըռչիմ և գամ երագ-երաԳ.

Ի քեզ նայիմ աչօք անթարթ՝
Նա փարատի զինչ կայ հասրաթ,
Գեղեցկութիւն դրախտին և զարդ,
Կարօտ են քեզ ամենայն մարԴ:

Վարդըն կասէ՝ Պլպուլ, երգէ
Քաղցըր ձայնիւ եղանակէ.
Ով որ ըզքո ձայնըդ լսէ,
Նա հիանայ, զմեզ երանԵ.

Ով նենգութեամբ առնէ քեզ նազ,
Թող իւր աւուրքն դառնա նըւազ.
Ամրի թուրայ պաշաթ դըրազ,
Պլպուլ, բըքաւ թու բա աւաԶ[1]:

Մուրղան քըֆտայնդ. ա՛յ պլպուլէ[2],
Քանի՞ կանչես, մէկ պահ լըռէ.
Ասաց թէ՝ Սէրըն կու նեղէ,
Որ վրայ վարդին աշըղ եղէ:

Սիրտըս չկայ հետ իւրըն հերթ,
Քանի խոցէք ւ ասէք թէ՝ Ե՛րթ.
Հողմն շարժէ ըզվարդին թերթ,
Նա ի դողման դառնայ իմ լերԹ:

Այլ չի մընաց բնաւ յիս ուժ,
Երբ հեռանամ, նա չունիմ ժուժ,
Ինձ օր մահու լինի և գուժ,
Հոտըն վարդին է սըրտիս բուԺ:

Զօրըն կենամ յերերմընի.
Քունս է հատեր ի գիշերի,
Աղաղակեմ արտասուալի,
Յայգուս չերթամ ես այլ տեղԻ:

Ըռանկ վարդին որպէս ըզլալ,
Տեսաւ պլպալն եղաւ պէհալ.
Անմահութեան հոտըն բուրեալ,
Նա ի սիրուն եղև արբեաԼ:

Վարդըն տեսաւ զպլպուլն ուրախ,
Որ ձայն կածէր ինքըն անահ.
Ծիծաղեցաւ վարդըն մէկ պահ,
Պայծառացաւ տիպըն քան զջաԽ:

Վարդըն կարմիր գունով վառած
Նա շահ պլպուլըն ձայն էած,
Հոտոյն եղև խև ու հարբած.
Վարդի տեսուն էր կարօտաԾ:

Պլպուլն ասաց՝ Ես եմ առակ,
Թոչունքն կառնեն ըզիս կատակ,
Վարդըն չնայիր ի յինքն յերակ,
Նա ի յաչացս ելաւ վտաԿ:

Զօրն ի ճըղոյն լինիմ ի կախ
Եւ միշտ դիտեմ զվարդին ըռահ,
Զով որ տեսնամ՝ նա ինձ է մահ,
Զվարդըն քաղեն տանին անշաՀ:

Վարդն է զգեցեալ գունով հանդերձ,
Ուրախանամ, որ լինիմ մերձ.
Կասէ՝ Սիրով դու առ իս դարձ,
Ջահն և զերկիւղն ի յիսնէ բարՁ:

Կասէ՝ Մի առներ դու ինձ հետ խաղ,
Ես եմ կարմիր որաղ-որաղ,
Ցօղն իջանէ լամպէ պաղ-պաղ
Վերայ վրանիս իմոյ խաղաՂ:

Վարդըն կասէ. Ձայնըդ քաղցր ած,
Յիրիկվընէ ես եմ հարբած,
Ծաղկանցն ամէն եմ սար ու թաճ՝
Պայծառ գունով լուսաճաճանՃ:

Ֆըրեաթ կառնէ ինքն յամէն ժամ,
Զկանաչ փարտաս յետ կու բանամ,
Ըզքեզ տեսնամ ւ ուրախանամ
Ի այլ ի քեզնէ ոչ հեռանաՄ:

Պլպուլն ըզվարդն կու գովայ,
Յիրիկվընէ ձայնըն կու գայ,
Ծաղկունքն ամէնն են քեզ ծառայ,
Դու թագաւոր և տէր նոցաՅ:

Պլպուլն զարթնի կէս գիշերին,
Վարդըն փթթի յառաւօտին.
Ցօղն իջանէ ի վերայ թփին՝
Պայծառանայ գեղըն վարդիՆ:

Շուրջ ու բոլոբ իւրենըն փուշ,
Հոտըն բուրէ վարդին անուշ.
Թըմբաւ պլպուլն, եղև պէուշ,
Ասաց՝ Ի՞նչ ժամ եղէ քեզ տուՇ:

Եմուտ պլպուլն ի վրան վարդոյ՝
Թ’ Ես եմ գանգատ յամէն մարդոյ.
Բեր համբուրեմ ըզտիպն քո,
Որ դուրանայ ցաւըս մարմնՈյ:

Ես չունիմ սէր հետ քեզ վաղուց,
Զգալդ ու զգնալդ քեզ ո՞վ ուսուց.
Դու ես աղուոր և վայելուչ,
է՞ր կու խոցես զիս առանց սուՉ:

Ջտիւ ու զգիշեր եմ ես ի տապ,
Եղէ անշարժ որպէս ի կապ,
Լափած սրտիս ես դու շարապ,
Որ սևացել է քան զարաՊ:

Ձայնէ պլպալըն անամաչ,
Ասէ՝ Կենայ վարդըն կանաչ.
Ծաղկունքն ամէն ելնուն յառաջ
Այն զօրաւոր արքային քաՋ:

Դա պատուական աղուոր ու թառ,
Լեզու չկայ առնէ քեզ ճառ,
Պայծառ գունով ես միշտ ի վառ,
Քո թշնամոյն սիրտըն քան զսաՌ:

Ի հետ վարդին քանի՞ դատիս,
Սիրով նորա դու միշտ մաշիս.
Երբ նա քաղցրիկ նայի ի յիս,
Զըւարճանայ սիրտս և հոգիՍ:

Ես կու այրիմ միշտ կըրակով,
Թէ չտեսնամ զվարդըն վրանով.
Է՞ր կու մերժէք զիս կարօտով,
Ես կա գովեմ զվարդըն ձայնոՎ:

Կասէ՝ Չկայ ի քեզ արատ,
Վրայ աշխարհիս կենաս անհատ,
Ի փորձանաց կենաս ի զատ,
Կանաչ վըրան և կարմիր այՏ:

Յամէն սապահ որ լուսանար,
Պլպուլն ի վարդն ի սալամ գար,
Ղումրին քաղցրիկ եղանակէր՝
Զվարդն և զպլպուլն ուրախ աոռէՐ:

Հետ պլպուլին արա զըրուց,
Երբ որ գայցէ ինքն ի դըրուց.
Ուրախութեամբ ըզքեզ քընուց,
Զնա որոշէ ի յայլ հաւուՑ:

Վարդն ի պլպուլն երբ խօսեցաւ,
Այլ տրտմութեան հոգ չի տարաւ.
Քան թէ խընդաց ւ ուրախացաւ,
Զի իւր սրտին սէրըն լըցաԻ:

Եղև պլպուլըն թևաթափ.
Թէ՝ Ե՞րբ ածեմ ըզվարդն ի յափ,
Քանի՞ ֆըղան կանչեմ անչափ,
Ի դէմ վարդին հարկանեմ ծաՓ:

Ի ձեր սըրտիդ դուք սէբ չունիք,
Վասն այն զիմ ձայնըս չընդունիք
Վարդըն կասէ՝ Մի աներ, հերի՛ք,
Ես կու կանչեմ ւ ունիմ կարիՔ:

Գերի Գրիգոր անյիշելի
Եւ անպիտան Աղթամարցի,
Սէր աշխարհիս սուր երկսայրի..
Հոգիս նովաւ վիրաւորի.

Աստուածատուր Մեծոփեցի
Յինէն խնդրեաց, և ես գրեցի.
Դուք ասացէք սըրտով ի լի,
Ինձ և նորա՝ տէր ողորմի:
Թըւին հայոց ինն հարիւր
Եւթանսւսուն ւ երկու այլ իւր
Հագարացիք օրինօք թիւր
Զազգըս խանձեն որպէս ըզհուր:

  1. Քո կյանքը թող լինի երկար,
    Սոխակ, խոսիր դու երգով (պ.):
  2. Հավքերն ասացին, ո՛վ սոխակ (պ.):