Տունս՝ դատարկ, խավարում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կիսված մարդ եմ Վիրավոր ժամանակ (Տունս՝ դատարկ, խավարում)

Վարդան Վարդազարյան

Արյունամած կափարիչ
***

Տունս` դատարկ, խավարում,
Օտար ճամփեքն եմ մաշում,
Սիրտս` անզոր, վիրավոր,
Թափառում են դեռ հեռվում:

Օտար դռներն եմ բախում,
Դարձի ճամփան չեմ գտնում,
Թռչում եմ ես մտքով տուն,
Կարոտս այդպես եմ առնում: