Տրիոլետներ Արփենիկին
Արտաքին տեսք
Տրիոլետներ Արփենիկին
Ծաղկել է այգին քո հիմա,
Մրգերդ կարմիր ու հասուն —
Օրերը պայծառ են հոսում —
Ծաղկել է այգին քո հիմա։
Կանգնել եմ շվար ու կամա,
Ու սիրտս մրգեր է ուզում
Ծաղկել է այգին քո հիմա,
Մրգերդ — կարմիր ու հասուն