Քառյակներ (Հակոբ Հակոբյան)
Արտաքին տեսք
ԻՄ ԵՐԳԸ
Սանահնի կարծր քարից է կռած իմ շենքը․
Ագարայի շաքարից է ձուլած իմ երգը․
Ով դեռ կռվել չգիտե՝ թող գա ու սովորի,
Դասակարգի պայքարից է ծնած իմ երգը։
ԱՅԴՊԵ՛Ս ԻՄԱՑԻՐ․․․
Ամեն քար― քա՛ր չէ, ամեն բար― բա՛ր չէ․
Ամե՛ն մի մանյակ՝ հակինթի շա՛ր չէ․
Ճամփիդ տեսար օձ՝ ջախջախիր, անցիր,
Օձը― չար է, նենգ․․․ այդպե՛ս իմացիր։
ԻՄԱՏՐԱՅԻ ՄՈՏ
Փոթորկի նման, վաշտերի նման,
Կարծես կռվի մեջ հաղթություն տարած,
Գալի՜ս են, գալի՜ս ալիքներն այն,
Փրփուրե դաշտում մի համատարած․․․
ՇԱՏԸ ԳՆԱՑԵԼ․․․
Ջրի հայելում պատկերս տեսա ―
Ճերմակել էի ու շատ ծերացել․․․
Աշնան մի ծաղիկ կողքիս փսփսաց․
― Շատը՝ գնացել ― քիչն է մնացել․․․
1936