Քեզ ասեմ, այր քաջ Արտաշես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քեզ ասեմ, այր քաջ Արտաշես

Մովսես Խորենացի


* * *


Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս,
Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց,
Ե՛կ հաւանեա՛ց բանից աչագեղոյ դստերս Ալանաց՝
Տալ զպատանիդ.
Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝
Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն.
Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի դասել,
Եւ թշնամութիւն յաւիտենական
Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։