Օգնության ձեռքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վկայություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Օգնության ձեռքը)

Վարդան Հակոբյան

Բարեկամս
ՕԳՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԸ

Վրդովված մեղուն թռավ ու գնաց,
Առյուծի առաջ խոնարհվեց, ասաց.
-Արջը մեզանից խլել դադար, քուն,
Ապրում է՝ թաթը միշտ մեր փեթակում,
Լափում է մեղրը, մեզ բնաջնջում,
Օգնեք, տեր արքա, շատ ենք աղաչում։
-Դա ստուգել է պետք։- Արքան որոշեց
Եվ աղվեսներին իսկույն մոտ կանչեց,-
Մեղվի բողոքը, ասաց, անսացեք,
Ճշմարտությունը պարզեք, ասացեք...

Ու աղվեսները աղվեսավարի
Արջի մոտ եղան, «ստուգումներ արին»,
Դժվար էր հարցը, մի կերպ պարզեցին
Եվ տեղեկանքը այսպես կազմեցին.
«Իզուր է անբան մեղուն փնթփնթում,
Թաթն ու օգնության ձեռքը շփոթում»։