Օգնություն:Ընթերցում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Վիքիում հմուտ շրջելը կամ որևէ տեքստ գտնելը կարող է վհատեցնող զբաղմունք հանդիսանալ նորեկների համար։ Պետքական նյութի հայթայթելու մի քանի տարբերակ կա.

  • Որոնում. Եթե դուք գիտեք որոնելի ստեղծագործության անվանումը կամ հեղինակի անունը, մուտքագրեք այն որոնման դաշտում և մատնահարեք «որոնել» կոճակը։ Եթե վերադարձված էջը ասում է, որ որոնվող անվանմամբ ոչ մի էջ չի գտնվել, դուք կարող եք այդ էջի ներքևի մասում տեսնել Վիքիդարանում գտնված մոտիկ համապատասխանությունները։ Որոնման խորացված օգնության համար տե՛ս Մեթավիքիի Help:Search էջը։
  • Հղում. Դուք կարող եք անցնել որևէ ստեղծագործության էջին հետևելով համապատասխան հղմամբ։ Այպիսի հղումներ կան հեղինակի էջերում, ինչպես նաև նույն շարքի այլ գործերի էջերից։
  • Կատեգորիաներ. Դուք կարող եք գտնել որևէ հեղինակ կամ ստեղծագործություն՝ գտնելով համապատասխան կատեգորիան (տե՛ս Կատեգորիա:Կատեգորիաներ
  • Պատահական. Դիտեք պատահական ստեղծագործության (պատահական էջ) կամ պատահական հեղինակի էջը (պատահական հեղինակ) կայքում շրջման ընտրացանկից համապատասխան հղմամբ անցնելով։

Վիքիդարանում փոփոխություններին կամ տեքստերին հետևելը հեշտ է։ Հետևյալ գործիքները կօգնեն ձեզ դրանում.

  • Վերջին փոփոխություններ էջը ձախ կողմի ընտրացանկում ցուցադրում է բոլոր էջերում կատարված թարմ փոփոխությունները։ Վերջին փոփոխությունների էջի հետ կապված խորացված օգնության համար տե՛ս Մեթավիքիի Help:Recent changes էջը։
  • Հսկացանկ. Էջերի մեծ մասի վերնամսում «հսկել» թաբին մատնահարելով կարող եք ավելացնել այդ էջը ձեր հսկացանկին։ Այս առանձնահատկությունը պահանջում է գրանցում համակարգում։ Հետագայում հսկացանկի էջերը դիտելու համար կարող եք օգտվել էջի աջ կողմի վերնամասի ընտրացանկում (անձնական վահանակ) «իմ հսկացանկը» հղմամաբ անցնելով։