Օգնություն:Պատկերների ավելացում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մայրենի Լեզու[խմբագրել]

Մայրենի´լեզու,մայրենի´բարբառ,

Ախորժ,ընտանի իմ հոգու համար.

Առաջին դու խոսք,ականջիս հասած,

Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված,

Մանկական լեզվիս թոթովանք տըկար,

Հնչում ես իմ մեջ դու միշտ անդադար:


Ոհ,ինչպես պըղտոր էր սըրտիս օրը,

Երբ պանդուխտ էի օտարի տանը,

Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով

Իմ միտքը հայտնել օտար բառերով,

Որ երբեք սիրել կարելի չե ինձ,

Որ ձայն ողջույնի բնավ իսկ չեն ինձ:


Գեղեցի´կ լեզու,հրաշալի´լեզու

Այդ ինչպես քաղցըր հընչում ես ինձ դու...

Կամիմ ավելի քաջ ծանոթանալ Քո ճոխ գանձերին,հոգով հայանալ.

Ասես թե ահա կանչում էին ինձ

Պապեր ու հայեր խոր գերեզմանից:


Հընչի´ր դու,հընչի´ր այժմ ու հավիտյան,

Մայրենի´լեզու,բարբառ սիրական,

Արի´,բարձրացի´ր հնության փոշուց,

Դու իմ հայ լեզու,մոռացած վաղուց

Զգեցի´ր նոր կյանք սուրբ գրվածքներով,

Որ ամենայն սիրտ վառվի քո սիրով:

--Նիկիտա Ջանոյան (քննարկում) 13:13, 27 Հունիսի 2017 (UTC)