...նաև Սպիտակ Եղեռն/Մեծ Հայքի Գուգարաց Աշխարհը և հյուսիսային սահմաններն ըստ Պտղոմեոսի քարտեզի և Ստրաբոնի «Աշխարհագրության»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մեծ Հայքի Գուգարաց Աշխարհը և հյուսիսային սահմաններն ըստ Պտղոմեոսի քարտեզի և Ստրաբոնի «Աշխարհագրության»

Արտյուշ Սանոսյան

[ 8 ]
ՄԵԾ ՀԱՅՔԻ ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ ԸՍՏ ՊՏՂՈՄԵՈՍԻ ՔԱՐՏԵԶԻ ԵՎ ՍՏՐԱԲՈՆԻ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ»


Պատմական Հայաստանի սահմանները I դարի իրադրությամբ Կղավդիոս Պտղոմեոսը նշել է ոչ թե աշխարհագրական նկարագրությամբ, այլ ճշտորոշել է տեղում ամրացված քարասյուների 13 կետերի աշխարհագրական կոորդինատներով։

Խնդրո առարկա երրորդ սահմանային կետը գտնվում է Աճարա-Իմերեթյան լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան հատվածում եւ բաժանել է Մեծ Հայքր Կոլխիդայից ու Կապադովկյան Պոնտոսից։ Չորրորդ սահմանային կետով Մեծ Հայքը բաժանվել է Կոլխիդայից ու Իբերիայից (Վիրք)։ Տվայլ սահմանակետը գտնվել է Աճարա-Իմերեթյան (Մոսխական) լեռնաշղթայի վրա, Սուպսա գետի ակունքի մոտ։ Հինգերորդ սահմանակետը Սուրամի լեռնաշղթայի հարավային ծայրամասում Կուր գետի ափին է եղել։ Վեցերորդ սահմանակետը գտնվել է Աղվանք (Ա լազան) գետի աջ ափին, Սղնախ բնակավայրի մոտ եւ բաժանել է Մեծ Հայքր Վիրքից ու Աղվանքից։ Սահմանային հաջորդ երեք կետերը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ) գտնվում էին Կասպից լճի արեւմտյան ափին։ Լիճն այդ ժամանակներում 12.5 մետր բարձր էր եւ նրա արեւմտյան ափերը ժամանակակից ափերից 60 կմ արեւմուտք էին ընկած եւ Կուր ու Արաքս գետերն էլ առանձին գետաբերաններով էին թափվում լիճ… (Ի դեպ, այժմ լճի ջրերը բարձրանում են, եւ «Ադրբեջան» հորջորջվող նորաթուխ, նորահնար պետության տարածքներից մոտ 5 հազար կմ² ջրի տակ է մնացել)։ (Տես ՊԲՀ, 1980, թիվ 2, էջ 204)։

Ուրեմն, Մեծ Հայքի հյուսիսային սահմանն սկսվում էր Մոսխական (Աճարա-Իմերեթյան) լեռնաշղթայի հյուսիս-արեւմտյան ծայրամասից (համարյա Սեւ ծովի ափերից) շարժվելով դեպի հյուսիս-արեւելք, անցնելով լեռնաշղթայի ամենաբարձր գագաթով (2850մ), Սուպսա գետի ակունքի մոտով, որտեղ, ինչպես ասվեց, գտնվում էր 4-րդ սահմանային կետը, առաջանալով եւ Կոլխիդան Մեծ Հայքից անջատելով, սահմանային 5-րդ կետի մոտ, Բորժոմիի մերձակայքում. Կուր գետով նախ [ 9 ]
Map from ...also White Genocide.jpg

շարժվում է դեպի հյուսիս-արեւելք, այնահետեւ արեւելք Կուր եւ Արագվի (ըստ Ստրաբոնի (Վիրքի) արեւելյան սահմանը Արագվի գետն էր, Կուր գետի հետ խառնվելու տեղում, այսինքն Մցխեթայի մոտից դեպի արեւելք Հայաստանի տարածքներն էին։ (Այս մասին տես. Strabon, Geografic, t. II, p. 404, հմմտ. Լեօ, Սահմանավեճեր, Թիֆլիս, 1919)։ Գետերի միախառնման վայրից դեպի արեւելք, դեպի ժամանակակից Սղնախ (Ցնորի մոտ), որտեղ գտնվում էր, ինչպես տեսանք, սահմանային 6-րդ կետը. Մեծ Հայքի մեջ ընդգրկելով Տփղիսը (Թիֆլիս) եւ Կամբեճանը։

Իր «Աշխարհագրության» մեջ Ստրաբոնը խոսելով Հայաստանի բնաշխարհի եւ վարչական բաժանումների մասին, Հայաստանի հյուսիսային շրջանների մասին, գրում է հետեւյալը. «4. Բուն Հայաստանում կան շատ լեռներ եւ լեռնադաշտեր, որտեղ որթատունկը հեշտությամբ չի աճում, (կան նաեւ) շատ հովիտներ, մի մասը միջակ, մյուսները խիստ բերրի, ինչպես Արաքսի դաշտը, որով Արաքս գետն է հոսում մինչեւ Ալբանիայի եզրերը եւ թափվում է Կասպից ծով, այնուհետեւ Շակաշենը (Արդի Գանձակը - Ս.Ա.), որը եւ սահմանակից է Ալբանիային եւ Կուր գետին, հետո Գոգարենեն (Գուգարք նահանգը - Ս.Ա.)։

[ 10 ] [ 11 ] Այս ամբողջ երկիրը լի է բերքով եւ ընտանի ու մշտադալար ծառերով, ունի նաեւ ձիթենի: Փավենեն (ենթադրվում է, որ այն Փայտակարանն է) եւս Հայաստանի գավառներից է, եւ Կոմիսենեն (Կամբյուսենե-Կամբեճան, որը Կուր գետից հյուսիս էր ընկած եւ գտնվում էր Կամբեճ (Իւրայ) այժմ Իորա կամ Իորի) գետի ավազանում, ըստ Ս. Երեմյանի 7510 կմ2 տարածք) եւ Օրքիստենեն, որ տալիս է մեծաքանակ հեծելազոր։

Խորզենեն (Պտղոմեոսի ներկայացրած Կոտերձեն (Cotarzene Regio) Գոդերձական կուսակալությունն է։ Այս կարծիքին են Գ. Մելիքիշվիլին (տես Меликшвили, К истории древней Грузии, Тб., 1959 էջ 114), Ս. Երեմյանը (տես «Հայ ժողովրդի պատմություն», հ.1, էջ 720) եւ Կամբյուսենեն (Կամբեճան) ամենահյուսիսայիններն են եւ առավել ձյունառատ, որոնք սահմանակցում են Կովկասյան լեռներին եւ Իբերիային ու Կոլխիդային (տես «Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա», Երեւան, 1981, էջ 195)։

Մեկ այլ տեղ Ստրաբոնը գրում է. «Աղվանքի հարավային սահմանի ամբողջ երկարությամբ տարածվում է Հայաստանը, որ հարուստ է դաշտերով ու լեռներով, ինչպես Կոմբյուսենե (Կամբեճան), որ գտնվում է այնտեղ, ուր Վրաստան, Աղվանք եւ Հայաստան իրար են կտրում» (տես Ստրաբոն, Երեւան, 1940, էջ 31, Հր. Աճառյանի թարգմանությամբ)։ Ստրաբոնի նկարագրած Մեծ Հայքի հյուսիսային գավառները համարյա նույնությամբ համապատասխանում են Պտղոմեոսի քարտեզին:

Ստրաբոնն իր նկարագրած հայկական տարածքների (այդ թվում, բնականաբար, Տփղիսի եւ նրա շրջապատի, Կախերի մեծ մասի՝ Կամբեճանի եւ այլն) բնակչությունն համարում է «միալեզու», այսինքն, հայախոս… (տես ՀԺՊ քրեստոմատիա, Եր., 1981, էջ 196)։

Ըստ Ն. Մառի, Հերքի (Հերեթիա) երկիրը, Կախեթի մեծ մասը բնակեցված էր հայերով, որոնք վրացացվեցին Վրաստանի կողմից նվաճվելուց հետո… (տես Н. Маррь, Аркаунь монгольское название христiанъ, Петр., 1905г., c.7)։

Ըստ ակադեմիկոս Բրոսսեի, որի հեղինակությունը վրացագիտության մեջ որեւէ կասկած չի հարուցում, Թիֆլիսի սկզբնավորությունն անգամ հայկական է եւ որ այն շինված է հայ մոքալաքների (քաղաքաբնակ) համար (տես Broset-Histoire de la Georgie. Introduction, St. Peters, 1858, XXX. Հմմտ. Լեօ, Սահմանավէճեր, էջ 13-14)։ [ 12 ] Մեկ այլ տեղ Բրոսսեն գրում է. «Եթե հարկավոր է ասել, ինչ որ ես մտածում եմ, ես խոր համոզված եմ, որ Կախեթիան ավելի շուտ հայերին է պատկանել, քան վրացիներին։ Մենք տեսնում ենք, որ Ստրաբոնի մոտ ոչ մի վրացական լուրջ վկայություն չկա, որ Կախեթը վրացիներին պատկաներ ԺԳ (13-րդ) դարից առաջ, եւ բացի սրանից, Վախուշտը եւ Վախտանգը պատմում են, որ Հերեթի (Կախերի մի մասը) իշխան Ադարնազի ժամանակ այս երկիրը թողեց Հայոց կրոնը վրացական ընդունելու» (տես Brosset. Mon des monraies armeniennes, p. 32 Հմմտ. Ազգագրական հանդես պատկերազարդ, էջ 317)։


«ԳՈՒԳԱՐՔԻ» ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ


«Հայաստան»

թիվ 39 22181)

5 ապրիլի, 1997թ․


Գուգարք նահանգը (բդեշխությունը) պատմական Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ նահանգներից մեկն է։ Ընկած էր Վրաստանի և Հայաստանի սահմանագլխին տարածվելով Աղստև գետի հովտից մինչև Տայքի սահմանները։ Այն շրջապատված էր հյուսիսից Վիրքով (Վրաստան), հարավից Մեծ Հայքի Այրարատ նահագով, արևմուտքից Մեծ Հայքի Տայք նահանգով եւ Եզերքով (Աջարիա), արևելքից Մեծ Հայքի Ուտիք նահանգով։

Գուգարաց աշխարհի գավառներն ինն էին, որոնք «Աշխարհացույցում» թվարկվում են արևելքից արեւմուտք Ձորափոր, Կողբափոր, Ծոբափոր, Տաշիր, Թոեղք, Կանգարք, Արտահան, Ջավախք, Կդարջք։ Գուգարքն ի սկզբանե, աննշան ընդհատումներով (մի քանի տասնամյակներով), միշտ եղել է Մեծ Հայքի կազմի մեջ, մինչեւ 387թ. Հայաստանի առաջին բաժանումը, երբ Սասանյան Պարսկաստանն այն մտցրեց Վրաստան մարզպանության կազմի մեջ։ Դրանից հետո Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում նահանգի արեւելյան