1991. Այստեղ 1915 թվակա՞նն է...
1991. ԱՅՍՏԵՂ 1915 ԹՎԱԿԱ՞ՆՆ է...[1]
Տարին կրկին սկսվեց մեռելածին որոշումների ընդունումով։ Հունվարի 2-ին Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը ստորագրեց «ԼՂԻՄ-ում և նրան հարակից ադրբեջանական շրջաններում նախագահական կառավարում մտցնելու մասին» հրամանագիրը։ Իսկ ի՞նչ ասել է դա, նորահայտ իշխանությունը փոխարինելու է կազմկոմիտեի՞ն, թե՞ աջակցելու է նրան հետագա գործունեության ընթացքում։ Իսկ ադրբեջանական ելուզակները շարունակում են իրենց սև գործը։
ՀՈՒՆՎԱՐԻ 8. Ժամը 17-ին Թուրշ-սու (Շուշիի շրջան) գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են կանգնեցնել Մեծ շենի Թելմանի անվան կոլտնտեսության բեռնատար մեքենաները, որոնք Ստեփանակերտից գյուղ էին վերադառնում։ Կիրառվել է հրազեն, որի հետևանքով սպանվել է հինգ երեխաների հայր Սերոբ Գրիգորյանը և առևանգվել Ալյոշա Նսաիբյանը։
ՀՈՒՆՎԱՐԻ 12. Մոտ ժամը 20։00-ին Ստեփանակերտի ավտոդպրոցի «ԿամԱԶ» մակնիշի մեքենայի վարորդ, 30-ամյա Սլավիկ Մարտիրոսյանը և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 36-ամյա Լեոնիդ Եղյանը ծառայողական գործուղումից վերադառնալու ժամանակ Ջառուն բաղի մոտ զինվորական կարգախմբի կողմից ենթարկվել են գնդակոծության։
ՀՈՒՆՎԱՐԻ 13. Ադրբեջանական զինված կազմավորումները գնդակոծել են Բերդաձորի հայկական գյուղերը, իսկ Ծաղկաձոր գյուղը երկրորդ անգամ հրդեհվել ու քարուքանդ է արվել։
ՀՈՒՆՎԱՐԻ 14. Ադր. ԳԽ նախագահությունը որոշում է ընդունել Շահումյանի և Կասում-Իսմայիլովի շրջանների միավորման մասին՝ վերանվանելով Գերանբոյի շրջան։
ՓԵՏՐՎԱՐԻ 1. Լուսաբացին տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով կրկին շարքից հանվել է Ստեփանակերտի ջրատարի դժվարանց մի հատված։ Զինվորական կարգախմբի հսկողությամբ սկսվել են վերականգնողական աշխատանքները։
ՓԵՏՐՎԱՐԻ 8. Ստեփանակերտի օդանավակայանում օմօնականներն ավտոմատներով են դիմավորել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Յուրի Չեռնիչենկոյին, գրողներ Թիմուր Գայդարին, Վալենտին Օսկոցկուն, Անդրեյ Նույկինին և նրա կնոջը՝ Գալինային։ Նրանք ենթարկվել են հարցաքննության, որից հետո որոշվել է քաղաք բաց թողնել միայն Յու. Չեռնիչենկոյին և Թ. Գայդարին, իսկ մյուս երեքը հաջորդ իսկ չվերթով ետ են վերադարձվել Երևան։
Գիշերը Ստեփանակերտում, ավելի քան 150 զինծառայողներ, դուրս գալով փողոց՝ հանրահավաք են անցկացրել։ Նրանց կոչերն էին՝ «Կեցցե՜ Ռուսաստանը», «Արցախի հայերի պահանջն արդար է», «Մեզ վերադարձրեք տուն», «Կորչե՜ն ադրբեջանական օմօնականները»։
ՓԵՏՐՎԱՐԻ 11. Վաղ առավոտյան Մարտունու շրջանի Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերմայի պահակակետում գտնվել է պահակի՝ 57-ամյա Արամայիս Սարգսյանի խոշտանգված դիակը։
ՓԵՏՐՎԱՐԻ 20. Ժամը 9-ն անց 30-ին Եվլախ-Շուշի ճանապարհին, Շուշվա մետաքսկոմբինատին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի խցիկում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Պայթել է նստատեղի տակ դրված պայթուցիկ սարքը, որի վրա նստած ուղևորը զոհվել է, իսկ վարորդը՝ ծանր վիրավորվել։
ՄԱՐՏԻ 15. Ժամը 2-ն անց 10 րոպեին Խոջալուի կողմից ավտոմատ զենքով գնդակոծվել է Ստեփանակերտի օդանավակայանում ավացիոն տեխնիկան հսկող ժամապահը։ Զրահաբաճկոնը զինվորին փրկել է գնդակներից։
ՄԱՐՏԻ 24. Քյոսալար գյուղի մոտ պայթեցվել է Տրակետ-Ստեփանակերտ ջրատարի 60 մետրանոց մի հատված։ Հրոսակները պայթեցրել են նաև ջրատարի մոտ գտնվող կամուրջը և ականապատել դեպի աղետի վայրը տանող միակ ուղին։
ՄԱՐՏԻ 25. Ժամը 13։30-ին Մարտակերտի շրջանի Թալիշ և Միր Բաշիրի շրջանի Բորսունլու բնակավայրերի միջև ընկած տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով զոհվել է թալիշցի Գ.Իսախանյանը։
ՄԱՐՏԻ 30. Լաչինի շրջանի Աղանուս և Ունանով գյուղերի կողմից ադրբեջանցի հրոսակները կրակի տակ են առել Հին շենը, իսկ Զերթ գյուղի կողմից՝ Եղծահողը։ Ելուզակները վառել են կոլտնտեսության «Բելառուս» մակնիշի տրակտորը։ Ձեռքից վիրավորված տրակտորիստ Հրաչիկ Պետրոսյանը կարողացել է փրկել կյանքը։
Ուշ գիշերը ադրբեջանցիները մտել են Հադրութի շրջանի էդիլլուի «Բարեկամություն» խորհտնտեսության խոզաբուծական ֆերման, սպանել 18 գլուխ խոզ, գցել ավտոմեքենայի թափքի մեջ ու անհետացել։
ՄԱՐՏԻ 31. Ժամը 9։30-ին ադրբեջանցի գրոհայինները պաշարել են Եղծահողն ու ներկայացրել վերջնագիր՝ մինչև ժամը 16։00-ն թողնել գյուղը։ Անպաշտպան հայերին օգնության է շտապել գյուղում տեղակայված զինվորական կարգախումբը, որից հետո թշնամին ստիպված է եղել նահանջել, սակայն երեկոյան ժամը 20։30-ին կրկին ուժեղ գրոհ կազմակերպել՝ օգտագործելով գնդացիրներ, կարաբիններ, ավտոմատներ, նռնակներ։ Գնդակոծվել են նաև զինվորական պահակակետերը։ Պատասխան կրակից հետո ադրբեջանական կողմը լռել է։
Ապրիլ ամսում ավելի են «ծաղկել» կողոպուտն ու թալանը։ Գնդացրային ու հրետանային կրակի տակ են առնվել խաղաղ բնակավայրերը, թալանվել կաթնապրանքային և խոզաբուծական ֆերմաներ, գերեվարվել անասնապահներ, սպանվել խաղաղ բնակիչներ, և դրան ի պատասխան՝ ընդամենը, արտակարգ դրության շրջանում, պարետային ժամը ապրիլի 5-ից սահմանվել է ժ. 22։00-ից մինչև ժ. 6։00-ն, սակայն դա ևս չի օգնել։
ԱՊՐԻԼԻ 1. Սրխավենդ ադրրբեջանական գյուղի կողմից գիշերը գնդակոծվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղը։ Տուժածներ չկան։
Ժամը մոտ 21.00-ին անհայտ անձինք գնդակոծել են Բերդաձորի Կիրով և Ծաղկաձոր գյուղերի մոտ տեղակայված ներքին զորքերի զորային կարգախմբերը։ Զինծառայողները պատասխան կրակ են բացել։
ԱՊՐԻԼԻ 2. Գիշերվա ժամը 3։00-ին Ասկերանի շրջանի Խոջալու բնակավայրում տարբեր տեսակի զենքերից ինտենսիվ կրակ է բացվել։ Հակաիրավական գործողություններ կատարած անձանց հայտնաբերելու նպատակով իրավապահ մարմինների կողմից հետաքննություն է տարվում։
ԱՊՐԻԼԻ 3. Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղից կրակ բացելով ավտոմատներից ու որսորդական հրացաններից, անհայտ անձանց մի խումբ ներխուժել է նույն շրջանի Կաղարծի գյուղի Պ. Սևակի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերման ու քշել 25 գլուխ՝ խոզ։ Ահազանգ ստանալով, շտապ դեպքի վայր են ժամանել ներքին զորքերի զինծառայողները։ Գողերը ստիպված ճողոպրել են, սակայն վերջին պահին նրանք հասցրել են սպանել 5 գլուխ խոզ։
Մոտ ժամը 11-ն անց 20 րոպեին, վթարի է ենթարկվել Ադրբեջանի ներքգործնախարարության ՄԻ-8 ուղղաթիոը։ Շուշվա շրջանի Թուրշու գյուղում վայրէջք կատարելու պահին պոկվել է նրա պոչային մասը։ Ողղաթիռն ընկել ու վաովել է։ Զոհեր չկան։ Հետաքննություն է տարվում՝ վթարի պատճաոները պարգելու համար։
ԱՊՐԻԼԻ 5. Գիշերվա մոտ ժամը 2-ին Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի կաթնապրանքային ֆերմայից քշվել է 67 գլուխ անասուն։
Ադրբեջանցի գրոհայինները պատանդ են վերցրել Բանաձորի գինեգործարանի պահակ Ա.Տոնյանին։ Աոավոտյան ժամը 9։00-ին նրա դիակը հայտնաբերվել է Ջաբրայիլի շրջանի Էֆենդիլար գյուղի մոտակայքում։
ԱՊՐԻԼԻ 7. Կուբաթլվի շրջանում ադրբեջանցի ծայրահեղականների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է լեյտենանտ Օլեգ Բարակը։ Ծայրահեղականներից ևս կան սպանվածներ ու վիրավորներ։
ԱՊՐԻԼԻ 8. Անձնագրային ոեժիմի ստուգումներ են աւնցկացվել Մարտակերտի շրջանի Այգեստան (Թալիշ) գյուղում։
ԱՊՐԻԼԻ 9. Ստեփանակերտ է ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի աոաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Բորիս Վսևոլոդովիչ Գրոմովը։ Ստեփանակերտում մնալով երկուսուկես ժամ, նա հանդիպում է ունեցել արտակարգ դրության շրջանի զինվորական պարետության և կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ։ Քաղաքի ղեկավարությանը չի հանդիպել, հարցազրույց չի ունեցել լրագրողների հետ։
ԱՊՐԻԼԻ 10. Խանլարի շրջանի Կուշչի-Արմավիր ադրբեջանականացված գյուղից ամենատարբեր զենքերից գնդակոծվել է Գետաշենը։ Հրաձգությունն սկսվել է երեկոյան ժամը 22։30-ին, իսկ կես ժամ հետո այն ստացել է ինտենսիվ բնույթ։ Սպանվել է 12-ամյա գետաշենցի դպրոցական Արամայիս Սահակյանը։
ԱՊՐԻԼԻ 11. Հադրութի շրջանի Խանձաձորի Մանվելյանի անվան կաթնապրանքային ֆերմայից քշվել է 62 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Ադրբեջանական ազգության երեք կասկածվող անձինք ձերբակալված են, կատարվում է հետաքննություն։
Զինված ադրբեջանցիները հափշտակել են Արևշատ (Դոլանլար) գյուղի բնակիչներին պատկանող 400 գլուխ մանր եղջերավոր անասուններն ու գերեվարել նախրապահ Հմայակ Բաբայանին, ում հետո ազատ են արձակել։
Աղջաքենդ (Խանձաձոր) գյուղի կաթնապրանքային ֆերմայից քշել են 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
ԱՊՐԻԼԻ 14. Ավտոմատներով և այլ զենքով զինված ադրբեջանցի հրոսակները Միր-Բաշիրի շրջանի Ասկիփարա գյուղից խախտելով սահմանը, ոչ այնքան հեռու տարածությունից գնդակոծել են Մարտակերտի շրջանի Մոխրաթաղի Ֆրունզեի անվան խորհտնտեսության դաշտում աշխատող մի խումբ բանվորների։ Վիրավորվել է տնտեսության ինժեներ-մելիորատոր Արեգ Սարգսյանը։
Ադրբեջանցի ազգության զինված մի խումբ հարձակվել է Մարտունի քաղաքի Մյասնիկյւսնի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի վրա և քշել 82 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
ԱՊՐԻԼԻ 15. Մոտավորապես ժամը 17։00-ին մի խումբ սպառագեն ադրբեջանցիներ շրջապպտել են Մարտունա շրջանի Պաոավաթումբի «Նոր կյանք» կոլտնտեսության կաթնապրանքային ֆերման ե սկսել ինտենսիվ գնդակոծումը։ Որսորդական հրացաններից պատասխան կրակ են բացել ֆերմայի պահակները։ Գլխից վիրավորվել է Իլգար Չիրինովը։ Մյուս ավարառուները, չհասնելով իրենց նպատակակետին, հեռացել են ֆերմայի տարածքից։
ԱՊՐԻԼԻ 16. Մոտավորապես ժամը I. 10։30 րոպեին, Աղդամ-Մարտունի ավտոճանապարհին, զինվորական պահակակետից ոչ այնքան հեռու, ավտոմատ զենքից գնդակոծվել է «Մոսկվիչ-412» մակնիշի մի ավտոմեքենա։ Սպանվել են Ֆիզուլի քաղաքի բնակիչներ Մուբարիզ Իսմայլովը և Ադիլ Իբրահիմովը։ Ադրբեջանական ազգության երկու վիրավորներ տեղափոխվել են Աղդամի շրջանային հիվանդանոց։
Ժամը 17։30-ին Շահումյանի շրջանի Զեյվա բնակավայրից 10 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել են ադրբեջանական ազգության երկու քաղաքացիների դիակներ։ Մահը վրա է հասել հրազենի վերքից։ Մահը վրա է հասել հրազենային վնասվածքից։
ԱՊՐԻԼԻ 17. Ժամը մոտ 23։30-ին Շուշվա ժայռից գրեթե մեկուկես ժամ ինտենսիվ գնդակոծություն է տեղի ունեցել դեպի Քարին տակ գյուղը։ Ուղիղ նշանառությունից բռնկվել է Սիրան Ավանեսյանի տունը և լրիվ այրվել տանիքը։ Ունեցվածքը փրկվել է։
Մոտավորապես ժամը 13։00-ին ավտոմատներով և որսորդական հրացաններով զինված ադրբեջանցի մի խումբ գրոհայիններ հարձակվել են Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի Մշկերակ տեղամաս՝ նախիրն արոտի բերած նախրապաններ էդուարդ Գևորգյանի և Հովսեփ Մեսրոպյանի վրա, գերեվարել նրանց և քշել 375 գլուխ մանր եղջերավոր անասունները, սպանելով օգնության եկած դաշտապահ Սուրեն Մեսրոպյանին։
ԱՊՐԻԼԻ 18. Ժամը 6։00-ին Մարտակերտի շրջանի Այգեստան (Թալիշ) գյուղի ծայրամասում հայտնված երկու ավտոմեքենաների մեջ գտնվող անհայտ անձինք վիրավորել են անասնապահ Գ.Սարգսյանին։
Ժամը 20։30-ին Ֆիզուլու շրջանի Դիվանալար գյուղի մոտակայքում զինված հարձակում է կատարվել ներքին զորքերի զորային կարգախմբի վրա։ Պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել են ներքին զորքերի զինծառայող Այնար Իմաևը, տեղամասային տեսուչ, միլիցիայի լեյտենանտ Ն. Հումբաթովը և վարորդ Ա. Աղաևը։ Վիրավորվել է ներքին զորքերի սերժանտ Ի. Իսմայլովը։
ԱՊՐԻԼԻ 19. Ժամը 19։45-ից ականանետներով, նռնականետնետով և ավտոմատներով զինված խոջավենդցիները նորից կրակի տակ են առել Մարտունի քաղաքը։ Պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգությունը տևել է մինչև ժամը 24։00-ն։ Վիրավորվել են Ա և Վ. Փաշաև ամուսինները։
Զինվորական պարետի որոշմամբ արտակարգ դրության շրջանում պարետային ժամը սահմանվել է տեղական ժամանակով ժամը 23։00-ից մինչև առավոտյան ժամը 5։00-ն։
Շարունակվել է անձնագրային ռեժիմի ստուգումների անցկացումը միայն հայաբնակ գյուղերում։ Թեև շարունակ Ստեփանակերտ են ժամանել ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության բազում բարձրաստիճան ղեկավարներ, դրությունը մնացել է նույնը։
Ավելին.
ԱՊՐԻԼԻ 20. Գետաշենից հանվել են ներքին զորքերի ստորաբաժանումները։
Ադրբեջանցի ավարառուները Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքից հափշտակել են 300 գլուխ անհատական ոչխարի հոտը և գերեվարել հովիվ Ա. Օհանյանին։ Հետո նրան կապկպել են ծառին, իսկ ոչխարի հոտը քշել Աղդամի շրջանի Ջինլի բնակավայրի ուղղությամբ։
ԱՊՐԻԼԻ 22. Ստեփանակերտ քաղաքի ծայրամասում գտնվող նորաստեղծ բնակելի զանգվածում մոտավորապես ժամը 20։10-ին տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Տեղում ծանր վերքերից մահացել է սումգայիթցի փախստական, 13-ամյա Սլավիկ Մարկոսյանը։ Վիրավորվել են նրա քույրը՝ 8-ամյա Ստելլան և բաքվեցի փախստական, 8-ամյա Արթուր Եսայանը։ Նրանք շտապ տեղափոխվել են մարզային հիվանդանոց։
ԱՊՐԻԼԻ 23. Ժամը 14։00-ին Աղդամի շրջանի տարածքից Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա է ներխուժել մի ավազակախումբ։ Ահաբեկելով անասնապահներին, նրանք քշել են ավելի քան 100 գլուխ կով։
ԱՊՐԻԼԻ 24. Հայոց անսփոփ վշտի օրը ողբերգական էր Վաղուհաս (Մարտակերտի շրջան) գյուղի համար։ Զինված ավազակները Լաչինի շրջանից թափանցելով Վաղահասի գյուղամերձ հանդը, հարձակվել են անհատական նախիրը հսկող Խաչատուր Սևյանի վրա, դիմահար կրակով սպանել նրան և 20 գլուխ կովը քշել Լաչինի շրջան։
Ղարաչինար գյուղի զինված ավարառուները Ջանյաթաղ (Մարտակերտի շրջան) գյուղից քշել են 180 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Ավարը ետ է վերադարձվել։
ԱՊՐԻԼԻ 25. Մոտ ժ. 23։30-ին Շուշվա ժայռից գնդացրային և ավտոմատային կրակի տակ է աոնվել Քարին տակ գյուղը։ Ինտենսիվ գնդակոծությունը տևել է մեկ ժամ։ Վիրավորվել է Գուրգեն Ավանեսյանը, ով գիշերվա կեսին հասցվել է մարզայրն հիվանդանոց։
ԱՊՐԻԼԻ 26. Առավոտյան զինված հարձակման են ենթարկվել Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղի Պուշկինի անվան խորհտնտեսության բանվորներն ու ներքին զորքերի զինծառայողները։ Մահացու վերքերից վախճանվել է ներքին զորքերի շարքային Անատոլի Պարշինը։
Զինված օմօնականները հարձակվել են Շահումյանի շրջանի Հայ Բորիս գյուղի վրա։ Տեղի բնակիչները շրջապատել են նրանց։ Ներքին զորքերի ստորաբաժանամները, որ մինչ այդ չեն միջամտել նման ընդհարումներին, այս անգամ սկսել են պաշտպանել օմօնականներին։ Գյուղի պաշտպանները ստիպված հետ են քաշվել։ Ադրբեջանական միլիցիայի հատուկ ջոկատայինները, տալով 5 զոհ, նահանջել են։
ԱՊՐԻԼԻ 27. «Կամ ապրել Ադրբեջանի սահմանադրությամբ, կամ ապաստան գտնել հանրապետության սահմաններից դուրս,- Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովից այսպիսի վերջնագիր է ստացել Արցախի հայությունը։
ԱՊՐԻԼԻ 29. Տարբեր զենքերով զինված մի խումբ ադրբեջանցիներ օրը ցերեկով ներխուժել են Ասկերանի շրջանի Ռև գյուղի տարածք, դաժան ծեծի ենթարկել հովիվ Պավել Հարությունյանին և հափշտակել բնակչությանը պատկանող 350 գլուխ մանր եղջերավոր անասունները։ Կողոպտիչներին հետապնդելիս՝ հրազենից ծանր վիրավորվել ու մարզային հիվանդանոց է տեղափոխվել Ռև գյուղի 33-ամյա բնակիչ Գրիգոր Զաքարյանը։
ԱՊՐԻԼԻ 30. Լուսաբացին մոտ զանգվածային հարձակում է սկսվել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի վրա։ Նախ, ռազմական ուղղաթիռներից գնդացիրներով գնդակոծվել են այդ գյուղերը, հետո սկսվել է հրետակոծությունը։ Գետաշենն ու Մարտունաշենը չորս կողմից շրջապատվել են Անդրկովկասյան զինվորական օկրուգի չորրորդ բանակի զինծառայողներով, որոնց կեսից ավելին ադրբեջանցիներ են։ Գյուղի մերձակա բարձունքներում դիրքավորվել են տասնյակ տանկեր ու զրահամեքենաներ։ Սկսվել է խաղաղ բնակչության ջարդը։ 80-ամյա Արմենակ Խումյանը գնդակահարվել է իր տանը, ծանր հիվանդ, անկողնուն գամված Բենո Գյանջումյանը գնդակահարվել է անկողնու մեջ։ 60-ամյա Պապիկ Սեյրանյանը տանկերի դղրդյունը լսելով դուրս է եկել իր տան պատշգամբը։ Զինվորականի արձակած գնդակը խլել է նրա կյանքը ևս։ Ժամը 21։00-ին մոտ արդեն սպանվել էր ավելի քան 10 մարդ, այդ թվում՝ կանայք, երեխաներ, ծերեր։ Կային ծանր վիրավորներ։ Սպանվածներին հուղարկավորել են հենց իրենց տների բակերում, որովհետև գյուղական գերեզմանոցը գտնվում էր օմօնականների գնդակոծության տակ։ Կեսգիշերին զոհերի թիվն զգալիորեն ավելացել է։
ՄԱՅԻՍԻ 1. Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա ողջ ընթացքում Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերում շարունակվել է խաղաղ բնակչության ջարդը։ Գետաշենում հրկիզվել է 40 տուն, հրի է մատնվել Մարտունաշենը։ Սպանվել են 17, վիրավորվել մի քանի տասնյակ բնակիչներ։ 14 հոգի անհայտ կորել են։ Չի թույլատրվել բժշկական առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին, ինչի հետևանքով վախճանվել է ևս 6 մարդ։
Ժամը 17։00-ին ադրբեջանական Խոջավենդ գյուղի մոտ անհայտ անձանց կողմից գնդակոծվել է մի ավտոբուս։ Վարորդ Դ. Ջավադյանը, ծնված 1933 թ., վիրավորվել է ձախ ուսից։
Օմօնականները հարձակվել են Հադրութի շրջանի Տող գյուղի կապի բաժանմունքի վրա և ավերել այն։ Տողի ենթաշրջանի բոլոր գյուղերը զրկվել են հեոախոսակապից։
ՄԱՅԻՍԻ 2. Մի խումբ անհայտ անձինք զինված հարձակում են գործել Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի ֆերմայի վրա։ Փոխհրաձգության ընթացքում հարձակվողներից մեկը սպանվել է։
ՄԱՅԻՍԻ 5. Ժամը 00։20-ին Ատեփանակերտ քաղաքում պայթյունի հետևանքով քանդվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական պատգամավոր Ռազմիկ Պետրոսյանի նորակառույց տունը։
ՄԱՅԻՍԻ 6. Ասկերանի շրջանի Խանցք գյուղի կաթնապրանքային ֆերմայում գտնվել է պահակ Ի. Մուրադովի դիակը՝ դեմքի հրազենային վերքով։
ՄԱՅԻՍԻ 7. Ստեփանակերտ են հասել գետաշենցի և մարտունաշենցի առաջին փախստականները՝ հիմնականում կանայք ու երեխաներ։ Մարդկանց տեղավորել են քաղաքացիների տներում, մանկապարտեզներում։ «Այստեղ 15 թվականն է»,– Գետաշենից գրել է ռուս ճանաչված գրող Ինեսա Բուրկովան, նկարագրելով խորհրդային զինվորի՝ մեզ համար մինչ այդ չբացահայտված «դիմանկարը»։
Ժամը 12։45-ին Ասկերանի շրջանի Խոջալու գյուղի մոտ, զինվորական ծառայության վայրում դեռահաս Մ. Մամեդովի կողմից մահացու վիրավորվել է շարքային զինվոր Ռոման Վասիլևիչ Դուտկոն։
Մարտունու շրջանի Քերթի Կոմիտասի անվան կոլտնտեսության վարչության նախագահ Արազ Լալայանը և վարորդ Կաբախան Թովմասյանը Զառին-բաղի մոտ շրջապատվել են ադրբեջանցիներով և ենթարկվել դաժան ծեծի։
Ժամը 14։15-ին Կուրոպատկինո ավանի մոտ փախցվել է ԳԱԶ-53 67-12 ԱԳՖ համարանիշի ավտոմեքենան՝ վարորդ Բ. Ա. Մովսիսյանի հետ միասին։ Մեքենան պատկանել է Մարտունու շրջանի Բերդաշենի Կիրովի անվան կոլտնտեսությանը։
Ժամը 21։30-ին Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում հարձակում է կատարվել ԳԱԶ-53 67-69 ԱԳՖ համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինքնաշեն հարմարանքի պայթյունի հետևանքով վիրավորվել են քաղաքացիներ Յու. Շեկյանը (ծնված 1939 թ.) և Ս.Պետրոսյանը (ծնված 1953 թ.)։
Երեկոյան ժամը 23։50-ին զինված հարձակում է գործվել Ստեփանակերտ քաղաքի երկաթուղային կայարանի բենզինի ցիստեռնի պահակակետի ժամապահի վրա։ Ներքին զորքերի շարքային Ցա. Կուլիկովը վիրավորվել է կրծքից։
ՄԱՅԻՍԻ 8. Ժամը 18։30-ին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ Մարտունու շրջանի Նորշենի դաշտն են խուժել զինված անհայտ անձինք և պատանդ վերցրել հայազգի 6 մարդու։ Պատանդները տարվել են ադրբեջանական Գյուլափլու գյուղի ուղղությամբ։
ՄԱՅԻՍԻ 10. Ժամը 2։00-ին Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի ֆերմայից գողացվել է 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Պատանդ է վերցվել ֆերմայի պահակ Վ. Արզումանյանը։
Ժամը 15։00-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մոտ միլիցիայի համազգեստով անհայտ անձանց կողմից ավտոմատ զենքով մահացու վիրավորվել է քաղաքացի Ս. Առաքելյանը։
Ժամը 21։05-ին Ստեփանակերտի մարզադաշտի կողմից նռնակներով կրակել են ԼՂ կազմկոմիտեի նախագահ Վ. Պ. Պոլյանիչկոյի կաբինետի լուսամուտի վրա։ Կազմկոմիտեի նախագահը, ով այդ պահին եղել է իր կաբինետում, ջարդված ապակու րեկորներից դեմքի թեթևակի վնասվածք է ստացել։
ՄԱՅԻՍԻ 11. Մարտակերտի շրջանում պատանդ է վերցվել Չափար գյուղի բնակիչ, անասնապահ Ծ. Սարգսյանը (ծնված 1989 թ.)։ Գողացվել են 140 գլուխ մանր եղջերավոր անասուն և տարվել Չարեքտար գյուղի ուղղությամբ։
ՄԱՅԻՍԻ 13. Վաղ աոավոտյան, ադրբեջանական օմօնականներն ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները իրենց տրամադրության տակ գտնվող զրահամեքենաներով պաշարել են Հադրութի շրջանի Առաքել, Ջիլան, Բինյաթլու, Քարագլուխ, Մուլքուդարա, Ծամձոր, Հին Թաղեր, Խծաբերդ և Արևշատ (Դոլանլար) գյուղերը։ Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով նրանք խուզարկել են տները, բռնացել, ծաղրուծանակի ենթարկել հայազգի բնակչությանը։ «Ստուգումների» ընթացքում կալանվել ու ադրբեջանաբնակ Ջաբրայիլ է տեղափոխվել ավելի քան 50 մարդ։
Առավոտյան մոտ ժամը 8։00-ին երկու զրահամեքենաներով կտրելով Ծամձորի ճանապարհները, ավելի քան 100 օմօնականներ՝ երկու ավտոբուսներով և 20 ՈԻԱԶ մեքենաներով ներխուժել են գյուղ։ Ավտոմատներով սպաոնալով բնակչությանը՝ նրանք սկսել են կողոպուտն ու թալանը, ձերբակալությունները։ Անօրեն կալանվածների թվում է՝ գյուղի «Հաղթանակ» կոլտնտեսության նախագահ Կարո Հովսեփյանը։
Օմօնականները և զինվորները՝ շներով ու զրահամեքենաներով մտել են Արևշատ (Դոլանլար) գյուղը, տակն ու վրա արել ամեն ինչ, պահանջել, որ բոլորը հեռանան գյուղից։ Վեց հոգու (այդ թվում՝ կոլտնտեսության նախագահ Արթուր Հայրապետյանին) պատանդ վերցնելով՝ հեռացել են։
Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղ է մտել հատուկ նշանակության մի զորաջոկատ՝ ստուգումներ անցկացնելու նպատակով։ Մանրամասնություններն անհայտ են։ Գյուղը կտրված է արտաքին աշխարհից։
ՄԱՅԻՍԻ 14. Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերից հանվել են պարետության զինվորական պահակակետերը։
ՄԱՅԻՍԻ 15. Վաղ առավոտյան օմօնականներն ու ներքին զորքերի ստորաբաժանումները անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով ներխուժել են Բերդաձորի ենթաշրջանի հայկական գյուղերը, թալանել տները, ծաղրուծանակի ենթարկել բնակչությանը, կալանել 16 տարեկանից բարձր բոլոր տղամարդկանց։ Դիմահար կրակով սպանվել է Անուշավան Գրիգորյանը, որը փորձել է պաշտպանել իր հղի կնոջը (նրան դաժանորեն ծեծում էին)։ Թալանվել են բոլոր տները, քշվել խոշոր և մանր եղջերավոր անասունները։ Իսկ երբ գյուղի վրա իջել է թանձր մառախուղը, մի խումբ մարդկանց հաջողվել է դուրս պրծնել մահվան օղակից և հասնել Ստեփանակերտ։
Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղի գերեզմանոցի մոտ վայրէջք կատարած զինվորական տարբերանշաններով ուղղաթիռից իջել են ավելի քան 25 օմօնականներ ու ներքին զորքերի բազմաթիվ զինծառայողներ և շրջափակել գյուղը։ Հետո մտել են տները, ջարդել, կոտրատել դռներն ու պատուհանները, դուրս թափել մթերքները, ոտնատակ տվել հացը, թալանել բնակիչների ունեցվածքը։ Նրանք կալանել են գյուղի բոլոր 11 բնակիչներին, որոնցից չորսին գնդակահարել են, մեկին պատանդ վերցրել։ Մյուսները փախել ու ապաստան են գտել Խծաբերդ գյուղում։
Սպիտակաշենում (Հադրութի շրջան) ավազակները հրի են մատնել տները։ Բնակիչների ճակատագիրն անհայտ է։
Վաղ առավոտյան օմօնականները նորից պաշարել են Աոաքել գյուղը։
Վերջիններս հայ բնակչությունից պահանջել են 24 ժամվա ընթացքում ազատել տները և հեոանալ Հայաստան։ Նրանք կալանել ու Ջաբրայիլ են տեղափոխել ներքին գործերի Հադրութի շրջանային բաժնի 8 աշխատակիցների, այդ թվում՝ միլպետի տեղակալ Վ. Մարտիրոսյանին, սպաներ Մ. Կոստանդովին, Պ. Հայրյանին և Է. Պողոսյանին։
Անձնագրային ռեժիմի «ստուգումներ» են անցկացվել Մեծ Թաղերի տնտեսության կաթնապրանքային և խոզաբուծական ֆերմաներում։ Գերեվարվել ու Ֆիզուլի են տեղափոխվել ֆերմաների վարիչներ Յու. Դանիելյանը, Ա. Մարգարյանը, անասնաբույժ Ս. Ալթունյանը, անասնապահներ Ս. Ղուլյանն ու Ե. Ալթունյանը։
Քարագլուխ գյուղից բռնի Ջաբրայիլ են տեղափոխվել բրիգադավար Շ. Աթայանը, հանդապահներ Հ. Ստեփանյանն ու Յու. Գասպարյանը։
Բանաձորի և Ցորի երեխաները, կանայք, ծերերը էվակուացվել են շրջկենտրոն։
Զանգվածային ձերբակալություններ են կատարվել նաև Մարտունու շրջանի Ճարտար, Սոս, Բերդաշեն, Եմիշճան, Սպիտակաշեն, Մաճկալաշեն, Գիշի գյուղերում և Մարտունի քաղաքում։ Շրջանում կալանվել է 84 մարդ։
Ասկերանի շրջանի Արցախաշեն գյուղում օմօնականները և ներքին զորքերի կարգախմբերը կալանել են 28 մարդու, ջարդուփշուր արել դպրոցն ու հիվանդանոցը։
ՄԱՅԻՍԻ 16. Օմօնականները, խորհրդային բանակի ու ներքին զորքերի զինծառայողները նորից ներխուժել են Հադրութի շրջանի Հին Թաղերի և Առաքելի ենթաշրջանների գյուղերը։
Նրանք սկսել են հայ բնակչության տեղահանությունը։ Մեկ օրվա ընթացքում ամայացել են Արևշատ (Դոլանլար), Արփագյադուկ, Սպիտակաշեն, Ջիլան, Մուլքուդարա, Ծամձոր, Առաքել, Բինյաթլու, Քարագլուխ և Բանաձոր հայկական գյուղերը։ Հարևան ադրբեջանական գյուղերի բնակիչները սկսել են թալանել այդ բնակավայրերը, քշել անհատական և հանրային անասունները։
Հատուկ ցուցակներով խուզարկություններ են կատարվել Մարտունի քաղաքում, Կարմիր շուկա ավանում, Ճարտար, Գիշի, Նորաշեն գյուղերում։ Կալանվել է 21 մարդ։
Ադրբեջանցի գրոհայինները Մարտունու Կարվին թաղամասում ավտոմատային կրակահերթ են բացել խաղաղ բնակիչների վրա։ Վիրավորվել ու հիվանդանոց են տեղափոխվել տեղաբնակներ Ռոբերտ Բաբաջանյանը և Արծվիկ Սուլեյմանյանը։
Օմօնական հրոսակախմբերը Շուշվա զինվորական պարետատան զինծառայողների հետ հանկարծակի ներխուժել են Քարինտակ գյուղը և կալանել ավելի քան 100 մարդու։ Այդ օրհասական պահին Ստեփանակերտից գյուղ է ժամանել զինվորականների մի խումբ, որը հաշվված րոպեներում համոզվել է օմօնականների անօրեն գործողությունների մեջ և ազատ արձակել գերիներին։
Ստեփանակերտ քաղաքի իրենց բնակարաններում ապօրինաբար ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկայի արտադրամասի պետ Ռաֆայել Գաբրիելյանը։ Տեղեկություններ կան, որ նրանք գտնվում են Ադրբեջանի ՊԱԿ-ի մեկուսարաններում։
ՄԱՅԻՍԻ 17. Արտակարգ դրության շրջանի պարետությունը Ստեփանակերտի ծննդատան բուժանձնակազմին ուղղաթիռ է տրամադրել Բերդաձորի գյուղերից հղի կանանց տեղափոխելու համար։ Նրանց հաջողվել է Հինշեն և Մեծշեն գյուղերից Ստեփանակերտ հասցնել երկու հղի կանանց և 80 երեխաների։ Օմօնականները չեն թույլատրել տեղափոխել 86-ամյա Անուշավան Գրիգորյանի դիակը։
ՄԱՅԻՍԻ 18. Մոտավորապես ժամը 4։00-ին խորհրդային բանակի ռազմադաշտային համազգեստով հինգ սպաներ Ստեփանակերտում հարձակվել են կապի փոստային բաժանմունքի պահակի վրա։ Նրանք ԼՂԻՄ ներքգործվարչության բաժնի՝ պատահարի վայր ժամանած աշխատակիցների հանդեպ ֆիզիկական ուժ գործադրելով և սպառնալով հաշվեհարդարով, առգրավել են նրանց տաբելային զենքը, իսկ պահակին՝ Գ. Դավթյանին, խցկելով իրենց ավտոմեքենան, պլաստմասսայե տարողությունից բենզին են թափել շենքում ու նետելով պայթուցիկ փաթեթ՝ հեռացել են անհայտ ուղղությամբ։ Բարեբախտաբար, քաղաքի ռազմականացված ինքնուրույն հրշեջ մասի աշխատողներին հաջողվել է վերացնել հրդեհը։
ՄԱՅԻՍԻ 19. Օմօնականներն ու զինվորները մտել են Բադարա գյուղը։
Անձնագրային ռեժիմի ստուգման անվան տակ նրանք ջարդուփշուր են արել կոլվարչության և դպրոցի շենքերը, պայթուցիկ նյութերի օգնությամբ բացել չհրկիզվող պահարանները, առգրավել այնտեղ եղած ողջ գումարը, ահաբեկել մարդկանց, խլել նրանցից ոսկեղենը, փողը, չօգտագործված հագուստեղենը, ձերբակալել կոլվարչության նախագահ Ա. Դավթյանին և ուրիշների։ Ստուգումներ են կատարվել Մարտունի քաղաքում՝ փնտրվել են փախուստի դիմած երկու զինվորներ։ Նրանցից մեկը նախօրյակին ինքնասպան էր եղել, մյուսը գտնվել է անսթափ վիճակում։
ՄԱՅԻՍԻ 20. Կրկին անգամ «անձնագրային ոեժիմի ստուգումներ» են անցկացվել Արցախաշենում (Ասկերանի շրջան)։ Այս անգամ «ստուգումներին» մասնակցել են ՆԳ Աղդամի շրջանային բաժնի աշխատակիցները։ «Ստուգումների» արդյունքների հիման. վրա կազմված փաստաթղթի տակ ստորագրել են ոչ թե Ադրբեջանի միլիցիայի, այլ՝ ներքին զորքերի ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Ասկերանի շրջանի Սաոնաղբյուրի (Աղբուլաղ) մարշալ Բաբաջանյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայից քշվել է 139 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որի մի մասը՝ 94 գլուխը, հաջողվել է ետ վերադարձնել։
Հադրութի շրջանի Կեմրակուճ գյուղի տարածքում թալան անելիս բռնվել են երկու ադրբեջանցիներ։
Հադրութի շրջանի Առաքել, Ցոր, Բանաձոր գյուղերի բնակիչները ներքին զորքերի ուղեկցությամբ փորձել են վերադառնալ իրենց տները, սակայն օմօնականները թույլ չեն տվել։
ՄԱՅԻՍԻ 21. Խանձաձոր գյուղի կանանց և երեխաներին էվակուացրել են շրջկենտրոն, տղամարդիկ թույլ չեն տվել, որ ադրբեջանական թալանչիները մտնեն գյուղ։
Բռնագաղթված մի քանի ընտանիքներ վերադարձել են Ծամձոր։
Թաղասեռի երիտասարդներն օգնել են գյուղի պաշտպանությանը։
Աոաքել, Ցոր, Բանաձոր գյուղերում ստեղծվել են զինվորական պահակակետեր։
ՄԱՅԻՍԻ 22. Զինվորականների ուղեկցությամբ Բանաձոր և Առաքել գյուղերն են վերադարձել մինչ այդ շրջկենտրոնում հանգրվանած տեղաբնակները։ Արտակարգ դրության պարետատունը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը։
Լաչինի շրջանից սպառազեն ավազակները թափանցել են Խծաբերդ և գողացել կոլտնտեսության 60 գլուխ խոշոր եղջերավոր անասունները։
ՄԱՅԻՍԻ 23. Հադրութի շրջանի Արփագյադուկ գյուղում մինչև ատամները զինված մոտ երեք տասնյակ ադրբեջանցիներ հարձակվել են զինվորական կարգախմբի վրա։ Զինվորները պատասխան կրակ են բացել։ Գրեթե երկու ժամ տևած փոխհրաձգության ընթացքում սպանվել են պրապորշչիկ Իվան Ստորոժիցկին և երկու ադրբեջանցիներ։
Արտակարգ դրության շրջանում անհետացել է վարորդ, սերժանտ Իվան Լազարևիչ Կոկորովը՝ կանաչ գույնի ՈԻԱԶ-469 մակնիշի ավտոմեքենայի հետ։
ՄԱՅԻՍԻ 24. Ելուզակները հարձակվել են Շահումյանի շրջանի Հայ Բորիս գյուղի տնտեսության ֆերմայի վրա և հափշտակել խոշոր եջերավոր անասունները։ Գյուղի հինգ երիտասարդներ կորուստը հետ բերելու նպատակով գնացել են ավարառուների հետքերով, սակայն բոլորն էլ զոհվել են դավադիր գնդակներից։
Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող արոտավայրից ադրբեջանցի ելուզակներն օրը ցերեկով քշել տարել են մոտ 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հետքերը տանում են դեպի ադրբեջանական Լաջար գյուղը։
ՄԱՅԻՍԻ 25. Ազատ են արձակվել մի քանի օր աոաջ ձերբակալված ներքին գործերի Հադրութի շրջբաժնի 8 աշխատակիցներից հինգը, սակայն հաշվեցուցակային զենքը չի վերադարձվել։ Մյուս երեքը՝ շրջմիլպետի տեղակալ, միլիցիայի կապիտան Վլադիմիր Մարտիրոսյանի, կապիտան Միքայել Կոստանդովի և լեյտենանտ Պավել Հայրյանը առայժմ պահվում են Ջաբրայիլ քաղաքում։
Գիշերն ավարառուները ներխուժել են Մարտունու շրջանի Սոսի Շահումյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերման և քշել 54 գլուխ տավարամատղաշ։ Հետքերը տանում են Ֆիզուլու շրջան։
ՄԱՅԻՍԻ 30. Օրը ցերեկով, ավտոմատներով և այլ զենքերով զինված մի խումբ ադրբեջանցիներ ներխուժել են Ասկերանի շրջանի Լուսաձորի (Մեհտիշեն) Սպանդարյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա, հափշտակել ու Խոջալու քշել մոտ 60 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Ադրբեջանական ավարառուները հայտնվել են Նորագյուղի «Հաղթանակ» կոլտնտեսաթյան Սարդարաշենի տեղամասում։ Կրակ բացելով՝ նրանք վիրավորել են երկու անասնապահների և տարել 55 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։
Հետագա օրերին ևս հայկական բնակավայրերում շարունակվել են «անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով անցկացվող զանգվածային խուզարկությունները, նախօրոք կազմված հատուկ ցուցակներով իրականացվող ձերբակալությունները, խաղաղ բնակավայրերի վրա բացարձակ հարձակումները, թալանը,մարդկանց գերեվարումը և այլն։
Իրեն զգացնել է տվել նաև անասնագողության տեմպերի թուլացումը, շատ հաճախ, գողացված անասունները մասնակիորեն, հաճախ նաև՝ ամբողջությամբ, ետ են վերադարձվել։
Առճակատումը գնալով ավելի լարված բնույթ է ստացել։ Ադրբեջանցի գրոհայինների հարձակումները սկսել են նաև կանխվել։ Նրանք արդեն հաճախ էին «հայտնաբերում» իրենց իսկ օմօնականների ու գրոհայինների դիակները։ Հայ վրիժառուների ձեռքով հունիսի 20-ին Կրկժանում սպանվել է Թ. Ռզաևը, հունիսի 26-ին՝ Իմ-Քերավենդում՝ Դ. Ազիզովը, հուլիսի 2-ին՝ Ումութլվում՝ Կ.Կասումովը և ուրիշներ։
ՀՈՒՆԻՍԻ 1. Աոավոտյան ժամը է 10։00-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղն է մտել զինվորական մի շարասյուն, որը շրջափակել է Վանք-Աոաջաձոր ճանապարհը և սկսել հատուկ գործողություն։ Ստուգվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցին, որտեղ զենք ու զինամթերք չի գտնվել։ Ստուգվել են նաև Վանքի պետտնտեսաթյան պահեստները, անասնապահական ֆերման, կողպեքի տակ գտնվող տները։ Զինամթերքի ու զենքի որոնման գործում զինվորականների ջանքերն ապարդյուն են անցել։
ՀՈՒՆԻՍԻ 2. Ժամը 4։80-ին ձերբակալվել է միլիցիայի մայոր Հրաչիկ Շահբազյանը, որը հերթապահում էր ներքին գործերի քաղաքային բաժնում։ Ըստ տեղեկությունների՝ նրան տեղափոխել են Շուշի։
Մի քանի դոլանլարցիներ, բնակվելու նպատակով, փորձել են մտնել հայրենի գյուղ, որի բնակիչները դեռևս մայիսի կեսերին խորհրդային զինվորների և ադրրբեջանցի օմօնականների կողմից բռնի տեղահանվել են, սակայն ավտոմատավոր օմօնականներն իսկույն շրջապատել են գյուղը։ Իրենց գյուղին քաջածանոթ երիտասարդները «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան թողնելով գյուղում, դուրս են պրծել ծուղակից և թաքնվել լեռներում, որտեղից պարզ տեսել են, թե ինչպես գյուղում վայրէջք կատարած զինվորական ուղղաթիռը Դոլանլար է բերել լրացուցիչ ուժ՝ 25-30 զինված օմօնական։ Քիչ հետո գյուղ են մտել 5-6 ավտոբուսներ, բերելով անհայտ մարդկանց՝ վերաբնակեցնելու նպատակով։
Մոտավորապես ժամը 23։45-ին ադրբեջանական սպառազեն կազմավորումները Շուշվա կողմից սկսել են ինտենսիվ հրաձգություն, որը տևել է մոտ երկու ժամ։ Կրակի տակ են առնվել Ասկերանի շրջանի Մխիթարաշեն և Շոշ գյուղերը։ Բարեբախտաբար՝ զոհեր չկան։
Ադրբեջանցի ավարառուներին հաջողվել է Հին Թաղերից (Հադրութի շրջան) հափշտակել 250-300 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Պատանդ է վերցվել նաև հովիվ Միշա Խուդաթյանը, որի ճակատագիրն առայժմ անհայտ է։
ՀՈՒՆԻՍԻ 3. Մի խումի ադրբեջանցի ավտոմատավորներ Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղի կողմից խուժել են Քարագլուխ գյուղը և կրակ բացել բնակիչների վրա։ Գնդակոծություն է կատարվել նաև ուղղաթիռից, որի հետևանքով բռնկվել է տեղաբնակ Վանյա Սարգսյանի կիսաքանդ տունը։ Զոհեր չկան։ Ձերբակալվել և Ջաբրայիլ են տեղափոխվել երիտասարդ քարագլուխցիներ Վարուժան և Հովիկ Գասպարյանները, Հենրիկ Ստեփանյանը։ Կալանվել է նաև Վանյա Սարգսյանը՝ վիրավոր վիճակում։ Նրանց ճակատագիրն անհայտ է։
Օմօնականների ուղղաթիռն անընդհատ պատվել է Խանձաձոր գյուղի վրա, կրակ բացել՝ ահաբեկելով գյուղի բնակիչներին։ Կանանց և երեխաներին նախօրոք տեղափոխելով շրջկենտրոն՝ գյուղի տղամարդիկ անհավասար կռվի մեջ են մտել մինչև ատամները զինված ելուզակների դեմ, որը տևել է մինչև լուսաբաց, և թույլ չեն տվել, որ օմօնականները մտնեն գյուղ։
ՀՈՒՆԻՍԻ 5. Առավոտյան Ստեփանակերտ ժամանեց ԼՂԻՄ-ի վերաբերյալ միութենական վերահսկիչ-դիտորդ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի հրապարակայնության, քաղաքացիների, իրավունքների և դիմումների հարցերի կոմիտեի նախագահ Վլադիմիր Ֆոտեևի գլխավորությամբ։ ԼՂԻՄ կազմկոմիտեում տեղի է ունեցել խորհրդակցության հանձնաժողովի անդամների և արտակարգ դրության շրջանի զինվորական պարետատան ղեկավարների մասնակցությամբ։
Խորհրդակցությունից հետո, հանձնաժողովի անդամներն այցելել են մարզին սահմանակից Լաչինի շրջան։
ՀՈՒՆԻՍԻ 6. Վանքի պետտնտեսության տարածքում զինվորական զրահամեքենայի խոշոր տրամաչափի գնդացրով կրակ է բացվել անտառի ողղությամբ։ Շրջանաձև կրակահերթով մոտ կես ժամ զրահամեքենան «սանրել» է անտառը։ Վանք գյուղի բնակիչ Ա. Չիլինգարյանը, որի մոտ չի հայտնաբերվել զենք ու զինամթերք, կալանվել է զինվորների կողմից, սակայն պետտնտեսության ղեկավարների միջամտությունից հետո ազատ է արձակվել։
ՀՈՒՆԻՍԻ 8. Ժամը 16։00-ին օմօնականները Միր-Բաշիրի շրջանի Ղարաղաղլու գյուղից հարձակվել են Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի անասնապանական ֆերմայի վրա։ Նրանց հակահարված են տվել, որի հետևանքով սպանվել են երկու ադրբեջանցի, իսկ երկուսն էլ վիրավորվել են, որոնց տարել են Միր-Բաշիր։
Ասկերանի շրջանի Արցախաշեն գյուղի մոտակայքում բռնագրավվել և Խոջալու են տեղափոխվել Ստեփանակերտի No 18 շրջիկ մեքենայացված շարասյան «ԿամԱԶ» և «ՈՒԱԶ-469» մակնիշի երկու ավտոմեքենաները։
Արտակարգ դրության շրջանի պարետի հրամանով կալանվել են մեկ տասնյակից ավելի մարդատար ավտոմեքենաներ՝ ի պատասխան այն բանի, որ անհետացել է պարետատան ՈՒԱԶ մակնիշի մեքենան՝ ազգությամբ հույն մի զինվորականի հետ միասին։
ՀՈՒՆԻՍԻ 9. Գիշերը, մոտավորապես ժամը 1։00-ին, Կիչա՚նի գերեզմանատան մերձակայքում հարձակման են ենթարկվել հայ գյուղացիները։ Վիրավորվել է 32-ամյա Էդուարդ Դավթյանը, ում շտապ տեղափոխել են մարզային հիվանդանոց։
Գիշերը Ատեփանակերտում մոր ձերբակալություններ են կատարվել։ Կալանվել են կահույքի խանութի վարիչ Վալերի Բարսեղյանը, առևտրական բազայի հաշվապահ Գրիշա Դանիելյանր։ Փորձել են կալանել նաև ոսկերչական ապրանքների խանութի վարիչ Ալյոշա Կասյանին։ Այդ փորձը, սակայն, անհաջող է ավարտվել։
Գիշերը, ժամը 2։80-ին, մարզգործկոմ են ներխուժել չորս ավտոմատավոր զինվոր, մեկ փոխգնդապետ և մեկ կապիտան, որոնք ստուգել են հերթապահների անձնագրերը, հետաքրքրվել ԼՂ մարզգործկոմի նախագահ Սեմյոն Բաբալանի տան հեոախոսահամարով։
ՀՈՒՆԻՍԻ 10. Ժամը 12.00-ին Կիչանում տագնապ է բարձրացել։ Ելուզակները կրողի անհատական ոչխարի հոտը հափշտակելու և դեպի Սրխավենդ քշելու փորձ են արել։ Դեպքի վայր հասած կիչանցիներին հաջողվել է փրկել հոտը և վերադարձնել գյուղ։
Շուշվա ժայռից գնդակոծվել է Քարինտակը, այնուհետև հրոսակները փորձել են քարեր գլորել դեպի գյուղ, սակայն ներքին զորքերի զորային կարգախումբը, որը ապահովում է խաղաղ բնակչության անվտանգությունը, ավտոմատ զենքից պատասխան կրակ է բացել։ Հարձակվողներն իսկույն թողել են դիրքերը և դիմել փախուստի։
Ժամը 16։35-ին Ղափանլու գյուղի կողմից հարձակման է ենթարկվել Կարմիրավան-Արծվաշեն (Մարտակերտի շրջան) ճանապարհահատվածը։ Ավտոմատ զենքով գնդակոծվել են «ժիգուլի» և «Մոսկվիչ» մակնիշի երկու ավտոմեքենա։ Գնդակոծության հետևանքով զոհվել է 25-ամյա Անուշ Ավանեսյանը, վիրավորվել է «Աոսկվիչի» վարորդը՝ 40-ամյա Գրիշա Խաչատրյանը։ Երկուսն էլ արծվաշենցիներ են։ Ելուզակները առևանգել են նաև «ժիգուլի» ավտոմեքենան։
ՀՈՒՆԻՍԻ 11. Առավոտյան Ղաջար գյուղի թվով 40 բնակիչներ, անհրաժեշտ գործիքներով և բեռնատար ավտոմեքենաներով ներխուժել են Մարտունու շրջանի Սարգսաշենի Հովհ. Շիրազի անվան կոլտնտեսության թթայգի և ճղակոտոր արել ավելի քան 50 թթենիներ։ Շերամորդի համար թալանած կերը նրանք առանց խոչընդոտի տեղափոխել են Ղաջար։
Ադրբեջանցիների զինված մի խումբ ժամը 15։45-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի անասնապահական ֆերմայից հափշտակել է 70 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Զորային կարգախումբը հմուտ գործողությունների շնորհիվ խլել է նախիրն ու վերադարձրել իր օրինական տերերին։
ՀՈՒՆԻՍԻ 13. Օրը ցերեկով ադրբեջանցի ավարառուները ներխուժել են Ասկերանի շրջանի Սղնախի Շահումյանի անվան կոլտնտեսության տարածքը։ Կրակ բացելով ավտոմատ զենքից, նրանք սպառնացել են տնտեսության անասնապահներին և արոտատեղից Շուշվա շրջանի Նաբիլար գյուղ քշել ավելի քան 80 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
Ժամը մոտ 12։30-ին, սպառազեն ադրբեջանցիները փորձել են հափշտակել Հադրութի շրջանի Ուխտաձորի (էդիլլու) խորհտնտեսության Քյուրաթաղի տեղամասի բնակչությանը պատկանող անասունները։ Ու մինչև անասնապահները իմաց կտային գյուղի բնակչությանը, ավարառուները 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ են քշել-տարել մինչև Հողեր ադրբեջանականացված գյուղի տարածք, սակայն քյուրաթաղցիներ Հայկ Մարտիրոսյանը և Վանյա Օհանջանյանը, դիմելով համարձակ ու գողերի համար անակնկալ քայլի՝ փակել են ճանապարհը։ Անասնագողերը ստիպված թողել են անասուններն ու փախել դեպի Հողեր։ Հափշտակված անասունները վերադարձվել են Քյուրաթաղ գյուղ։
ՀՈՒՆԻՍԻ 17. Խոջալու գյուղում քարկոծվել և վթարի է ենթարկվել մեկ ավտոբուս. ինչի հետևանքով վեց հոգի, այդ թվում՝ կանայք, ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։ Տուժածները տեղափոխվել են մարզային հիվանդանոց։
Գիշերը մի խումբ ելուզակներ Աղդամի շրջանի Գյուլափլու գյուղի կողմից ներխուժել են Մարտունու շրջանի Աշանի Լևոն Միրզոյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի տարածք, հրազենից կրակ բացել ֆերմայի շինությունների և ծղոտի դեզերի վրա, բռնկվել է հրդեհ, կրակի ճարակ է դարձել 60 տոննա ծղոտ։
ՀՈՒՆԻՍԻ 18. Ժամը մոտ 22։20-ին Շուշի քաղաքի մուտքի մոտ տեղաբաշխված ներքին զորքերի հսկիչ-անցագրային կետից մոտ հինգ կիլոմետր հեոավորության վրա ինտենսիվ կերպով գնդակոծվել է «ՈԻԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան, որով ներքին զորքերի մի խումբ զինվորականներ Շուշիից մեկնում էին Խոջալու։ Զոհվել է ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի՝ արտակարգ դրության շրջանում տեղարաշխված Ն զորամասի հրամանատարի տեխնիկական մասի գծով տեղակալ, մայոր Ալեքսանդր Խոմիչը։ Ծանր վիրավորվել և զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ներքին զորքերի գումարտակի հրամանատարի քաղգծով տեղակալ, ավագ լեյտենանտ Վադիմ Կոլմանովիչը։
ՀՈՒՆԻՍԻ 20. Ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի վարչական շենքում տեղի է ունեցել խորհրդակցության, որին մասնակցել են մարզի և շրջանների խորհրդային, կուսակցական և պետական մարմինների ղեկավար աշխատողներ։ Օրակարգում դրված էր մարզում իրավիճակի նորմալացման միջոցառումների մասին հարցը։ Բոլոր ելույթ ունեցողները նշել են, որ անհրաժեշտ է առճակատման քաղաքականությունը փոխարինել երկխոսության քաղաքականությամբ։
Մոտ Ժամը 10։30 րոպեին Ստեփանակերտի Կրկժան տեղամասի ադրբեջանական հատվածում հայտնաբերվել է շարքային միլիցիոներ Թափտղ Ռզաևի դիակը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են միլիցիոների անձնական հաշվեցուցակային զենքը և օգտագործված պարկուճներ։ Ստույգ տեղեկությունների համաձայն, մահը վրա է հասել ատրճանակի պատահական կրակոցներից փորի ներքևի մասում ստացված վերքից։
ՀՈՒՆԻՍԻ 21. Աոավոտյան Ստեփանակերտի օդանավակայանում օմօնականների կողմից բռնագրավվել են ԼՂԻՄ-ի շրջանավարտների համար ուղարկված ավարտական վկայականները։
Ժամը 16։20-ին Ասկերանի շրջանի Մեշալի բնակավայրի շրջակայքում հայտնարերվել ու ոչնչացվել է հակատանկային մեկ ՏՄ-57 ական։
Ժամը 20։00-ին Մարտակերտի շրջանի Բաշ-Գյոնեփայա բնակավայրի մոտ փոխհրաձգության հետևանքով սպանվել է Մ. Գարիբովը։
ՀՈՒՆԻՍԻ 22. Ժամը 19։50-ին Ստեփանակերտ քաղաքի Չկալովի փողոցում զորային կարգախմբի կողմից կալանվել է «Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա։ Մեքենայում գտնվող վարորդ Ա. Աբրահամյանը և ուղևոր Վ. Իշխանյանը պատանդ են վերցվել։ Երկուսն էլ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են։
ՀՈՒՆԻՍԻ 24. Ադրբեջանաբնակ Խոջավենդ գյուղ են մտել օմօնականներով լի երեք ավտոբուս։ Նրանք դիմել են շրջանի պարետին և խնդրել, որ զինվորներով օգնի Մարտունու շրջանում անցկացնել անձնագրային ռեժիմի ստուգումներ։ Պարետը, ըստ լուրերի, մերժել է։
ՀՈՒՆԻՍԻ 25. Ժամը մոտ 2։00-ին Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղից քշել են 170 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։
ՀՈՒՆԻՍԻ 26. Մոտավորապես ժամը 12։00-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմայի վրա գործած հարձակման հետևանքով վիրավորվել է անասնապահ, 30-ամյա Շահրաման Միրզոյանը, ով շտապ տեղափոխվել է Մարտունու շրջանային հիվանդանոց։ Անասնագողերը տարել են 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնք հետո զինվորականների և բերդաշենցիների ջանքերով վերադարձվել են կոլտնտեսությանը։
Ժամը 13.00-ին ադրբեջանցի անասնագողերը Մարտունու շրջանի Աշան գյուղից քշել են 150 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Զինծառայողների հմուտ գործողութունների շնորհիվ հոտը վերադարձվել է տերերին։
Ժամը 16։00-ին Մարտակերտի շրջանի Իմերեթ-Քերավենդ գյուղից մոտ 10 կիլոմետր դեպի հյուսիս տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով սպանվել է Դ. Ազիզովը, վիրավորվել Ռ. Թալիշովը։
ՀՈՒՆԻՍԻ 27. Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղում հրաձգության հետևանքով սպանվել են 6 ադրբեջանցիներ, վիրավորվել 2-ը, հրկիզվել է երկու բնակելի տուն։ Ներխուժելով անասնապահական ֆերմա, անհայտ անձիք քշել են 130 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ։
ՀՈՒՆԻՍԻ 28. Լուսաբացին զինվորականները խուզարկություններ են կատարել Մարտունու շրջանի Բերդաշեն, Հաղորտի և Սպիտակաշեն գյուղերում, սակայն ոչինչ չի հայտնաբերվել։
Ադրբեջանցի օմօնականները ներխուժել են Մուշկապատի անասնապահական ֆերմա և պատանդ վերցրել ֆերմայի հաշվառ Նորիկ Հովսեփյանին, աշխատակիցներ Յուրի Դավթյանին, Շահեն և Կարո Պ՚ետրոսյաններին, Մարտին Մուսայելյանին, Յուրի Ասրիբաբայանին, Ալեքսանդր Սարգսյանին և Շահմուրադ Գրիգորյանին, որոնց անմիջապես տեղափոխել են Շուշի։
ՀՈՒՆԻՍԻ 30. Ժամը 13։00-ին Մարտակերտի շրջանի Լենինավան գյուղից 14 ուղևորներ փոխադրող մի զինվորական ուղղաթիռ վթարի է ենթարկվել Սիսիանի շրջանի Նորավան գյուղի մոտակայքում։
Գիշերը, մոտ ժամը 3։30-ին անհայտ անձինք Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղում Բեբա Հովհաննիսյանի տան բակից հափշտակել են 19 գլուխ ոչխար և 10 գլուխ գառ։ Ավարը քշվել է դեպի Շուշվա շրջանի Մալիբեկլու գյուղ։
ՀՈՒԼԻՍԻ 1. Մոտավորապես ժամը 11-ին նոր ձերբակայություններ են կատարվել Ստեփանակերտում։ Ձերբակալված Կամո Դանիելանը, Վահան Փիլիյանն ու Սամվել Բաբայանը վարչական կալանքի են ենթարկվել 30 օրով և տեղափոխվել Շուշի։
ՀՈՒԼԻՍԻ 2. Հրկիզվել են Մարտունու շրջանի Աշան և Բերդաշեն գյուղերի հացահատիկի արտերը։
Օրը ցերեկով ադրբեջանցի հրոսակները հրդեհել են Ասկերանի շրջանի Սարուշենի «Մայիսի 9-ի» կոլտնտեսության Ամարասի հովտի հացահատիկի արտերը։ Դեպքի վայր հասած համագյուղացիները, ովքեր ջանում էին հանգցնել կրակը, ադրբեջանական սպառազեն կազմավորումների կողմից ենթարկվել են հարձակման։ Հրազենից վիրավորվել է Սոս գյուղի բնակիչ Սամսոն Ղահրամանյանն ու տեղափոխվել մարզային հիվանդանոց։
ՀՈՒԼԻՍԻ 3. Առավոտյան ժամը 4։00-ին օմօնականները զինվորականների ուղեկցությամբ մտել են Շուշվա շրջանի Քարինտակ գյուղը և կալանավորել 12 մարդու։ 30-ից ավելի մարդ տարվել է անհայտ ուղղությամբ։ Քշվել է նաև ավելի քան 100 գլուխ անասուն։
Ներքին զորքերի զինծառայողների և օմօնականների կողմից անձնագրային ռեժիմի ստուգումներ են կատարվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Կալանվել է հայ ազգության 10 մարդ։ Գործողության ընթացքում գյուղը շրջապատված էր ռազմական տեխնիկայով, օդում պտտվում էին ռազմական ուղղաթիռները։
Անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով խուզարկություններ են անցկացվել Մարտունու շրջանի Աշան, Մուշկապատ, Բերդաշեն, Հաղորտի, Սպիտակաշեն հայկական գյուղերում։ Հաղորտուց ձերբակալվել են 6, Մուշկապատից՝ 1 մարդ, որոնց ճակատագիրն անհայտ է։
Ժամը 7։10-ին Մարտակերտի շրջանի ադրբեջանաբնակ Ումութլու գյուղի ֆերմայի մոտակայքում անհայտ անձանց կողմից սպանվել է Կ.Կասումովը։
ՀՈՒԼԻՍԻ 4. Խուզարկություններ են կատարվել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Ստուգումներն անց են կացվել նախօրոք կազմված ցուցակներով։
Ձերբակալություններ են կատարվել Ննգի և Աշան գյուղերում։ Անհայտ ուղղությամբ տարվել է Աշանի Լևոն Միրզոյանի անվան կոլտնտեսության նախագան Էմիլ Բալայանը։
Ժամը մոտ 22։30-ին ավտոմատ զենքով գնդակոծվել է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղը։ Սպառազեն օմօնականները զավթել են գյուղն ու իրենց օջախներից վտարել բնակիչներին։
ՀՈՒԼԻՍԻ 5. Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում երրորդ անգամ անց են կացվել անձնագրային ոեժիմի ստուգումներ, որոնց ընթացքում կալանվել են նախկին բաքվաբնակ Էդիկ Շահգելդյանը և խորհտնտեսության տրակտորիստ Վիլեն Մարտիրոսյանը։ Գյուղի կանայք ոտքի են կանգնել, պահանջելով ազատ արձակել կալանվածներին։ Զինվորականները կանանց վախեցնելու նպատակով սկսել են օդ կրակել։ Ի վերջո, ստիպված ազատել են կալանվածներին, բայց կրակոցների հետևանքով երկու ձեռքից վիրավորվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 16-ամյա Գարիկ Բաղրանը։
Մոտ ժամը 15։00-ին Մարտակերտի շրջանի Ջագլիկ գյուղի մոտակա անտառում սպանվել է 35-ամյա (Թ. Չոբանյանը, վիրավորվել է նրա 27-ամյա եղբայր Բ. Չոբանյանը։
ՀՈՒԼԻՍԻ 6. Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում ստեղծվել է զինվորական պահակակետ։ Ներքին զորքերի զինծառայողների հետ միասին այստեղ հերթապահում են նաև տեղի հայ միլիցիոներները՝ անձնական հաշվեցուցակային զենքերով։ Դրանից հետո ավտոմատավոր օմօնականները հարկադրված թողել են գյուղն ու հանգրվանել իրենց իսկ կողմից ջարդված ու թալանված մոտակա ռադիոհեռուստահաղորդիչ կայանի շենքում։ Սակայն սարինշենցիներից ոչ ոք դեռ չի վերադարձել հարազատ գյուղ։ Ձերբակալված և Ջաբրայիլ տարված գյուղացիների մի մասն ազատ է արձակվել։ Մյուսների ճակատագիրն առայժմ անհայտ է։
Մարտունու շրջանի Հաղորտու Ն. Սաֆարյանի անվան կոլտնտեսության խոզաբուծական ֆերմայում բռնկված հրդեհը զգալի վնաս է հասցրել տնտեսությանը։ Լիովին այրվել է անասնաշենքերից մեկը։ Տուժել է նաև կենդանիների գլխաքանակը։ Ֆերմայի մոտ տեղադրվել է զինվորական պահակակետ։ Վերացվել են դիվերսիայի հետևանքները։
Ժամը մոտ 20։00-ին հրկիզվել են Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի տնտեսության ցորենի արտերը։
ՀՈՒԼԻՍԻ 7. Ավտոմատներով և այլ զենքերով զինված մի խումբ ադրրեջանցիներ Աղդամի շրջանից ներխուժել են Նախիջևանիկի Ֆրունզեի անվան խորհտնտեսության տարածք և կրակ բացելով հրազենից, վիրավորել անասնապահ Աշոտ Օհանջանյանին, քշելով 41 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Նախիջևանիկցիներին և ներքին գործերի Ասկերանի շրջբաժնի օպերատիվ խմբին հաջողվել է անասունները ետ վերադարձնել։
Մոտ ժամը 7։00-ին անհայտ անձանց կողմից սպանվել են Մարտակերտի շրջանի Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի չորս բնակիչներ։
ՀՈՒԼԻՍԻ 8. Վաղ առավոտյան Չլդրան-Կիչան ճանապարհահատվածում ադրբեջանական սպառազեն ավազակները գնդակոծել են երեք մարդատար ավտոմեքենա։ «Մոսկվիչ» մակնիշի անձնական օգտագործման մեքենայի վարորդ, Այգեստան գյուղի բնակիչ Օլեգ Սարգսյանր գլխից ծանր վիրավորվել և տեղափոխվել է Մարտակերտի շրջանային հիվանդանոց։ Ավազակները բենզին են լցրել ու հրկիզել շրջված մեքենան։ Մարմնական վնասվածքներ է ստացել նաև «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կիմ Ավագյանը։
Հանրային վնասարարները հրկիզել են Աշանի Լևոն Միրզոյանի, Մարտունու Ալ.Մյասնիկյանի և Քերթի Կոմիտասի անվան կոլտնտեսությունների հացահատիկի արտերը։ Մոտավոր հաշվումներով այրվել է 220 հեկտար ցորենի արտ։
Ժամը 10։20-ին Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի մոտակայքում հրկիզված վիճակում հայտնաբերվել է «ԿՌԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։
Ժամը 20։05-ին ներքի զորքերի պահակախմբի կողմից կալանվել է Ֆիզուլի քաղաքի բնակիչ Ի. Մամեդովը, ումից առգրավվել է 9 փամփուշտներով ինքնաշեն փոքր տրամաչափի ատրճանակ։ Կալանվածը տեղափոխվել է Աղդամ քաղաքի պարետատուն։
Ժամը 20։30-ից մինչև կեսգիշեր ավտոմատ զենքով և նռնականետով գնդակոծության են ենթարկվել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ և Մանաշիդ գյուղերը։
ՀՈՒԼԻՍԻ 9. Մարտունու շրջանում հրկիզվել են շուրջ 180 հեկտար ցորենի արտեր։
Օրը ցերեկով, Ատեփանակերտ քաղաքի կոնդենսատորների գործարանի մերձակա տարածքից «անհետացել» են մի խումբ բնակիչներ։ Տնտեսական կարիքների համար խոտ կուտակող այդ մարդկանց սկզբում շրջապատել են գրահամեքենաներով ժամանած զինծառայողները, որից հետո «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենայով քաղաքացիական հագուստոով անհայտ անձինք և զինված օմօնականներ են հայտտվել տեղում։ Քաղաքաբնակներ Կարեն Հայրումյանը, եղբայրը՝ Լևոնը, որդիները՝ Արթուրը, Նորայրն ու Լեռնիկը և Կիմ Հարությունյանն առանց որևէ պատճառի կալանվել և զրահամեքենայով տարվել են Խոջալու ադրբեջանաբնակ գյուղը, որտեղին էլ տեղափոխվել են Շուշի։ Քաղաքի զորամասերից մեկի պրապորշչիկ Կարո Հարությունյանը, որը վում էր եղբոր և մյուսների ճակատագրով, նույնպես «անհետացել» է։ Բռնագրավվել և Խոջալու է տարվել «ԳԱԶ-58» մակնիշի ավտոմեքենան։
Մոտավորապես ժամը 18։00-ին Ֆիզուլու շրջանի Վերին Վեյսալու գյուղի շրջակայքում «Մոսկվիչ» մակնիշի անհատական ավտոմեքենայով Մարտունուց Ճարտար մեկնող շրջանային արտադրական վարչության ավտովարորդ Սերգեյ Աղաջանյանի ճանապարհը կտրել են քաղաքացիական հագուստով չորս ադրբեջանցիներ։ Նրանք դաժանաբար ծեծել են իրենց զոհին, ապա հափշտակելով պետական ավտոմեքենան՝ հեռացել են անհայտ ուղղությամբ։
ՀՈՒԼԻՍԻ 11. Գիշերը Ասկերանի շրջանի Սղնախի Ստ. Շահումյանի անվան կոլտնտեսության կաթնապրանքային ֆերմա են ներխուժել ադրբեջանցի ավարառուներն ու հափշտակել 41 գլուխ հորթ։ Հետքերը տանում են դեպի Շուշվա շրջանի Նաբիլար գյուղ։
ՀՈՒԼԻՍԻ 13. Տեղացել է ուժեղ կարկուտ, որը հսկայական վնաս է հասցրել Մարտունու և Ասկերանի շրջանների տնտեսություններին։ Խիստ տուժել են խաղողի պլանտացիաները, բանջարանոցները, պտղատու այգիները, եգիպտացորենի, սիսեոի և այլ կուլտուրաների ցանքսերը։ Առանձնապես տուժել են հացահատիկայինների արտերը՝ փչացել է մոտ 700 հեկտար ցանքատարածություն։
Ցերեկը Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի վրա ռազմական Ուղղաթիռներ են երևացել, բարձրախոսից հնչել են գյուղն ազատելու կտրական պահանջներ, այլապես բոլոր բնակիչները կգնդակահարվեն։ Բուզլուխ և Էրքեջ գյուղերի բնակիչներին ներկայացված վերջնագիրը երկարաձգված է մինչև ժամը 18։00-ն։ Կանայք և երեխաներն էվակուացված են այդ գյուղերից։ Տղամարդիկ հրաժարվում են տեղահանվել։ Էրքեջի մոտակայքում հայտնվել են Բաքվից նախօրոք այստեղ հասցված մեծ թվով լրագրողներ և լուսանկարիչ-թղթակիցներ։ Մանաջիդին ներկայացված է մինչև հուլիսի 18-ը տեղահանվելու վերջնագիր։
Վաղ առավոտից անջատված են մարզի կապի բոլոր գծերը արտաքին աշխարհի հետ։ Մարզի հերսում չեն գործում Մարտակերտ և Հադրութ գլխավոր ուղղությունները։ Դադարեցված է նաև Հայաստանի Հանրապետության ոադիոհաղորդումների աոաջին ծրագրի ընդունումը։
ՀՈՒԼԻՍԻ 14. Բաքվից Ստեփանակերտ է ժամանել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հիշատակին անցկացված առաջին միջազգային կոնֆերանսի պատվիրակությունը՝ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի սպիքերի տեղակալ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորությամբ։ Պատվիրակությանը օդանավակայանից ուղեկցել են պարետատան շենքը, որտեղ սպասում էին կազմկոմիտեի, պարետատան և մարզային դատախազության ներկայացուցիչները։ Մարզխորհրդի ներկայացուցիչները ևս այդտեղ էին, որոնց խնդրանքով էլ պատվիրակությունը մարզխորհրդի գործկոմի շենքում հանդիպում է ունեցել Հադրութից, Բերդաձորից րռնագաղթվածների, անօրեն կալանվածների և Ադրբեջանի բանտերում խոշտանգվող հայազգի քաղաքացիների հարազատների հետ։ Հյուրերը եղել են նաև Շուշվա բանտում, Մարտունու շրջանի Մաճկալաշեն և Ղարադաղլու գյուղերում։ Նույն օրը պատվիրակությունը կրկին մեկնել է Բաքու։
Ադրբեջանցիները կրկին գերակշիռ ուժերով հարձակվել են Շահումյանի շրջանի գյուղերի վրա։ Ընկել են Մանաշիդ և Բուզլուխ գյուղերը։
ՀՈՒԼԻՍԻ 15. Ընկել է Էրքեջ գյուղը (Շահումյանի շրջան)։
ՀՈՒԼԻՍԻ 16. Կրկին Ստեփանակերտ է ժամանել ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հիշատակին անցկացված աոաջին միջազգային կոնֆերանսի պատվիրակաթյունը, որի անդամներն եղել են Հադրութի և Շահումյանի շրջաններում, Շուշի քաղաքում, Մարտակերտի շրջանի ադրբեջանաբնակ Ումութլու գյուղում, Արևշատ (Դոլանլար) գյուղում, ուր բռնի տեղահանված հայերի տներում ադրբեջանցիներ են բնակվում, հյուրընկալվել են Տողի հայկական և ադրբեջանական մի քանի ընտանիքներում։ Օրվա վերջում պատվիրակությունը Ստեփանակերտից մեկնել է Բաքու։
ՀՈՒԼԻՍԻ 17. Օդային կապը Երևանի հետ դադարեցված է։ Արցախն ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից։ Ստփանակերտ-Երևան օդային կապն ապահովող հայ ավիատորները, ի նշան բողոքի, գործադուլ են հայտարարել։ Նրանք պահանջում են Ստեփանակերտի օդանավակայանից դուրս բերել ադրբեջանական զինված կազմավորումները և ստեղծել նորմալ պայմաններ՝ թռիչքներ կատարելու համար։
Շահումյան և Էրբեջ բնակավայրերի միջև ընկած ճանապարհահատվածում գնդակոծվել է ՈԻԱԶ-469 մակնիշի մի ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել են 4 հոգի։
Կեսօրին գազանաբար սպանվել է Հաղորտու միջնակարգ դպրոցի զինղեկ, 33-ամյա Վալերի Կարապետյանը։ Նա իր երկու ընկերների հետ ձմռան համար փայտ էր մթերում Հաղորտի և Ղարադաղլու գյուղերի միջև ընկած Ննգիջան տեղամասում։ Ադրբեջանցի ավազակները Վ. Կարապետյանի վրա հարձակվել են այն պահին, երբ ընկերները խորացել էին անտառում։ Սպառազեն մարդասպանները վայրենաբար խոշտանգել են իրենց անմեղ ու անպաշտպան զոհին, իսկ հետո՝ հրկիզել դիակը։
ՀՈՒԼԻՍԻ 18. Մոտ Ժամը 14։00-ին ադրբեջանցիները լուսածիր հրթիռ են արձակել Չլդրանի Օրջոնիկիձեի անվան խորհտնտեսության ցորենի արտերի ուղղությամբ, որի հետևանքով հրդեհ է բռնկվեյ։ Այն հաջողվել է մարել կարճ ժամանակում, սակայն չորս հեկտարը հրի ճարակ է դարձել։
ՀՈՒԼԻՍԻ 21. Ժամը մոտ 19։30-ին «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Ճարտարից իրենց 8-ամյա աղջկա հետ Մարտունի վերադառնալու ճանապարհին Վերին Վեյսալու գյուղի մոտակայքում հարձակման են ենթարկվել ամուսիններ, շրջկենտրոնի հացի գործարանի պահեստապետ Մավրիկ Գրիգորյանը և շրջանային «Ամարաս» թերթի խմբագիր Մելանյա Ադամյանը։ Որսորդական հրացանից արձակված կրակոցից գլխից թեթև վիրավորվել է Գրիգորյանը։ Այնուհետև որսորդական հրացաններով զինված երկու ադրբեջանցի մոտեցել են մեքենային և մոտ տարածությունից կրկին կրակել Մ. Գրիգորյանի վրա՝ վիրավորելով նրան կրծքից ու փորից։ Հետո ծանր վիրավորին ու նրա կնոջը մեքենայից կոպտորեն դուրս են հրել և առեանգել ավտոմեքենան։ Վիրավորը հասցվել է շրջանային հիվանդանոց։ Երկարատև վիրահատությունից հետո նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր։
Ժամը մոտ 13։30-ին հրդեհ է բռնկվել Խոջալու գյուղի ցորենի արտում։ Հրդեհը միիցիայի աշխատողների մասնակցությամբ մարել են Նորագյուղ և Խոջալու գյուղերի բնակիչները։ Այրվել է մոտ 30 հեկտար հացահատիկի բերք։
Ժամը 16։30-ին երեք զինված ադրբեջանցիներ հարձակում են գործել Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի «Արցախ» փորձարարական տնտեսության աշխատակից Լևոն Գրիգորյանի վրա, ով գյուղից 200-250 մետր հեռավորության վրա արածեցնում էր տնտեսությանը պատկանող մատղաշ անասուններին։ Ավարառուները նրան ծեծելով փորձել են քշել մատղաշներին, բայց 62-ամյա անասնապահը կարողացել է իմաց տալ համագյուղացիներին։ Անասնագողերը, տեսնելով օգնության շտապող ռռասնեցիներին, փախել են դեպի Ղուշչիլար գյուղի կողմր։ Տուժած Լ. Գրիգորյանը տեղափոխվել է մարզային հիվանդանոց։
ՀՈՒԼԻՍԻ 23. Տող-Ֆիզուլի մայրուղու «Դիրմանենբանդ» կոչվող տեղամասում մոտ ժամը 13։00-ին անհայտ անձնաց կողմից ավտոմատ զենքից սպանվել են Տողի միլիցիայի բաժանմունքի աշխատակիցներ Օքթայ Հյուսեյնովը և Ամիլ Յուսուբովը։
ՀՈՒԼԻՍԻ 24. ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումները ադրբեջացի օմօնականների հետ միասին ներխուժել են Ուխտաձորի «Բարեկամություն» խորհտնտեսության Ակնաղբյուր (Աղբուլաղ) և Քյուրաթաղ գյուղերը։ Պատանդ են վերցվել խորհտնտեսության աշխատողներ Սլավիկ Սարդարյանը, Վլադիմիր Պետրոսյանը, Յաշա Բրուտյանը, Զարմիկ Պետրոսյանը, Եղվարդ Գասպարյանը, որոնց ճակատագիրն անհայտ է։
Երեկոյան դեմ Մեծ Թաղեր-Ազոխ ճանապարհի Իշխանագետի կամրջի հատվածից պատանդ է վերցվել Մեծ Թաղերի Խամփերյանցի անվան խորհտնտեսության բանվոր Արտյուշա Ալթունյանը և տարվել անհայտ ուղղությամբ։
ՀՈՒԼԻՍԻ 25. Զգուշանալով հնարավոր հարձակումից, Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի հայ բնակչության մի մասն անցել է Մարտակերտի շրջան։ Շրջանի ղեկավարությունը ձեռնարկել է տեղահանությունը կանխելու փորձեր։ Հաջողվել է Վերիշենի բնակչության մեծ մասը ետ ուղարկել։ Նրանց ցույց է տրվել անհրաժեշտ նյութական օգնություն։ Որոշ ընտանիքներ դեռևս մնում են Մարտակերտում։
ՀՈՒԼԻՍԻ 26. Մարտակերտի շրջանի Ումութլու գյուղից մի սպառազեն խումբ թափանցել է հարևան Զագլիկ գյուղի տարածք և կրակ բացել հայկական գյուղի վրա։ Հրաձգության հետևանքով զոհվել է զագլիկցի երիտասարդ Վլադիկ Արամյանը։
ՀՈՒԼԻՍԻ 27. Փառուխ-Խրամորթ Ասկերանի շրջանի ճանապարհին ադրբեջանական ազգության մի խումբ զինված անձանց կողմից գնդակոծվել է ԳԱԶ-53 մակնիշի մի ավտոմեքենա, որտեղ գտնվում էին յոթ մարդ։ Ավազակային հարձակման հետևանքով սպանվել են 41-ամյա Սամվել Միքայելյանը և 24-ամյա Սամվել Մելքումյանը։ Հրազենային վերքերով Ստեփանակերտի մարզային հիվանդանոց են տեղափոխվել 60-ամյա փականագործ Աբել Աոստամյանը ե 35-ամյա հյուսն Ալբերտ Խաչատրյանը։
ՀՈՒԼԻՍԻ 28. Շարունակվում է Շահումյանի շրջանի Վերիշեն գյուղի կրակե պաշարումը։ Զինվորականները գնդացրային և ավտոմատային կրակահերթերով խոչընդոտում են նույնիսկ ձեռքով հացահատիկի բերքահավաքն սկսելուն, քանի որ շրջափակման պատճառով գյուղտեխնիկայի համար վառելիք չկա։ Գնդակոծվում են նաև կարտոֆիլի դաշտերն ու արոտավայրերը։
ՀՈՒԼԻՍԻ 29. Հարձակում է կատարվել հայկական Էրքեջ գյուղի վրա, որը ներկայումս վերահսկում են Ադրբեջանի օմօնի զորամասերը։ Ձեռնարկման հետևանքով սպանվել են յոթ, վիրավորվել 10-ից ավելի օմօնականներ։
ՀՈՒԼԻՍԻ 30. Հարձակման է ենթարկվել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը, որի հայ բնակչությունը լիովին արտաքսվել էր այս տարվա մայիսին և որտեղ շտապ կարգով վերաբնակեցվել են ադրբեջանցիներ։ Հարձակման ընթացքում սպանվել է երկու ադրբեջանցի, հինգը պատանդ է վերցվել։ Այն գյուղերում, որտեղից վերջերս տեղահանվել էին հազարավոր հայեր, սկսվել են հայտնվել թռուցիկներ «Գետաշենցի վրիժառուներ» ստորագրությամբ։
ՀՈՒԼԻՍԻ 31. Երեկոյան Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքում հարձակում է կատարվել զինվորական շարասյան վրա։ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողների շարասյունը, որը գնում էր նույն շրջան Իմերեթ-Քերավենդ ադրբեջանաբնակ գյուղը, ժամը 17։30-ին շրջափակվել է նրա գլխամասում և ետնամասում երկու պայթեցումներից հետո։ Այնուհետև սկսվել է գնդակոծություն, նռնականետներից, գնդացիրներից և ավտոմատներից։ Զինվորականները պատասխան կրակ են բացել։ Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են չորս զինծառայողներ և պերմցի լրագրող Վալերի Դեմենտևը։ Վնասվել են նաև երկու զրահամեքենաներ։
ՕԳՈՍՏՈՍԻ 1. Մեկ տարի առաջ Երևան-Ստեփանակերտ ուղերթի 87453 «ՅԱԿ–40» մարդատար ինքնաթիռի վթարից զոհվածների հիշատակին Ստեփանակերտում տեղի ունեցավ սգո արարողություն։
ՕԳՈՍՏՈՍԻ 2. Առավոտյան ժամը 5։00-ից սկսած, Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում տեղի է ունեցել հրաձգություն՝ գյուղի մոտ վերջերս կառուցված հեռուստահաղորդումների ընդունման կայանում պահակություն անող օմօնականների և գյուղում տեղաբաշխված զինվորական կարգախմբի զինվորների միջև։ Զոհեր ե տուժածներ չկան։
ՕԳՈՍՏՈՍԻ 4. Ժամը մոտ 21։20-ին մարզի տարածքով անցնող Եվլախ-Լաչին ճանապարհի Բերդաձորի խաչմերուկում ավտոմատի կրակոցից ողնաշարային վիրավորում է ստացել և մարզային հիվանդանոց տեղափոխվել Ասկերանի շրջխորհրդի գործկոմի բաժնի քննիչ, միլիցիայի ավագ լեյտենանտ Թաթուլ Բաղրյանը։ Երկարատև վիրահատությունից հետո ծանր վիճակում գտնվող վիրավորին ուղղաթիռով տեղափոխել են Երևան։
ՕԳՈՍՏՈՍԻ 6. Ժամը 12։30-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Ննգի գյուղի կոլտնտեսության ցորենի դաշտում այն բանից անմիջապես հետո, երբ կանաչ գույնի մի ուղղաթիռ մոտ 20 մետր բարձրության վրա պտտվել է ցորենի դաշտի վերևով և անհետացել Աղդամի ուղղությամբ։ 6 հեկտար արտ կրակի բաժին է դարձել։ Գյուղացիներին օգնության հասած հրշեջների համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է հրդեհը մարել։
Նույն օրը ժամը 15։00-ի և 16։00-ի արանքում Խոջալու գյուղի մոտակայքում պատանդ են վերցվել Մարտունու շրջանի Կարվին ավանի գինեգործարանի վարորդ Ղարիբ Առստամյանը և գործարանի աշխատակից Ռոմիկ Մկրտումյանը։ Նրանք «ԶԻԼ– 133» մակնիշի ավտոմեքենայով Ասկերանի նավթամթերքների բազա էին մեկնել վառելիք քերելու։
ՕԳՈՍՏՈՍԻ 7. Գիշերվա ժամը 2։00-ի և 3։00-ի արանքում Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղի խորհտնտեսության Ծաղկաշեն (Դամիրլու) գյուղի դաշտային տեղամասի բանջարանոցին հարող ծածկի տակ որսորդական հրացանի երկու կրակոցից սպանվել են տեղաբնակներ Արկադի Աոաքելյանը և Յուրի Մարությանը։
ՕԳՈՍՏՈՍԻ 9. Առավոտյան մոտ ժամը 6։00-ին Ասկերանի շրջանի Սառնաղբյուր (Աղբուլաղ) և Դահրազ գյուղերում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրրեջանական օմօնի ուժերով անձնագրային ռեժիմի ստուգում է անցկացվել։ Օմօնականները բնակիչներից թալանել են փող և հագուստեղեն։
Նույն օրը, ժամը 14։00-ին, անձնագրային ռեժիմի ստուգման է ենթարկվել Հովսեփավանը (Ասկերանի շրջան)։ Զինվորական համազգեստով 4 ավտոմատավորներ և միլիցիայի ու քաղաքացիական հագուստով մոտ 15 զինված ադրբեջանցիներ, առանց պետհամարանիշի ՊԱԶ մակնիշի ավտոբուսով ներխուժել են ավան, զենքի սպառնալիքի տակ տեղի բնակիչներին և աշխատողներին լցրել ավտոբուս և տարել։ Հասնելով Խոջալուի և Նորագյուղի մոտակա խաչմերուկին, կանգնեցրել են ավտոբուսն ու բաց թողել բոլոր կալանվածների՚ն, բացի երեք հոգուց։ Առևանգվածների՝ «Զվարթնոց» կոոպերատիվի նախագահ Յուրի Զհանգիրյանի, կոոպերատիվի աշխատողներ Կարլեն և Վաչիկ Գրիգորյանների ճակատագիրն առայսօր անհայտ է։
ՕԳՈՍՏՈՍԻ 10. Ժամը 13։30-ին Ստեփանակերտ քաղաքի Կիրովի պողոտայում, երաժշտական ուսումնարանի մոտ անհայտ անձանց կողմից, ավտոմատ զենքից սպանվել է կուսակցության ԼՂ մարզկոմի կազմակերպական բաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն։
Գիշերը Մարտունու շրջանի Սոս գյուղի կոլտնտեսության ֆերմայից գողացվել է 150 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Ֆերման արդեն լրիվությամբ դատարկ է։
ՕԳՈՍՏՈՍԻ 12. Ժամը 1։30-ին Ստեփանակերտ քաղաքում զինվորական քաղաքիկի զորամասի պահպանության պոստից կորել է ժամապահը՝ ավտոմատով, զինամթերքով և տրանսպորտային ռադիոկայանով։
ՕԳՈՍՏՈՍԻ 13. Զինվորականների կողմից կալանվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչ, ավտովարորդ ժորա Պ՚ետրոպանը։
Նույն օրը ժամը 14։00-ին հաթերքցիները շրջափակել են մի զրահամեքենա և պատանդ վերցրել 12 զինծառայողների։ Այնուհետև պատանդ են վերցվել ևս 17 զինծառայողներ, ովքեր պատանդ վերցված զինծառայողներին օգնելու նպատակով Հաթերք էին ուղարկվել։ Բռնագրավվել է նաև «ԶԻԼ-135» մակնիշի մեկ ավտոմեքենա։
Ժամը 16։00-ին Հաթերք գյուղում պատանդ են վերցվել ևս չորս զինծառայողներ։
ՕԳՈՍՏՈՍԻ 14. Հաթերքցիները պահանջել են պատանդ վերցված զինծառայողներին փոխանակել անօրեն ձերբակալված և Շուշիի բանտում տառապող հայորդիների հետ։
ՕԳՈՍՏՈՍԻ 16. Մոտավորապես ժամը 14։00-ին զինվորական համազգեստով մի խումբ սպառազեն ադրբեջանցիներ Ասկերանի շրջանի Նախիջևանիկի խորհտնտեսության Արխին տակ տեղամասի խաղողայգիներից գերեվարել են 11 աշխատողների և տնտեսությա «ԳԱԶ-53» մակնիշի մեկ ավտոմեքենա։
Նույն օրը ժամը 19։40-ին Ստեփանակերտ քաղաքի Շահումյանի պուրակի մոտ անհայտ անձանց կողմից պայթեցվել է կազմկոմիտեին պատկանող ՈԻԱԶ-469 մակնիշի մեկ ավտոմեքենա։ Զոհեր չկան։ Տուժածները տեղափոխվել են բուժհիմնարկ։
ՕԳՈՍՏՈՍԻ 17. Ստեփանակերտի օդանավակայանում բուն դրած օմօնականներից մեկը դաժանաբար ծեծել է օդանավակայանի բանվոր, 53-ամյա Սուրեն Շահրամանյանին, գործի դնելով ավտոմատի կոթը։ Ս. Շանրամանյանը ստացել է մարմնական վնասվածքներ։
ՕԳՈՍՏՈՍԻ 18. Մոտավորապես ժամը 19։00-ին Իմերեթ-Քերավենդ և Ումութլու ադրբեջանաբնակ գողերի կողմից շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկայով ու մեծ թվով զինծառայողներով շրջապատվել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղը։
ՕԳՈՍՏՈՍԻ 19. Ավտոմատներով զինված և զինվորական համազգեստ հագած 4 ադրբեջանցիներ կեսօրին մոտ շրջապատել են Քարին տակ (Շուշվա շրջան) գյուղից ոչ անքան հեռու գտնվող անհատական բանջարանոցում աշխատող մի խումբ հայ գյուղացիների և սկսել են լուտանքներ տեղալ նրանց գխին։ Այնուհետև նրանք դաժանաբար ծեծել են Լուսիկ Գրիգորյանին և հափշտակել են Արամայիս Հովսեփյանի սեփական երեք կովը։ Լուր ստանալով՝ քարինտակցիներն անմիջապես օգնության են շտապել համագյուղացիներին։ Վախենալով արդար հատուցումից, ավազակները հեռացել են Շուշվա շրջանի Նաբիլար գյուղի ուղղությամբ, այնուհետև ինտենսիվ կրակ են բացել հայ գյուղացիների վրա։ Զոհեր և տուժածներ չկան։
Երեկոյան մի խումբ սպառազեն ադրբեջանցիներ գերեվարել և Թարթառի (Միր-Բաշիր) շրջան են տարել Լենինավանի Լենինի անվան խորհտնտեսության բանվոր Ռազմիկ Սարգսյանին։ Մարտակերտի շրջանային պարետատան համառ ջանքերի շնորհիվ նույն գիշերը Ռ. Սարգսյանին ազատ են արձակել։
Գիշերը ինքնապաշտպանության ջոկատները Հաթերքում (Մարտակերտի շրջան) ազատ են արձակել պատանդ վերցված զինծառայողներից 28-ին։
ՕԳՈՍՏՈՍԻ 20. Երեկոյան Հաթերքում ազատ են արձակվել վերջին 12 զինծառայողները։ Զինվորական իշխանություններին են վերադարձվել նաև առգրավված զրահամեքենան և «ԶԻԼ-135» մակնիշի ավտոմեքենան։ Ներքին զորքերի ստորարաժանումները լիովին վերացրել են գյուղի պաշարումը։
Նույն օրը մոտ ժամը 17։00-ին մի խումբ զինված ադրբեջանցիներ Խոջալու գյուղի մոտակայքում պատանդ են վերցրել նորագյուղցիներ Ռոմելա Ներսեսյանին, Լենա Գրիգորյանին և ռևցի Բարմեն Ավագիմյանին։ Նրանց ճակատագիրն անհայտ է։
ՕԳՈՍՏՈՍԻ 21. Վերականգնվել է Երևան-Ստեփանակերտ օդային կապը։ (Ստեփանակերտի օդանավակայանը չէր գործում հուլիսի 17-ից)։
Մոտ ժամը 11։00-ին Ծամձոր և Սարինշեն գյուղերի միջև ընկած ճանապարհին ականից պայթել է «ԿԱՎԶ» ավտոբուսը, որը օմօնականներ էր ւոեղափոխում տեղահանված Սարինշեն հայկական գյուղ։ Մահացել է ավտովարորդ Շ. Ահմեդովը, վիրավորվել են հինգ օմօնականներ։
ՕԳՈՍՏՈՍԻ 22. Ազատ է արձակվել նախիջևանիկցի 11 պատանդներից մեկը՝ ավտովարորդ Միքայել Պետրոսյանը։
Մոտավորապես ժամը 4։30-ին Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի Բեջանլարի տեղամասում տեղաբնակներ Ֆելիքս Ալավերդյանը և Գագիկ Դանիելյանը ընկել են 15 հոգուց բաղկացած ադրբեջանական սպառազեն խմբի ծուղակը։ Ավտոմատներով սպառնալով հայ գյուղացիներին, ադրբեջանցիները նրանց գերեվարել են «ՎԱԶ-2106» մակնիշի անձնական օգտագործման երկու ավտոմեքենաների հետ միասին։ Մոտակա անտառում ավազակներն ազատ են արձակել պատանդներին, իսկ ավտոմեքենաները քշել Ֆիզուրու շրջանի Դիվանլար գյուղ։
ՕԳՈՍՏՈՍԻ 25. Ազատ են արձակվել Ռև և Նորագյուղ գյուղերի բնակիչներ Բարմեն Ավագիմյանը, Ռոմելա Ներսիսյանը և Լենա Գրիգորյանը որոնք Խոջալու գյուղի մոտ առևանգվել են ադրբեջանական ավազակախմբի կողմից։
Մոտ ժամը 13։00-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղի բնակիչ Ալյոշա Մելքումյանը գյուղամերձ տեղամասին հարող ավտոճանապարհից ոչ հեռու, անտառում, ադրբեջանցիների կողմից զինված հարձակման են ենթարկվել։ Ծանր վիճակում Ա. Մելքումյանը տեղափոխվել է մարզային հիվանդանոց։
Ուշ գիշերը, Աղդամի Շելլի գյուղից քիչ վերև, ծեծված վիճակում բաց է թողնվել նախիջևանիկցի ևս մեկ պատանդ խորհտնտեսության բանվոր Վլադիմիր Շահգելդյանը։ Ըստ նրա վկայության՝ ադրբեջանցիները մյուս ինը պատանդների ազատման համար պահանջել են 200 հազար ռուբլի։
ՕԳՈՍՏՈՍԻ 27. Կրկին դադարեցվել են Երևան-Ստեփանակերտ թռիչքները։ Օդաչուները պահանջել են Սաեփանակերտի օդանավակայանից անհապաղ դուրս բերել ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները։
ՕԳՈՍՏՈՍԻ 29. Արտակարգ դրության շրջանի պարետատան առջև հավաքվել են մի խումբ ուսանողներ և ծնողներ։ Նրանք պահանջել են ապահովել ուսանողների մեկնումը Երևան։ Գնդապետ Ժուկովը խոստացել է մինչև սեպտեմբերի 8-ը ներքին զորքերի ուժերով ապահովել ուսանողների, երեխաների և հիվանդների անվտանգ մեկնումը Ստեփանակերտի օդանավակայանից։
ՕԳՈՍՏՈՍԻ 31. Ժամանակավորապես վերականգնված է օդային կապը։ Երևանի «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարությունը դիմել է նման քայլի՝ հաշվի առնելով արտակարգ շրջանի պարետ Ժուկովի հավաստիացումը, որ ներքին զորքերի գինծառայողները մինչև սեպտեմբերի 3-ը կապահովեն ուղևորների անվտանգությունը։ Այնուհանդերձ, ուղևորների և ուղեբեռների ստուգումը հիմնականում իրականացնում էին օմօնականները, որոնք, չնայած զինծառայողների ներկայությանը, իրենց դարձյալ լկտի ու սանձարձակ էին պահում։
Իր անձնանան օգտագործման «ՎԱԶ–2111» մակնիշի ավտոմեքենայով Խոջալու գյուղում խառնամբոխի ծուղակն է ընկել Ասկեպանի շրջանի Փրջամալ գյուղի բնակիչ Բորիս Սարգսյանը։ Ադրբեջանցիները ավտոմքենայի հետ միասին գերեվարել են վարորդին, իսկ ուղևորին՝ ստեփանակերտցի Անժելա Համբարձումյանին, ազատ են արձակել։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1. Մոտ ժամը 11։40-ին Եվլախ-Լաչին ավտոմայրուղու 86 կիլոմետրի վրա, Խոջալու գյուղի մոտակայքում, Ասկերանի շրջանի Հիլիսի «Նոր հույս» կոլտնտեսության ավտովարորդ Դավիթ Ղուլյանի ճանապարհը կտրել են ութ զինված ադրբեջանցիներ և կոլտնտեսության «ԳԱԶ–53» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին տարել անհայտ ուղղությամբ։
Ուշ գիշերը Ասկերանի մուտքի մոտ տեղաբաշխված զինվորական հսկիչ-անցագրային կետում պատանդների փոխանակում է կատարվել։ Ադրբեջանական ազգության մեկ աղջկա դիմաց ադրբեջանցիներն ազատ են արձակել դեռևս օգոստոսի 16-ին պատանդ վերցված 11 նախիջևանիկցիներից 9-ին, որոնց երկուսին բաց էին թողել ավելի վաղ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Ազատ են արձակվել մեկ օր առաջ հանրային դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու պանին պատանդ վերցված Ասկերանի շրջանի Փրջամալի Մաշտոցի անվան կոլտնտեսության մեխանիզատորներ Սերյոժա Գևորգյանը, Ռուբեն Բեգլարյանը, Ալեքսանդր Համբարձումյանը և ավտովարորդ Զորիկ Գևորգյանը։ Պատանդների հետ գերեվարված ավտոբուսը չի վերադարձվել։
Կայացել է ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանը, որը քննարկել է կազմակերպական հարց։ Նստաշրջանը մարզխորհրդի գործկոմի նախագահի պարտականություններից ազատել է Սեմյոն Բաբայանին՝ իր դիմումի համաձայն։ Մարզխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվել Լեոնարդ Պետրոսյանը։
Երեկոյան տեղի է ունեցել ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ։ Համատեղ նստաշրջանը ընդունել է Հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու և պետական իշխանության և կառավարման նրա ժամանակավոր մարմիններ կազմավորելու մասին։ Նստաշրջանը դիմումներ է հղել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների հինգերորդ արտակարգ համագումարին, Ռուսաստանի պրեզիդենտին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդին։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4. Մոտ ժամը 12։00-ին Մարտունու շրջանի տարբեր բնակավայրերում տեղի է ունեցել նախօրյակին գերեվարված մի խումբ պատանդների փոխանակություն։ Ազատ են արձակվել Ննգու Կնունյանցի անվան կոլտնտեսության ավտովարորդ Անդրանիկ Հայրապետնանը, տրակտորիստներ Վալերի Դավթյանը, Ռոբերտ Աբրահամյանը, Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության դաշտապահ Ռևազ Պողոսյանը և Գևորգավանի գինեգործարանի պահակ Մարտիկ Մարտիրոսյանր։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5. Մոտավորապես ժամը 16։10-ին օմօնականներն ավտոմատ զենքից գնդակոծել են Հադրութի շրջանի Վարդաշեն (էդեշա) հայկական գյուղը։ Տուժածներ չկան։ Չեն վնասվել նաև բնակելի տներն ու մյուս շինությունները։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6. Գիշերը հարձակման է ենթարկվել Մարտակերտի շրջանի Վանքի խորհտնտեսության անասնապահական ֆերման։ Քողարկման գույնի համազգեստով ավելի քան 20 սպառազեն ադրբեջանցիներ գերեվարել են երկու անասնապահների, իսկ 170 գլուխ տավարամատղաշը քշել Քելքաջարի շրջանի ուղղությամբ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7. Մոտ ժամը 10։30-ին ծուղակի մեջ են ընկել Առաջաձորի անհատական անասունները հսկող Ժորա Աղասյանը, Կառլեն, Սեյրան, Տոնական Շահբազյանները և Մանյա Մարտիրոսյանը՝ իր անչափահաս տղայի հետ միասին։ Համագյուղացիների կազմակերպած գործողությունների շնորհիվ հաջողվել է ազատել նրանց։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8. Ասկերանի շրջանի Նորագյուղի երկհարկանի բնակելի տներից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով բեկորային վերքեր են ստացել Վալերի Մարտիրոսյանը, նրա կինը՝ Անահիտը և չորսամյա դուստրը՝ Արմինեն։ Փլվել են ննջասենյակի առաստաղը, հատակը, ջարդվել են պատուհանների ապակիներն ու դռները։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9. Գիշերը հրթիռակոծվել է Նորագյուղը։ ժամը 4։30-ին Խոջալու ադրբեջանաբնակ գյուղի կողմից արձակվել են «Ալազան» պիպի 13 հրթիռներ, որոնցից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Երեք կին և երկու երեխա ստացել են մարմնական թեթև վնասվածքներ։ Զգալի վնաս է հասցվել շենքին և տնային ունեցվածքին։ Կես ժամ անց ինտենսիվ կերպով հրթիռակոծվել են Խոջալու գյուղը և ադրբեջանական օմօնականների դիրքերը։ Արձակվել են «Ալազան» տիպի 40 հրթիռներ։ Զոհվել են երկու, վիրավորվել՝ յոթ ադրբեջանցիներ։ Այրվել են բնակելի տներ և այլ շինություններ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10. Վաղ առավոտյան ադրբեջանական կողմը կրկին փակել Ասկերանը Ստեփանակերտի հետ կապող երկու ավտոճանապարհները։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11. Ժամը 15։30-ին Խոջալուի կողմից ավտոմատներոմ զինված երկու ադրբեջանցիներ կրակ են բացել Ասկերանի շրջանի Լուսաձորի (Մեհտիշեն) Սպանդար յանի անվան կոլտնտեսության դաշտում աշխատող տրակտորիստներ Սլավիկ Պողոսյանի, Արգո Պետրոսյանի և Վաչիկ Հակոբյանի վրա։ Վիրավորվել և մարզային հիվանդանոց է տեղափոխվել 43-ամյա Սլավիկ Պողոսյանը։
Ազատ է արձակվել մի քանի օր առաջ Մարտակերտի շրջանի Արծվաշեն (Սեյսուլան) գյուղի մոտակայքից առևանգված երեք պատանդներից մեկը, ով Լենինավան գյուղի բնակիչ է։ Ազատ արձակվածի միջոցով ադրբեջանական կողմը ներկայացրել է իր պահանջը՝ արծվաշենցիներ Գենադի և Վլադիմիր Հարությունյաններին փոխանակել վերջին դեպքերի ընթացքում Շահումյանի շրջանում պատանդ վերցված մի խումբ օմօնականների նետ։ Բանակցությունները, սակայն, դրական արդյունք չեն ավել։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12. Ավտոմատային կրակահերթով սպանվել է Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի բնակիչ, 26-ամյա Սաշիկ Շադյանը, ով այդ օրը գյուղամերձ հանդում պահում էր անհատական նախիրը։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13. Մոտ Ժամը 9։00-ին կարաբիններով զինված երեք ադրբեջանցիներ ներխուժել են Սակերանի շրջանի Քարաշեն (Դաշուշեն) կոլտնտեսության տարածք։ Կրակ բացելով, նրանք ահաբեկել են նախրապան Ռ.Ավետիսլանին, հետո կապկպելով նրա ձեռքերն ու փակելով աչքերը, տնտեսության 28 գլուխ խոշոր եղջերավոր անասունների հետ տարել Մալիբեկլու ադրբեջանաբնակ գյուղի ուղղությամբ։ Անցնելով գրեթե մեկ կիլոմետր, ավարառուները ծեծված վիճակում բաց են թողել իրենց զոհին և շարունակել ճանապարհը։ Հասնելով գյուղ, Ռ. Ավետիսյանը հայտնել է ավազակային հարձակման մասին։ Համագյուղացիների և ներքին զորքերի զինծաոայողների համառ ջանքերով հաջողվել է անասունները վերադարձնել գյուղ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15. Կրճատվել է պարետային ժամը. այն գործողության մեջ է ժամը 22։00-ից մինչև 5։00-ն։ Բնակավայրերի միջև ավտոտրանսպորտային երթևեկությունը թույլատրվում է ժամը 5։00-ից մինչև 21։00-ն։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22. Ականանետներով, կարաբիններով, ավտոմատներով, գնդացիրներով, նռնականետներով զինված ադրբեջանական հրոսակները հարձակվել են Մարտակերտի շրջանի Չափար գյուղի վրա։ Գրոհն սկսվել է մոտ ժամը 21։00-ին, Մարտակերտի շրջանի Խմերեթ-Քերավենդ գյուղի կողմից, այնուհետև նրանց միացել են նաև Քելբաջարի շրջանի Աղդաբան գյուղից ուղղաթիռներով տեղափոխված օմօնականները։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23. Առավոտյան Իմերեթ Քերավենդ գյուղի կողմից Չափարն ինտենսիվ կերպով գնդակոծվել է զրահամեքենայով, ինչի հետևանքով հրկիզվել է երեք բնակելի տուն։ Կրակը հանգցնելու պահին սպանվել է 58-ամյա Արտո Գասպարյանը։ Իմերեթ Քերավենդում փոքր տրամաչափի հրացանի գնդակից վիրավորվել է ներքին զորքերի շարքային Մ. Պոպովը։ Ըստ արտակարգ դրության շրջանի պարետատան՝ մոտ տարածությունից զինվորի վրա կրակել է ադրբեջանական գրոհայիններից մեկը։
Կեսօրից հետո, Աղդաբանի կողմից ադրբեջանական սպառազեն կազմավորումները ընդհուպ մոտեցել են Չափարին։ Հրոսակները սպանել են Սերգեյ Մարտիրոսյանին, Վալերի Սարգսյանին, Մհեր Էմիրյանին, Լեոնիդ Գրիգորյանին և 13-ամյա դպրոցական Վախթանգ Սարգսյանին, խոշտանգել նրանց դիակներր։ Դրանից հետո ոտքի են ելել Չափար գյուղի պաշտպանները։ Տեղի է ունեցել իսկական մարտ։ Չորս հայ գյուղացիներ թեթե վիրավորվել են, իսկ հակառակորդը նահանջել է։ Ադրբեջացիների մոտ կան սպանվածներ և վիրավորներ։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29. Մարտունու շրջանի Ամիրանլար գյուղի մի խումբ չարագործներ հրդեհել են շրջկենտրոնի Մյասնիկյանի անվան տնտեսության նռնայգին։ Ժողովրդական բարիքը փրկելու նպատակով ոտքի են ելել տնտեսության աշխատողները, ներքին զորքերի զինծառայողներն ու շրջմիլիցիայի աշխատակիցները։ Նրանց հաջողվել է փրկել 16 հեկտար նռնայգին, բայց 3 հեկտարն, այնուամենայնիվ, հրդեհի բաժին է դարձել։
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30. Վաղ առավոտյան Ստեփանակերտի հայերով և ադրբեջանցիներով բնակեցված Կրկժան թաղամասում կրկին վերսկսվել է փոխհրաձգությունը, ինչի հետևանքով վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Զինվորական պարետության ջանքերով թաղամասում կայացել է հայկական և ադըրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպում՝ կրակը դադարեցնելու նպատակով։ Ավելի քան երկու ժամ տևած բանակցություններից հետո ընդդիմադիր կողմերը համաձայնության են եկել։ Սակայն, որոշ ժամանակ հետո, մոտ ժամը 16։00-ին, ադրբեջանական օմօնականները նորից սկսել են գնդակոծել թաղամասի հայկական հատվածը։ Հրազենային վերք է ստացել Ռայա Բեգլարյանը։
Ուշ գիշերը ադրբեջանական կողմն ազատ է արձակել նախորդ օրը աշխատանքի մեկնելու ճանապարհին աոկանգված Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի բնակիչ, անասնաբույծ Յուրի Դավթյանին։ Պայմանավորվածության համաձայն, հակական կողմը վերադարձրել է Ալի Հյուսեյնովին։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1. Ստեփանակերտ է ժամանել Խորհրդային երկրի քաղաքական կուսակցությունների ու շարժումների ցենտրիստական բլոկի պատվիրակությունը, որը եղել է ժողովրդական պատգամավորների ԼՂՀ խորհրդի գործկոմում, հանդիպել հանրապետության ղեկավարության հետ, այցելել արտակարգ դրության շրջանի պարետատուն, կազմկոմիտե, զինկոմիսարիատ, հանդիպումներ ունեցել Կրկժան թաղամասի հայ և ադրբեջանցի բնակչության, Կիրովականի մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի դասախոսների և ուսանողների հետ։
Կրկժանում երկխոսությունը շարունակելու նպատակով կրկին հանդիպել են հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտակարգ դրության շրջանի պարետ Բորիս Մաքսինը, No 2 տեղամասի պարետ Սերգեյ Կիբալինը, պարետատան բարձրաստիճան զինվորականներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք կարևոր հարցերի շուրջը, երկուստեք դադարեցնել կրակը, կոնֆլիկտի գոտուց հանել բոլոր անօրինական սպառազեն կազմավորումները, սահմանել ներքին զորքերի զինծառայողների, հայ և ադրբեջանցի միլիցիոներների համատեղ պարեկություն, վերացնել ադրբեջանցիների կողմից Ուզբեկստան և Գալստյան փողոցների վերահսկումը և ապահովել մարդկանց ազատ ելումուտը, հայ բնակչությանը թույլատրել օգտվելու համայնքների սահմանագծում գտնվող աղբյուրից, ապօրինի գործողությունների մասին տեղյակ պահել հասարակայնությանը, պարետատանը, իրավապահ մարմիններին։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2. Մինչև կեսօր Կրկժան թաղամասում կրակոցներ չեն լսվել։ Իրադրությանը մոտիկից ծանոթանալու նպատակով զինծառայողների ուղեկցությամբ թաղամաս է այցելել ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդի գործկոմի նախագահ Լեոնարդ Պետրոսյանը։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3. Առավոտյան ադրբեջանցիներին պատկանող ՈԻԱԶ մակնիշի ավտոմեքենայից, որն անցնում էր Մարտունի քաղաքով, կրակ է բացվել հայազգի քաղաքացիների վոա։ Հայերի կողմից պատասխան կրակ է բացվել։ Փոխհրաձգության հետնանքով զոհվել է 21-ամյա Աբրիկ Արզումանյանը, վիրավորվել է նրա ընկերը։ Դեպքի վայրում հայտնվել է մի զրահամեքենա, որից կրակ է բացվել հայերի վրա։ Զինվորականների արձակած գնդակներից սպանվել է իր բանջարանոցում աշխատող Սայի Տոնյանը, վիրավորվել փողոցով անցնող դպրոցական Արթուր Ավանեսյանը։ Ադրբեջանցիների կողմից զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան։
Կեսօրին մոտ ադրբեջանցիներին պատկանող մի ուղղաթիոից գնդակոծվել է Ասկերան ավանի շրջակա տարածքները։ Մոտակայքում գտնվել է հայազգի մի քաղաքացի, ով, բարերախտարար, չի տուժել։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4. Գիշերը կրկին պայթեցվել է Ստեփանակերտի գլխավոր ջրմուղը, որն անցնում է Շուշվա շրջանի տարածքով։ Ստեփանակերտի բնակչության մեկ երրորդը ՚նորից մնացել է աոանց խմելու ջրի։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5. Առավոտյան հրթիռակոծվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը։ Հրդեհվել և ամբողջությամբ ավերվել է մեկ տուն։ Ութ տներ լուրջ վնասվել են։ Զոհեր և տուժածներ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6. Աղղամի շրջանի Գյուլափլի գյուղից վաղ առավոտյան հրթիռակոծվել են Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերր։ Ավդուռ գյուղում ամբողջությամբ ավերվել է մեկ, լուրջ վնասվել են երեք տներ։ Զոհեր չկան, վիրավորվել է 21-ամյա Արտեմ Հակոբյանը։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7. ԼՂՀ խորհրդի գործկոմի որոշմամբ ԽՍՀՄ Սահմանադրության օրը հանրապետության տարածքում հայտարարված է աշխատանքային օր։
Աղդամի շրջանի Ջիննի գյուղի կողմից հրթիռակոծվել է շրջանի Փաոուխ գյուղը։ Վնասվել է մեկ տուն։ Այնուհետև հայերի կողմից աշխույժ գնդակոծության է ենթարկվել ադրբեջանական գյուղը, որտեղից, սակայն, պատասխան կրակ չի բացվել։
Մարտունի քաղաքի և Խոջավեեդի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Վիրավորվել է 41-ամյա Էդիկ Աղաբեկյանը։
Երեկոյան հրթիռակոծվել է Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8. Ժամը 17։00-ին ադրբեջանաբնակ Խոջավենդից գնդակոծվել են Մարտունու թաղամասերը։ Հայերի կողմից պատասխան կրակ է բացվել, որից հետո ադրբեջանցիները գնդակոծությունը դադարեցրել են։ Փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է հայ ազգության մի քաղաքացի։
Երեկոյան ադրբեջանական ուղղաթիռից գնդակոծության են ենթարկվել Մարտունու շրջանի Բերդաշենի պահեստներն ու գինու գործարանը։ Տուժածներ չկան։ Վնասվել են շինությունները և մոտակայքում գտնվող «Ժիգուլի» մակնիշի մեկ ավտոմեքենա։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9. Վաղ առավոտվանից Ստեփանակերտի Կրկժան թաղամասից ադրբեջանցիները գնդակոծել են մոտակա No 9 հայկական միջնակարգ դպրոցը, թեթև վիրավորվել է աշակերտներից մեկը։
Կեսօրից հետո վերսկսվել է հրաձգությունը Խոջավենդի և Մարտունու միջև։ Գնդակոծության տակ է ընկել ՈՒԱԶ մակնիշի մի ավտոմեքենա, վիրավորվել է Ննգի գյուղի բնակիչ, 29-ամյա Արմո Արզումանյանը։ Հայ ազգության մի այլ քաղաքացի, սպիտակաշենցի Խաչատուր Խաչատրյանը, վիրավորվել է Մարտունու «Կարվին» թաղամասում։
Շուշվա, Ասկերանի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի ղեկավարները ստորագրել են պայմանագիր՝ զինադադարի մասին։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Գիշերը Հադրութի շրջանի Սարինշեն գյուղում տեղակայված զինվորական պահակակետը ենթարկվել է գնդակոծման։ Երեք գինծաոայողներ վիրավորվել ու տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11. Կեսօրից հետո ադրբեջանցիները հարձակվել են Ղայբայիշենի մոտ գտնվող պայթեցված ջրմուղը վերանորոգող հայ բանվորների վրա։ Վիրավորվել է 49-ամյա Մանվել Մարտիրոսյանը և շտապ տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. Գիշերը Ստեփանակերտի Կրկժան թաղամասում ադրբեջանցիների կողմից վիրավորվել է մեկ զինծաոայող, որին Ստեփանակերտի հիվանդանոցում աոաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13. Ժամը 17։00-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում ադրբեջանցիների կողմից վիրավորվել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ Կամո Արզումանյանը։ Տուժածը հասցվել է Ստեփանակերտի հիվանդանոց և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն։
Գիշերը պայթեցվել է Տրակետի ջրամբարը, որը խմելու ջրով ապահովում է Ստեփանակերտի բնակչության մի մասը։
Մարտունու շրջանի Սոս գյուղում գիշերը վիրավորվել է 36-ամյա Շահեն Դանիելյանը և տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15. ԼՂՀ խորհրդի գործկոմում գրանցվել է «Ղարաբաղի նորությունների գործակալության» կանոնագիրը։ Գործակալության նպատակն է՝ ապահովել բոլորին, առանց ազգային և այլ քաղաքական խտրականության, հանրապետությանը ճշմարտացիորեն ներկայացնող տեղեկատվություննրով։
Ադրբեջանցիները հարձակվել են Հադրութի շրջանի Տող գյուղի տնտեսության դաշտերում հողագործական աշխատանքներ կատարող հայազգի քաղաքացիների վրա։ Վիրավորվել և Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել տրակտորիստներ Գարիկ Մարգարյանը և Աոստամ Բեջանյանը։
Զինվորականների միջնորդությամբ Ֆիզուլի քաղաքում Ֆիզուլու և Հադրութի շրջանների ղեկավարների միջև կնքվել է համաձայնագիր՝ զինադադարի մասին։ Ըստ պայմանավորվածության, երկու կողմերը պետք է ապահովեն սահմանակից գյուղերի հողագործների կյանքի անվտանգությունը աշնան դաշտային աշխատանքների կատարման ժամանակ։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16. Ժելեզնովոդսկում ստորագրված կոմյունիկեի համաձայն՝ Ռուսաստանի ե Ղազախստանի դիտորդների հանձնախումբը 15 օր ուշացումով վերջապես հասել են Ստեփանակերտ։ Դիտորդները հանդիպեյ են ԼՂՀ ղեկավար շրջանների, հասարակական կազմակերպությունների ու հոսանքների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է Արցախում իրադրությունը կայունացնելու հարցը։
Գիշերը Հադրութի շրջանի Տող գյուղում ադրբեջանցիները հրդեհել են երկու տուն։ Այնուհետև ներխուժելով Միսաք Դանիելյանի բնակարանը՝ ավազակները սպանել են նրա ընտանիքի հինգ անդամներին։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. Առավոտյան Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մոտ, անտառում, ադրբեջանցիների կողմից սպանվել է 34-ամյա Մելսիկ Սարգսյանը, իսկ Մռավ Սարգսյանը՝ վիրավորվել է։
Գնդակոծվել է Ղարադաղլու գյուղը, սպանվել է ադրբեջանական ազգության մեկ քաղաքացի։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19. Մարտակերտի շրջանի Սրխավենդ գյուղի մոտակայքում գնդակոծվել է օմօմականներին պատկանող ՈԻԱԶ մակնիշի մեկ ավտոմեքենա։ Սպանվել է վարորդը, կան վիրավորներ։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20. Շուշի քաղաքի և Ասկերանի շրջանի Շոշ գյուղի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Զոհեր և տուժածներ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22. Ժամը 11։00-ից գնդակոծության է ենթարկվել Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Տուժածներ չկան։
Ժամը 12։00-ին գնդակոծվել են Մարտակերտի շրջանի Սրխավենդ, Օրթափայա և Բաշգյունեփայա գյուղերը։ Սպանվել է մեկ ադրբեջանցի, կան վիրավորներ։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23. Աոավոտյան Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի վրա գնդակոծության է ենթարկվել ադրբեջանցիներին պատկանող ՈՒԱԶ մակնիշի մեկ ավտոմեքենա։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ժամը 24։00-ին Ստեփանակերտում զինվորների կողմից սպանվել է 31-ամյա Ստեփան Հովսեփյանը, ով խախտել էր պարետային ժամը և իբր չէր կատարել զինվորների պահանջը՝ կանգնեցնել «Մոսկվիչ» մակնիշի իր սեփական մեքենան։
Գիշերը Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի մոտ տեղակայված հեռուստահաղորդիչ կայանում բնավորված օմօնականները կրկին անգամ փորձել են գրոհել Սարինշենի զինվորական պահակակետը։ Զինվորականները պատասխան կրակ են բացել, որից հետո օմօնականները նահանջել են։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24. Գիշերը մոտ ժամը 3։00-ին Աղդամի շրջանի Փափրավենդ գյուղից ադրբեջանցիները Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղի ուղղությամբ արձակել են «Ալազան» տիպի 16 հրթիո, որի հետևանքով վնասվել են մի քանի բնակելի տներ ու շինություններ։ Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Շուշվա մոտակայքում պատանդ է վերցվել ադրբեջանական ազգության մի քաղաքացի։
Մոտ ժամը 4։00-ին Խոջավենդից ադրբեջանցիները հրաձգության են սկսել դեպի Մարտունու հայկական թաղամասերը։ Զինվորականների կողմից պատասխան կրակ է բացվել։ Ըստ լուրերի՝ սպանվել են երկու օմօնական, մեկը՝ վիրավորվել է։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28. Աոավոտյան Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհի Ցեխ-ձոր տեղամասում ադրրեջանցիների կողմից գնդակոծվել է հայերին պատկանող «ԿաՄԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա, ինչի հետևանքով վիրավորվել են երեք հոգի, որոնցից մեկը Գետավանի գյուղական սպառընկերության նախագահ Կոլյա Հարությունյանն էր։
Կեսօրին հետո, մոտ ժամը 17։00-ին Խոջավենդից օդ է բարձրացել ադրբեջանցիներին պատկանող մի ուղղաթիռ և սկսել Մարտունու հայկական թաղամասերի գնդակոծությունը։ Բացվել է պատասխան կրակ։ Փոխհրաձգության ընթացքսւմ զոհվել է Ճարտարի անասնապահական ֆերմայի պահակ Հրանտ Բաբայանը, ոտքից վիրավորվել է շրջխորհրդի գործկոմի պատասխանատու աշխատող Ռուդիկ Գրիգորյանը։ Կարճատև դադարից հետո փոխհրաձգությունը շարունակվել է ամբողջ գիշերվա ընթացքում։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29. Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետ, գեներալ Մաքսինն ավարտեց իր «առաքելությունն» Արցախում։ Նոն պարետ է նշանակվել գեներալ Նիկոլայ Ժինկինը։
Ստեփանակերտի Կրկժան թաղամասից ադրբեջանցիները գնդակոծել են հայաբնակ փողոցները, ինչի հետևանքով գլխից վիրավորվել և հիվանդանոցում մահացել է Սեյրան Աթայանը։
Երեկոյան ադրբեջանցի անասնագողերը հարձակվել են Ասկերանի շրջանի Լուսաձորի անասնապահական ֆերմայի վրա։ Լսելով այդ մասին, կոլտնտեսության նախագահը մի բանի հոգու հետ սկսել են հետապնդել գողերին, որոնց կողմից ավտոմատային կրակահերթեր են բացվել հայերի ուղղությամբ։ Զոհվել է կոլտնտեսության նախագահ Տիգրան Խաչատրյանը։
Գիշերն օմօնականները հարձակվել են Հովսեփավանի (Ասկերանի շրջան) վրա։ Բացվել է պատասխան կրակ։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել է 21-ամյա Արթուր Սարգսյանը։ Օմօնականները նահանջել են։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30. Խոջավենդում բնավորված ադրբեջանցի գրոհայինները վաղ առավոտվանից սկսել են Մարտունու հայաբնակ թաղամասերի գնդակոծումը։ Զինվորականների կողմից պատասխան կրակ է բացվել։ Վիրավորվել է զինծառայող Միշա Նաբազինը։ Այնուհետև փոխհրաձգությունը վերածվել է իսկական ռազմական գործողության։ Ըստ տեղեկությունների՝ սպանվել են վեց օմօնականներ։
Գիշերը ադրբեջանաբնակ Ղարադաղլու (Մարտունու շրջան) գյուղը ենթարկվել է գնդակոծության։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31. Մոտ ժամը 3։00-ին ադրբեջանցիները հրթիռակոծել են Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը։ Վնասվել են 6 բնակելի տներ։ Տուժածներ չկան։
Կազմակերպված գործողությունների շնորհիվ հայ ազատամարտիկներին հաջողվել է ազատագրվել է Տող գյուղի թուրքաբնակ թաղամասը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6. Ժամը 2։00-ին Մարտունի քաղաքում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանման և Խոջավենդ գյուղում տեղակայված օմօնականների միջև մեկժամյա տևողությամբ ինտենսիվ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում՝ ծոծրակից սպացած հրազենային վերքից մահացել է Մարտունի քաղաքի բնակիչ Արմեն Մանասյանը։ Հրաձգության մասնակից կողմերի վնասների մասին տեղեկություն չի հրապարակվել։
Ժամը 3։40-ին Խոջավենդից Մարտունու գնդակոծումը վերսկսվել է՝ ուղեկցվելով «Ալազան» տիպի 50 հրթիռների արձակումով։
Մի քանի զինված անհայտ անձինք հարձակվել են Ասկերանի շրջանի Քարաշեն գյուղի հասարակական հոտի հովիվ Դ.Ա. Աբրահամյանի վրա, գազանաբար ծեծել նրան ու քշել 18 խոշոր եղջերավոր տնասուն։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7. Ադրբեջանական ազգության ավտոմատավորների մի քանի խմբեր Ֆիզուլու շրջանի Արիշ և Չմեն գյուղերի կողմից ժամը 15։00-ին հարձակվել են Հադրութի շրջանի Բլութան, Աղբուլաղ և Խրմանջուկ գյուղերի վրա և մի քանի ժամ անընդհատ ավտոմատներով ու նռնականետերով գնդակոծության ենթարկել։ Խրմանջուկում, նախնական տվյալների համաձայն, հրի է մատնվել 10 տուն։ Բլութանում հրազենից վիրավորվել է 2 մարդ։
Նույն օրը, ժամը մոտ 11։10-ին Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղի կողմից, մի քանի զինված ադրբեջանցիներ, հիմնականում միլիցիայի համազգեստով, հարձակվել են նույն շրջանի Մուշկապատ և Հաղորտի գյուղերի վրա։ Երկարատև ինտենսիվ հրաձգության հետևանքով Մուշկապատ գյուղի բնակիչ Արսեն Մուսայելյանը վիրավորվել է երկու ոտքից և տեղափոխվել Ճարտարի գյուղական հիվանդանոց։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 8։ Անհայտ անձինք ժամը 10։15-ին ԼՂՀ դատախազության շենքի մոտից գողացել են «ՈՒԱԶ-469» մակնիշի 57-61 ԱԳՏ համարանիշով ավտոմեքենան, որը պատկանում էր Շուշվա ՄՏԿ-ին։
Ստեփանակերտ-Մարտակերտ ավտոճանապարհին, Մարտակերտի շրջանի Արխավենդ ադրբեջանական գյուղի մոտ, ժամը 16։00-ին մի խումբ անհայտ անձինք հարձակվել են «ՈԻԱԶ» և «ԿաՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 4 մարդ։ Հարձակվողները, որպես պատանդ, Սրխավենդ գյուղի կողմն են տարել Գյուլյա Սուլթանի Գրիգորյանին՝ իր երկու զավակների ւհետ։
Ժամը 11։00-ին Շուշվա շրջանի Ղայբալի ադրբեջանական գյուղի մոտ պայթեցվել է ջրապատնեշը, ինչի հետևանքով Ստեփանակերտ քաղաքի բնակչության 30 տոկոսը մնացել է աոանց խմելու ջրի։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 9. Ֆիզուլու շրջանից մի խումբ անհայտ անձանց կողմից գնդակոծվել է Հադրութի շրջանի Ադբուլաղ հայկական գյուղը։ Հրազենային վերք է ստացել և հոսպիտալացվել նշված գյուղի բնակիչ Արկադի Աղասյանը։
Ժամը 9։00-ից մինչև ժամը 13։00-ն Շուշվա շրջանի ադրբեջանական Ղուշչիլար գյուղի կողմից ավտոմատ զենքից գնդակոծվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղին պատկանող «Փրմըքե» տեղամասի անասնաբուծական համալիրը։ Արդյունքում՝ աջ ոտքից հրազենային վերք է ստացել Շոշ գյուղի բնակիչ Միքայել Երամիշյանը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10. Զինվորական համազգեստով երկու անհայտ անձինք, Ասկերանի շրջանի Խնածախ հայկական գյուղից ոչ հեռու, կանգնեցրել են Բ. Ղազարյանին պատկանող սպիտակ գույնի «Նիվա» մակնիշի Ժ 45-64 ԱԳ համարանիշով ավտոմեքենան, գազանաբար ծեծել վարորդին ու մեքենան քշել անհայտ ուղղությամբ։
Ժամը 16։45-ին Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանական գյուղի կողմից լուսածիր գնդակներով գնդակոծվել է նույն շրջանի Ճարտարի Կամոյի անվան կոլտնտեսության ֆերման։ Հրի է մատնվել խոտի դեզը։ Մարտունի քաղաքի հակահրդեհային ծառայության ուժերով ժամը 17։30-ին հաջողվել է մարել հրդեհը։ Տուծածներ չկան։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11. Ժամը 23։30-ից սկսած Շուշի քաղաքից ինտենսիվ գնդակոծության տակ է առնվել Քարին տակ գյուղը։ Տուժածներ չկան։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 12. 0։30-ից ուժեղ հրաձգություն է սկսվել Ասկերանի շրջանի հայկական Դաղդաղան և Շուշվա շրջանի ադրբեջանական Մալիբեկլու, ինչպես նաև՝ Շուշվա շրջանի հայկական Քարին տակ ու ադրբեջանական Նաբիլար գյուղերի միջև։ Տուժածներ չկան։
Ժամը 2։05-ից Մարտունու շրջանի ադրբեջանական Ամիրանլար գյուղից, ուր բուն են դրել Ադրբեջանի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի ավարառուները, Մարտունի քաղաքի վրա բաց է թողնվել «Ալազան» տիպի 12 հրթիռ։ Կան ավերածություններ։ Շրջանի պարետատան կողմից ձեոնարկված միջոցների շնորհիվ հրթիռակոծաթյունը դադարել է, սակայն մինչև ժամը 4։30-ը շարունակվել է երկուստեք հրաձգությունը օմօնականների ու զինվորականների միջև։
Նույն օրը, ժամը 13։30-ին, Թարթառի (Միր-Բաշիր) շրջանի Սախլաբադ ու Ասիրփարա ադրբեջանական գյուղերից անհայտ անձանց գնդակոծության հետևանքով որովայնի շրջանում հրազենային վերք է ստացել ու վախճանվել դաշտում աշխատող, Մարտակերտի շրջանի Լենինավանի Լենինի անվան սովխոզի տրակտորիստ Էվալդիկ Հակոբյանը։
Ժամը 16։20-ին Աղդամի կողմից Ասկերան ավանի վրա արձակվել է «Ալազան» տիպի 4 հրթիռ։ Մարդկային զոհեր չկան։ Ուղիղ նշանառությունից վնասվել է «Միջկոլտնտշինի» շենքի տանիքը։
Ժամը 17։00-ին հանրապետական հիվանդանոց է բերվել Ասկերանի շրջանի Դաշբուլաղ (Աստղաշեն) - Խնձրիստան ճանապարհահատվածի խաչմերուկում հրազենից վիրավորված, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արտավարդ Օհանջանյանը։ Հանգամանքները չեն պարզվել։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 15. Ազատագրվել են Հադրութի շրջանի Սարիշեն և Ծամձոր գյուղերը։ Սկսած ժամը 6։00-ից, Հադրութի շրջանի հեռուստահեռարձակման կայանից, ուր տեղաբաշխված է ադրբեջանական օմօնականների ջոկատը, ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել շրջակա հայկական բնակավայրերը։ Միաժամանակ Ջաբրայիլի շրջանից հրետակոծության է ենթարկվել Հադրութի շրջանի Ծամձոր գյուղը։ Փոխհրաձգության հետևանքով զոհվել են 2 հայ և մեկ ադրբեջանցի։ Վիրակորվել են 8 և անհայտ կորել՝ 4 ադրբեջանցիներ։ Պատանդ վերցված Իմիշլի շրջանի 12 ՆԳ աշխատակիցները ետ են վերադարձվել։
Աղդամի կողմից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հրետակոծության հետևանքով հրազենային և բեկորային վերքեր են ստացել հիշյալ գյուղի 17 բնակիչներ։ Տեղում զոհվել է Ռոզա Հարությունյանը։
Մոտավորապես ժամը 11։00-ին Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանական գյուղից անհայտ անձինք ներխուժել են Մարտունի քաղաքի արվարձաններից մեկը և հրդեհել քաղաքացիներ Ռազմիկ Աղաբեկյանին ու Նադեժդա Նասիբյանին պատկանող տները։ Հրդեհը նշանակալից վնաս է հասցրել։ Մարդկային զոհեր չկան։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 16. Ժամը 8։30-ին Մարտունու շրջանի Կարվին ավանի և Խոջավենդ ադրբեջանական գյուղի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է խոջավենդցի 1 և վիրավորվել 8 մարդ։
Ժամր 17։40-ին անհայտ անձինք հրդեհել են Մարտունի քաղաքի ծայրամասին գտնվող, Խոջավենդ գյուղին սահմանակից, քաղաքացի Արտաշ Խաչատրյանի տունը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 17. Մարտունու շրջանի Խոջավենդ գյուղից ժամը 2։30-ից, ավտոմատ զենքերից, ինտենսիվ կերպով գնդակոծվել է Մարտունի քաղաքը։ Միաժամանակ՝ ադրբեջանական Ամիրանյար գյուղից քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիտի 20 հրթիռ, որոնցից 2-ը, անցնելով քաղաքի վրալով, պայթել են ադրբեջանական Խոջավենդ գյուղում։ Կան ավերածություններ։ Իսկ ժամը 11։30-ին Խոջավենդի կողմից վերսկսված գնդակոծության հետևանքով վիրավորվել ու հոսպիտալացվել է Մարտունի քաղաքի բնակչուհի Արևիկ Մանասյանը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18. Ստացված տեղեկատվության համաձայն, Մարտունու շրջանի Խոջավենդ ադրբեջանաբնակ գյուղ է ժամանել 12 մեքենաներից բաղկացած մի ավտոշարասյուն։ Ընդ որում, դրանցից 4-ի վրա հրթիռանետ կայանքներ են տեղադրված։
Ժամը 1։30-ից. մինչև ժամը 5։00-ն ինտենսիվ փոխհրաձգություն է տեղի ունեցել Մարտունի քաղաքի և նույն շրջանի ադրբեջանական Խոջավենդ գյուղի միջև։ Տուժածներ չկան։
Ժամը 3։00-ից՝ ավտոմատներով զինված, 7 հոգուց բաղկացած, դիմակավոր սպառազեն մի խումբ ներխուժել է Մարտակերտի ՆԳ շրջանային բաժանմունք և, կապկպելով հերթապահներ՝ միլիցիայի լեյտենանտ Մ. Սահիլանին, սերժանտ Վ. Միրզոյանին, կրտսեր սերժանտ Ռ. Մուրադյանին, խլել է նրանց «Մակարով» տիպի տաբելային ատրճանակները՝ հինգ պահունակներով, ջարդել զինանոցի դուռը, հափշտակել որսորդակակ հրացանների մի մասն ու անհետացել։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 19. Ժամը 1։15-ից լուսածիր գնդակներով չընդհատվող փոխհրաձգություն է սկսվել Մարտունու շրջանի Խոջավենդ գյուղի և Մարտունի քաղաքի միջև, ինչի հետևանքով զոհվել են երկու խոջավենդցիներ, հրդեհվել 2 բնակարան և միջնակարգ դպրոցի շենքը։
Վերջնականապես վնասազերծվել է ադրբեջական ռազմական հենակետի վերածված Խոջավենդ գյուղը (Մարտունու շրջան)։
Մոտավորապես ժամը 10։00-ին միլիցիայի համազգեստով անհայտ անձինք Հադրութ-Դուդուկչի ճանապարհահատվածում ավտոմատ զենքից գնդակոծել են «Բելառուս» մակնիշի տրակտորը, ինչի հետևանքով տեղում զոհվել են Դուդուկչի գյուղի բնակիչներ Լալա Ավանեսյանն ու Սամսոն Սարգսյանը, իսկ ծանր վիրավոր Վլադիկ Պողոսյանը տեղափոխվել է Հադրութի շրջանային հիվանդանոց։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21. Մոտավորապես ժամը 10։00-ին, ավտոմատներով զինված մի խումբ անհայտ անձինք Ասկերանի շրջանի Մեհտիշեն հայկական գյուղից ոչ հեռու կանգնեցրել են Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատին պատկանող «ԿՐԱԶ-266» մակնիշի 53-64 ԱԳՏ պետհամարանիշով ավտոմեքենան, գազանանաբար ծեծել՛ ավտովարորդ Վագիֆ Մարտիրոսյանին, ինչպես նաև ուղևորներին՝ Խանաբադ գյուղի բնակիչներ Գարեգին Հայրապետյանին ու Կիմ Մելքումյանին և թալանել Խանաբադի գյուղական խանութի համար նախատեսված բեռները։
Մոտավորապես ժամր 23։30-ին Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղը հրետակոծվել է ադրբեջանական Գյուլափլի գյուղի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 10 հրթիո։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ժամր 8։00-ին անհայտ անձինք, որպես պատանդներ, գերեվարել ու Աղդամ են տարել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Դալխան» տեղամասի կոլտնտեսային այգում աշխատող Գրիգոր Գրիգորյանին և Ռուբեն Գևորգյանին։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 22. Ժամը 4։00-ից մինչև 6։00-ն Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական բնակավայրերից ինտենսիվ կերպով հրթիռահրետակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Կան նշանակալի ավերածություններ։ Իրենց բնակարաններում ծանր վիրավորվել են քաղաքացիներ Ալյոշա Հակոբյանն ու Բորիկ Գրիգորյանը։ Քաղաքի վրա արձակվել է 20 արկ ու հրթիո։
Մոտավորապես նույն ժամերին հրթիռա-հրետակոծվել է նաև Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Կան ավերածություններ։ Խորեն Բալասանյանի բնակարանն ամբողջությամբ հրի է մատնվել։ Զոհեր չկան։
Ժամը 3։30-ին Աղդամի կողմից միաժամանակ հրետակոծվել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնաբադ գյուղերն ու Ասկերան ավանը, ինչի հետևանքով զոհվել է Ասկերանի բնակիչ Վանյա Սարգսյանը։ Ավերվել է նույն ավանի բնակիչ Սամվել Ավագյանի տունը:
ՆՈՅԵՄԲԵՐԻ 23. Ժամը 8։00-ին, Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի մոտ, իր բանջարանոցում գտնվել է Ստեփանակերտի բնակիչ Հովհաննես Բախշիյանի դիակը։ Սպանության հանգամանքները չեն պարզվել։
Ժամը 23։00-ից մինչև 1։30-ը Շուշի քաղաքի կողմից հրթիռա-հրետակոծվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ Արձակվել է «Ալազան» տիպի 20 հրթիռ և ավելի քան 80 հրետանային արկ։ Մասնակի ավերածություններ են ստացել 5 տներ։ Հիմնովին ավերվել է Վազգեն Հովհաննիսյանի բնակարանը։ Ընդ որում, բեկորային վերք է ստացել նրա դուստրը՝ Նելան։
Ժամը 14։00-ին, ադրբեջանական ազգության անհայտ անձինք հերթական անգամ պայթեցրել են Ղայբալի-Ստեփանակերտ ջրատարը՝ քաղաքի մոտ 60 տոկոսը մնացել է առանց խմելու ջրի։
Ժամը 23։00-ից 3։40-ը Շուշիի կողմից հրթիռակոծվել է Ատեփանակերտ քաղաքը։ Կան բնակելի և վարչական շենքերի զգալի ավերածություններ։ Ռուբենի փողոցի թիվ 6 տանն ընկած հրթիռի բեկորներից վիրավորվել է հիշյալ տան բնակիչ Սիմոն Պետրոսյանը։ Զոհեր չկան։
Ժամը 22։30-ին, Մարտունու շրջանի ադրբեջանական Ամիրանլար գյուղում տեղակայված օմօնի և զինվորական շրջիկ պարեկի միջև տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով աջ ազդրից վիրավորվել է լեյտենանտ Պյոտր Գոլշանովը։
Շուշի քաղաքի կողմից, սկսած ժամը 20։00-ից մինչև 20։30-ը, ավտոմատ զենքից գնդակոծության է ենթարկվել Շուշվա շրջանի Քարին տակ գյուղը։ Զոհեր ու սւվերածությո.ններ չկան։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 24. Ժամը 20։25-ից մինչև 6։00-ն Ստեփանակերտը տարբեր տեսակի զինատեսակներից հրետակոծության է ենթարկվել Շուշիի կողմից։ Կան ավերածություններ։ Հրազենից կրծքավանդակի շրջանում վերք է ստացել քաղաքի Հին Արմենավան թաղամասի բնակիչ Արթուր Հակոբջանյանը։
Հադրութի շրջանի Բլութան գյուղում տեղակայված ՆԳ զորքերի ստորաբաժանման և ադրբեջանական օմօնականների միջև ժամը 22։00-ից մինչև 23։00-ն ինտենսիվ փոխհրաձգաթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է ՆԳ զորքերի մի մարտիկ։ Օմօնականների կողմից կորուստների մասին տեղեկություններ չկան։
Ժամը 19։30-ին Ասկերանի շրջանի ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի կողմից մի զրահամեքենա է մոտեցել Հասանաբադ (հայկական) գյուղի խաչմերուկին և կրակ բացել հիշյալ բնակավայրի ու գյուղատնտեսական նշանակության կառույցիների վրա։ Զրահամեքենան հեռացել է միայն շրջիկ պարեկախմբի մոտենալուց հետո։ Տուժածներ չկան։
Ժամը 12։00-ին մի խումբ անհայտ անձինք Մարտունու շրջանի ադրբեջանաբնակ Ղարադաղլու գյուղի կողմից զինված հարձակում են գործել նույն շրջանի Կաղարծի գյուղի Պարույր Սևակի անվան կոլտնտեսության անասնապահ Նելսոն Հարությունյանի վրա, սպանել նրան ու Ղարադաղլուի կողմը քշել 25 խոշոր եղջերավոր անասուն։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28. Ազատագրվել է Հադրութի շրջանի Բանազուր (Պնաձոր) գյուղը։
15-20 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը, որը Շուշիից Աղդամ էր շարժվում, անհայտ անձանց կողմից գնդակոծվելով, Ստեփանակերտ չհասած, ստիպված ետ է վերադարձել։ Զոհեր չկան։
Ժամը 17։00-ին Խոջալու ադրբեջանաբնակ գյուղի մոտ անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակ են բացել ԼՂՀ կապի միավորմանը պատկանող «ՈԻԱԶ-469» մակնիշի 68-42 ԱԳՖ համարանիշով ավտոմեքենայի վրա։ Գնդակային վերքեր են ստացել ավտովարորդ Սերգեյ Հովսեփյանն ու ուղևոր Մարատ Հակոբջանյանը։
ՆՈՅԵՄԲԵՐԻ 29. Առավոտյան ժամը 8։00-ին պարզվել է, որ գիշերը անհայտ անձինք ջարդել են Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Էնգելսի անվան կոլտնտեսության ֆերմայի դուռն ու քշել կոլտնտեսությանը պատկանող 70 խոշոր եղջերավոր անասուն։
Սկսած ժամը 13։50-ից զանգվածային հրետակոծության ու հարձակման են ենթարկվել ԼՂՀ տարբեր բնակավայրեր։
Մոտ 100 օմօմականներ Շուշվա շրջանի Ղուշչիլար գյուղի կողմից ընդհուպ մոտենալով Ասկերանի շրջանի Հարավ գյուղին՝ ինտենսիվ կերպով գնդակոծել են այն։ Վիրավորվել է նույն գյուղի մեկ բնակիչ։
Ժամը 17։00-ին Աղդամի կողմից հրետակոծության է ենթարկվել Ասկերան ավանը։ Միաժամանակ դեպի Ասկերան են շարժվել ադրբեջանական ազգության զինված մի քանի մեծ խմբեր։ Միայն ժամը 19։00-ին ՆԳ զորքերի ստորաբաժանումների օգնությամբ, հնարավոր է եղել կասեցնել այդ հարձակումները։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1. Ժամը 21։00-ից մինչև 4։00-ն Ստեփանակերտի հայկական թաղամասերը գնդակոծության են ենթարկվել Կրկժան ավանի կողմից։ Մահացու վերքից հանրապետական հիվանդանոցում մահացել է Կրկժան ավանի բնակիչ Վանյա Խաչատրյանը։ Նռնակների օգտագործումից ավերվել ու հրի է մատնվել ադրբեջանցիներին պատկանող 6 տուն ու դպրոցը։
Ստեփանակերտի օդանավակայանի մոտերքից «Ալազան» տիպի 8 հրթիռ է արձակվել Ստեփանակերտի վրա։ Ուղիղ նշանաոռթյունից մասնակիորեն տուժել է երաժշտական դպրոցի շենքը։ Զոհեր չկան։
Սկսած ժամը 12։00-ից մինչև 3։00-ն Շուշի քաղաքի կողմից ավտոմատ զենքից և «Ալազան» տիպի հրթիռներով գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրթիռներից վնասվել է 6 բնակելի շենք և գյուղական եկեղեցու տանիքը։ Մարդկային զոհեր չկան։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9. Գրավվել է Վերին Դիվանլար գյուղը (Ֆիզուլու շրջան)։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համաժողովրդական հանրաքվեն, թեև հրթիռահրետակոծությունների ներքո, այնուամենայնիվ, կայացել է։ Արցախում ընտրելու իրավունք ունեցող 132 328 արցախցիներից 108 736-ը մասնակցել է քվեարկությանը և նրանցից 108 615-ը (քվեարկողների 99,89 %-ը) «այո» է ասել քվեաթերթիկի՝ «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ» հարցին։ Արցախի տարածքում բնակվող ադրբեջանցիները հրաժարվել են մասնակցել հանրաքվեին, թեև ժամանակին ծանուցվել ու բոլոր բնակավայրերը քվեաթերթիկներ են ուղարկվել։ Ի դեպ, քվեաթերթիկի բովանդակությունը ձևակերպված էր երեք՝ հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով։ Օրվա ընթացքում Ստեփանակերտում և հայաբնակ այլ վայրերում գնդակոծության հետևանքով զոհվել են 10, վիրավորվել 11 խաղաղ հայ բնակիչ:
Ժամը 22։30-ին, Ասկերանի շրջանի Հարավ գյուղից Դահրազ մեկնելիս գնդակոծվել է «ՈԻԱԶ-452» մակնիշի 10-05 ԱԳՑ համարանիշի մի ավտոմեքենա։ Արդյունքում՝ զոհվել են Հարավ գյուղի բնակիչ Սամվել Առաքելյանը և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Նելսոն Ստեփանյանը, վիրավորվել՝ ստեփանակերտցիներ Արթուր Դադայանն ու Սեյրան Բաղդասարյանը։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. Սկսած ժամը 6։00-ից մինչև հաջորդ արավոտյան 8։00-ն՝ Ստեփանակերտ քաղաքը և Հայկավան թաղամասը, որոշակի ընդմիջումներով, հրթիռահրետակոծվել են Շուշիի և Մալիբեկլուի կողմից։ Քաղաքի վրա արձակվել է «Ալազան» տիպի 167 հրթիռ և Տ-12 տիպի 68 արկ։ Վերքերից հանրապետական հիվանդանոցում մահացել է Հայկավանի բնակիչ Ալբերտ Ծատրյանը։ Մասնակի ավերածություններ են ստացել 21 բնակելի տներ ու բնակարաններ, 3-ում հրդեհ է բռնկվել։
Սկսած ժամը 6։00-ից՝ Խոջալու գյուղի կողմից հրթիռակոծվել է Նորագյուղ գյուղը։ Արձակվել է 30 հրթիռ։ Ավերվել է 4 տուն, բեկորային վիրավորում է ստացել Կարինե Պետրոսյանը։
Ժամը 18։00-ին Հադրութի շրջանի Տող գյուղի 4-րդ գինեգործարանի մոտակայքում ավտոմատ զենքից գնդակոծվել է բեռնատար մի ավտոմեքենա։ Արդյունքում՝ զոհվել է ավտոմեքենայի վարորդ Էդիկ Բաղդասարյանը։ Վիրավորվել է 2 մարդ, որոնցից մեկը՝ ներքին գործերի ծառայող։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14. Սկսած Ժամը 9։45-ից՝ Կրկժան թաղամասի ադրբեջանական մասից ինտենսիվորեն գնդակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Տարբեր ժամանակահատվածներում հրազենային վերքից հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել Բորիկ Պետրոսյանը, Կարեն Բաղդասարյանը, Հրանտ Դավթյանը և էլմիրա Ավանեսյանը։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15. ժամը 2։45-ին Ստեփանակերտը հրետակոծվել է Շուշի քաղաքի և Կրկժան թաղամասի կողմից։ Արձակվել է Տ-12 տիպի 10 արկ։ Զոհեր ու ավերածություններ չկան։
Աղդամի կողմից Ասկերան ավանն ու նույն շրջանի Խրամորթ, Խանաբադ և Նախիջևանիկ գյուղերը ինտենսիվ հրետակոծության են ենթարկվել «Ալազան» տիպի հրթիռներով և Տ-12 տիպի արկերով։ Արձակվել է ավելի քան 80 հրթիռ ու արկ։ Նախնական տվյալների համաձայն՝ Ասկերան ավանում հրի է մատնվել 1 տուն։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16. Վնասազերծվել է Ջամիլու գյուղը (Ասկերանի շրջան)։
Ժամը 14։00-ին Շուշիի շրջանի Ղուշչիլար գյուղի կողմից մի մեծ խումբ զինված մարդիկ հարձակվել են Ասկերանի շրջանի Հասանաբադ գյուղի և նույն շրջանի Շոշ գյուղի «Փրմըքե» տեղամասի անասնաբուծական համալիրի վրա։ Տեղական բնակչության ե արտակարգ դրության պարետատան ուժերով հարձակումը կասեցվել է։ Ավելի քան 8 ժամ տևած մարտում տարբեր բարդության վերքեր են ստացել Ռոզա Բաբայանր, Գրիգոր Գրիգորյանը, Կարեն, Աբգար Ավետիսյանները, կապավոր Ալեքսանդր Լեոնովը, շարքային Սերգեյ Չերնիշովը, Կարեն Կոստանդյանը, ով ստացած վերքերից մահացել է տեղում։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17. Ամբողջ օրվա ընթացքում Կրկժան թաղամասի կողմից գնդակոծվել է Ստեփանակերտ քաղաքը։ Հրազենային վերքից հանրապետական հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի ընակիչ Արմեն Վարդանյանը։
Տարբեր հաճախականությամբ, համարյա ամրողջ օրը, Աղղամի շրջանի Ավդալ և Գյուլափլու գյուղերի կողմից հրետակոծվել են Մարտունու շրջանի Ավդուռ և Մյուրիշեն գյուղերը։ Արձակվել է Տ-12 տիպի 35 արկ։ Նախնական տվյալների նամաձայն՝ զոհեր ու ավերածություններ չկան։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18. Սկսած ժամը 1։00-ից՝ Շուշի քաղաքի, Մալիբեկլու գյուղի և Կրկժան թաղամասի կողմից ինտենսիվորեն հրետակոծվնլ է Ստեփանակերտ քաղաքը։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 35 հրթիռ և Տ-12 տիպի 28 արկ։ Բեկորային վերք է ստացել ու հոսպիտալացվել քաղաքի բնակիչ Գրիգորի Առաքելյանը։ Լուրջ վնասվածք է ստացել Հայկավան-Շուշի գազատարը։
Ժամը 17։30-ին Հասանաբադ գյուղի տարածքից հանրապետական հիվանդանոց են բերվել երկու ոտքերից հրազենային վերք ստացած Վլադիմիր Աթասյանը և Վաչիկ Հարությունյանի ու Վազգենի (տվյալները չեն ճշգրտվել) դիակները։ Վիրավորի խոսքերից պարզ է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել ամսի 16-ին Հասանաբադի վրա կատարված հարձակման ժամանակ։
Ժամը 15։30-ից Աղդամի կողմից ինտենսիվորեն հրետակոծվել է Ասկերան ավանը։ Արձակվել է Տ-12 տիպի ավելի քան 25 արկ։ Կան ավերածություններ։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. Սկսած ժամը 14։30-ից մինչև 17։10-ը Ստեփանակերտ քաղաքը հրթիռակոծության է ենթարկվել Շուշիի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 36 հրթիո։ Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 20 շենքեր։ Բեկորային և հրազենային վերքերից հիվանդանոց են տեղափոխվել քաղաքի բնակիչներ Կարինե Գասպարյանր, Կարինե Կարապետյանը, Կամո Բալայանը, Ալեքսանդր Հարությունյանը, Վալերի Սիմոնյանը և Վլադիկ Ասրյանը։
15 մարդուց բաղկացած մի խումբ, զինված ավտոմատ զենքով, ավազակային հարձակում է գործել Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղի Մյասնիկյանի անվան կոլտնտեսության անասնապահական ֆերմայի վրա, որը հսկվում էր ՆԳ զորքերի 3 մարտիկների կողմից։ Սրխավենդ ադրբեջանաբնակ գյուղի կողմն են տարվել 52 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ, որպես պատանդ՝ 3 զինվորականներ։ Հետագայում պատանդները վերադարձվել են, իսկ անասունները՝ ոչ։
Ժամը 7։15-ից Շուշիի կողմից ինտենսիվորեն հրետա-գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրդեհվել է 5 տուն, հրազենային վերքեր են ստացել Աշոտ Վարդանյանը, Կառլեն Խաչատրյանը և Վլադիկ Ասրյանը։
Ժամը 10։00-ին Հադրութ ավանի և Դուդուկչի գյուղի ճանապարհահատվածում ադրբեջանական գրոհայինների կողմից գնդակոծվել է «Բելոռուս» տրակտորը։ Արդյունքում՝ զոհվել են Լալա Ավանեսյանը և Սամսոն Սարգսյանը, վիրավորվել՝ Վլադիկ Պողոսյանը։ Բոլորն էլ՝ Դուդուկչի գյուղի բնակիչներ են։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. Մոտավորապես ժամը 19։00-ին Շոշ գյուղին պատկանող «Պըլը-Պուղի» տեղամասի դիտակետը ինտենսիվորեն գնդակոծվել է Շուշիի կողմից, ինչի հետևանքով հրազենային վերքեր են ստացել Վրեժ Աբելյանը և Արթուր Մարգարյանը՝ երկուսն էլ՝ Շոշ գյուղի բնակիչներ։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23. Վնասազերծվել է ռազմական հենակետի վերածված Լեսնոյե գյուղը (Ասկերանի շրջան)։
Հրազենային վերքերից հանրապետական հիվանդանոց են տեղափոխվել Հովհաննես Ալեքսանյանը և Արտուր Պապիկյանը։ Ստացած վերքերից ճանապարհին մահացել է Բադարա գյուղի բնակիչ Վալերի Ավանեսյանը։ Հանգամանքները պարզվում են։
20-30 մարդուց բաղկացած անհայտ անձանց մի խումբ, զինված ավտոմատ զենքով, հարձակվել է Ասկերանի շրջանի Փրջամալ գյուղի Մաշտոցի անվան կոլտնտեսության անասնապահական ֆերմայի վրա ու քշել 111 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հետքերը տանում են Աղդամի շրջանի Մուղանլու գյուղի կողմը։
Մոտավորապես ժամը 11։00-ին, ադրբեջանական ազգության մոտ 150 հոգուց բաղկացած զինված մի խումբ Ջաբրայիլի շրջանի Մազրա գյուղից ավտոմեքենաներով ներխուժել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ և հրդեհել ամբողջ գյուղը։ Տեղում 16 պահակություն անողներից 6-ն անհայտ կորել են, որոնցից 3-ը՝ Հադրութի շրջմիլիցիայի աշխատակիցներ՝ միլիցիայի կապիտան Վլադիկ Սահակյանը, լեյտենանտ Էրիկ Պողոսյանը և սերժանտ Հակոբ Պողոսյանը։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի դեոահառների կողմից գտնվել է անհայտ տիպի պայթեցնող հարմարանք, որը պայթել է մեխանիկական ազդեցությունից։ Զոհվել են Նելսոն ու Մերուժան Գրիգորյան եղբայրները, Մխիթար Պողոսյանը, Սամվել Գրիգորյանր և Արմեն Ավանեսյանը, իսկ Սասուն Պողոսյանը վիրավոր վիճակում հագցվել է Նորշենի տեղամասային հիվանդանոց։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25. Ժամը 21։40-ից Ստեփանակերտ քաղաքը հրետակոծվել է Շուշիի կողմից։ Արձակվել է «Ալազան» տիպի 12 հրթիռ։ Զոհեր ու ավերածություններ չկան։
Ժամը 6։00-ին Շուշիի կողմից ինտենսիվորեն գնդակոծվել է Քարին տակ գյուղը։ Հրազենային վերք է ստացել նույն գյուղի բնակիչ Բաղդասար Բաղդասարյանը։
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28. Ժամը 13։30-ից մինչև 23։00-ն Աղդամի կողմից ինտենսիվորեն հրետակոծվել է Ասկերան ավանը։ Հրազենային վերք է ստացել ու հոսպիտալացվել ավանի բնակիչ Ալեքսանդր Քոչարյանը։ Կան ավերածություններ:
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30. Սկսած ժամը 8։00-ից մինչև 16։00-ն Շուշի քաղաքից հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Արձակվել է «Ալազան» տիպի ավելի քան 21 հրթիռ և «Ռապիրա» տիպի հակատանկային 10 արկ։ Կան զգալի ավերածություններ։ Տարբեր աստիճանի բեկորային վերքեր են ստացել քաղաքի 17 բնակիչներ։
Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Մասիս Աբրահամյանը չպարզված հանգամանքներում բեկորային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։
...Դեկտեմբերից հակառակորդն անցել է բացահայտ ռազմագործողությունների կիրառման պրակտիկային, դադարեցնելով քաղաքականություն խաղալն ու տարաբնույթ որոշումների ընդունումը։
Հրթիռահրետակոծվել են խաղաղ բնակավայրերը, ավերվել երբեմնի շեն ու բարգավաճ քաղաքներն ու գյուղերը։
Ու շարունակվել է դիմակայությունը։ Թեև ամբողջովին կտրված արտաքին աշխարհից՝ Արցախը շարունակել է դիմանալ, քանի որ մշտապես զգացվել է հայ ոգու ուժը, ինչը կասեցնել հնարավոր չէր ոչ մի հակազդող ուժի կողմից։
Մոսկվայում ձախողված օգոստոսյան հեղաշրջման փորձն իր հետևանքներն է ունեցել նաև Արցախում։ Փլուզված ԽՍՀՄ-ի փլատակների տակ չմնալու համար Արցախն իրեն վերջնականապես դուրս է հայտարարել Ադրբեջանի կազմից և սեպտեմբերի 2-ին հոչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ ազատ ու ինքնիշխան, և դա վավերացվել է դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով։ Իսկ աշխարհը դեռևս շատ էր հեռու ԼՂՀ-ի պետական անկախությունը ճանաչելու մտքից։ Օգտվելով դրանից, ադրբեջանական իշխանությունները բազմիցս փորձել են արյան մեջ խեղդել նորանկախ հանրապետությունը, սակայն նրանք միշտ էլ սխալվել են իրենց հաշիվներում, նորաստեղծ հանրապետության ներսում անջատ-անջատ գործող ջոկատներն ու ինքնապաշտպանական ուժերը, միավորվելով մեկ միասնական հրամանատարության ներքո՝ կարողացել են միշտ էլ արժանի հակահարված տալ արյունով ու ավարով հարբած ադրբեջանցի ելուզակներին։
- ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1991. «Այստեղ 1915 թվակա՞նն է...», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 28 հունվարի - 03 փետրվարի 1998 թ., No 5 (250), էջ 4,