Jump to content

1993. «Հայե՛ր, միացե՜ք...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1993. «Հայե՛ր, միացե՜ք...»
Արցախյան շարժումը և 1991 - 94 թթ. արցախահայության համաժողովրդական պատերազմը (1988-1994 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 141-149։

1993. «ՀԱՅԵ՛Ր, ՄԻԱՑԵ՛Ք...»[1]


ՀՈՒՆՎԱՐԻ 3. Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի նախագահները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությամբ։

ՀՈՒՆՎԱՐԻ 14. ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ազատագրել են Գևորգավանը։

...Ու այդպես շարունակվել են ազատագրական մարտերը հունվար-փետրվար ամիսներին։ Հիմնականում մարտական գործողություններ են ծավալվել Մարտակերտի շրջանի բռնագրավված գյուղերի ազատագրման և հակառակորդի՝ Լաչին-Քելբաջարի զորախմբավորման ջախջախման ուղղությամբ։ Չնայած զինապաշարի, վառելիքի և նյութատեխնիկական այլ միջոցների պակասին, արցախյան զորամիավորումները պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները։ Մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է հետևակի երեք վաշտ, 23 տանկ, 12 ՀՄՄ, 11 հրանոթ, 1 ուղղաթիռ, մեծ քանակությամբ զինամթերք։

ՓԵՏՐՎԱՐԻ 5. Ծանր մարտերից հետո ազատագրվել են Մարտակերտի շրջանի Չլդրան և Թղկոտ գյուղերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 6-7. Ազատագրվել է Վաղուհաս գյուղը։

ՓԵՏՐՎԱՐԻ 13. Ազատագրվել են Գետավան և Խունկութալա գյուղերը։

ՓԵՏՐՎԱՐԻ 16. Ազատագրվել է Դրմբոնը։

ՓԵՏՐՎԱՐԻ 17. Ազատագրվել է Խրամորթը։

ՓԵՏՐՎԱՐԻ 19-20. Ազատագրվել են Չափար, Զարդախաչ, Հաթերք, Զագլիկ, Ումութլու գյուղերը։

Մարտ ամսին ևս շարունակվել են ազատագրական մարտերը, արդյունքում՝ ազատագրվել է Մարտակերտի շրջանի տարածքի զգալի մասը, ջախջախվել է Լաչին-Քելբաջարի զորախմբավորումը, որով և վերացվել է Լաչինի մարդասիրական միջանցքի փակման վտանգը։ Բայց և՝ հակառակորդը շարունակել է Հադրութի, Մարտունու և Ասկերանի ուղղություններում դիրքերի և խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունը, սակայն չի կարողացել ձեռնարկել մարտական ակտիվ գործողություններ։

ՄԱՐՏԻ 7-8. Ազատագրվել են Մեծ շեն, Կուսապատ, Մոխրաթաղ, Դամիրլու, Մաղավուզ, Ներքին Հոոաթաղ գյուղերը։

ՄԱՐՏԻ 8. Գրավելով մի շարք կարևորագույն բարձունքներ՝ հայկական ուժերն ընդհուպ մոտեցել են Մարտակերտ քաղաքին։

ՄԱՐՏԻ 15-16. Ազատագրվել է Տոնաշեն գյուղը։

ՄԱՐՏԻ 17. Ազատագրվել են Գյուլաթաղ, Ջանյաթաղ գյուղերն ու շրջկա բարձունքները։

ՄԱՐՏԻ 20. Ազատագրվել են Մաղավուզ, Մինգրելսկ և Հակոբ Կամարի (նախկինում՝ Լյուլասազ, ներկայում՝ Վարընկաթաղ) գյուղերը։

...Մարտակերտում մարտնչող զորամասերը թիկունքից հարվածվելու մշտական սպառնալիքի տակ էին, ուստի որոշվել է վնասազերծել Քելբաջարի շրջանում տեղակայված հակառակորդի ոազմական հենակետերը։

ՄԱՐՏԻ 27. Ազատագրվել է Նարեշտար գյուղը։

ՄԱՐՏԻ 29. Քելբաջարի շրջանի Չարեքտար, Աղդաբան, Չայղովշան, Ենիքենղ, Աղջաքենդ գյուղերում (Մարտակերտի և Քելբաջարի սահմանագիծ) վնասազերծվել և ոչնչացվել են հակառակորդի կրակակետերը։

ՄԱՐՏԻ 31. Ազատագրվել է Դադիվանքը՝ հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը։

ԱՊՐԻԼԻ 1. Մեր ստորաբաժանումները գրավել են Մարտունու շրջանի հարավ-արևմտյան «Կըզըլկայա» գերիշխող բարձունքը։

ԱՊՐԻԼԻ 2. Վնասազերծվել են Դիվանլար, Ղաջար գյուղերում և Խազազ ու «Շահրուվան-յալ» բարձունքներում տեղակայված կրակակետերը։

Ոչնչացվել են Քելբաջարի շրջանում տեղակայված թշնամական բոլոր կրակակետերը։

ԱՊՐԻԼԻ 3. Մեր մարտիկները ազատագրել են Քելբաջար (Քարվաճառ) շրջկենտրոնը։

...Մարտական գործողություններն ընթանում են մյուս ուղղություններում ևս։ Հակառակորդը շարունակում է հրետակոծության ենթարկել Հադրութի Տող, Ազոխ և Էդիլլու գյուղերը։ Ղուբաթլուի շրջանի կողմից հրետակոծվում է Լաչինի միջանցքի հարավային հատվածը։ Ձեռնարկված համարժեք գործողությունների շնորհիվ մեր զորամասերն ազատագրեն են Ղովշաթլի բնակավայրը, Մենգելենաթա բարձունքը, Ղաջար, Դիվանլար գյուղերը, Խազազ և Յահրուվան յալ բարձունքները։

Մարտերի ընթացքում հակառակորդը հրետանու հետ զուգընթաց կիրառել է նաև օդուժ և փորձել է ճեղքում կատարել մեր քաջազունների հսկողության տակ գտնվող Օմարի լեռնանցքով, որը ևս չի հաջողվել։ Թշնամին նահանջել է՝ մարտի դաշտում թողնելով 50 դիակ։

ԱՊՐԻԼԻ 4. ԼՂՀ ԻՊ ուժերը ազատագրել են Հադրութի շրջանի հյուսիս-արևելքում գտնվող Դովշաթլի բնակավայրը (Ֆիզուլու շրջան) և Մենգելենաթա բարձունքը։

ԱՊՐԻԼԻ 5. Հակառակորդը օդուժի և հրետանու օժանդակությամբ նոր հակագրոհ է ձեռնարկել, որի հետևանքով մեր մարտիկները ստիպված թողել են Մենգելենաթա բարձունքը, սակայն թշնամու հետագա առաջխաղացումը կասեցվել ու հետ է շպրտվել։ Գրավվել է Ֆիզուլու շրջանի Դովշաթլի գյուղը։ Օմարի լեռնանցքի ուղղությամբ ևս ետ է մղվել հերթական գրոհը։

Ապրիլ ամսվա ընթացքում հանրապետության քաղաքացիական կյանքում նկատվել են դրական տեղաշարժեր, իսկ ճակատային գծում առանց դադարի շարունակվել են մարտական գործողությունները, խաղաղ բնակավայրերի հրթիոահրետակոծությունն ու ռմբակոծությունը։ ԵԱՀԽ դիտորդների առաջին խումբն Արցախ ժամանելու կապակցությամբ ԼՂՀ ԻՊԿ նախագահի հրամանով ապրիլի 19-ից 21-ը կրակի միակողմանի դադարեցում է հայտարարվել, սակայն հակառակորդը շարունակել է մեր դիրքերի հրետակոծությունը. 20-ին՝ Կարաչուկ սարում ու Օմարի լեռնանցքում, 21-ին՝ Ուրյանասարում, էդիլլու գյուղի մերձակայքում։ Մեր մարտիկները, կատարելով կրակի դադարեցման մասին հրամանը, պատասխան հարվածներ չեն հասցրել։

ՄԱՅԻՍԻ 9. Նշվել է Շուշիի ազատագրման առաջին տարեդարձը։

ՄԱՅԻՍԻ 10. Բացվել է Արցախի պետական համալսարանը։

ՄԱՅԻՍԻ 28. Տոնվել Հայոց պետականության վերականգնման օրը:

ԼՂՀ ՊԲ ուսումնական կենտրնում տեղի է ունեցել հրետանավորների հերթական թողարկումը։

... Ու շարունակվել է մեր պաշտպանական դիրքերի ու խաղաղ բնակավայրերի հրթիռահրետակոծությունը։ Անընդհատ։ Մայիս ամսվա ողջ ընթացքում։

Հունիսը ևս սկսվել է նույն «սցենարով»։ Ավելին՝ ադրբեջանական զինված կազմավորումների կողմից նաև լայնածավալ հարձակումներ են ձեռնարկվել։ Մեր զորամասերը ամենուր հաջողությամբ են իրականացրել տրված մարտական առաջադրանքները։ Պատերազմի դաշտում մահը շարունակ հետապնդել է մեր խիզախ մարտիկներին, որոնք, սակայն, մարտադաշտ են մեկնել ո՛չ թե զոհվելու, այլ կռվելու ու հաղթելու համար։
Բայց զոհվելն, այնուամենայնիվ, անխուսափելի էր. ու եղան զոհեր՝ թանկ ու նվիրական։

ՀՈՒՆԻՍԻ 12. Մարտունու շրջանի սահմանամերձ գոտում դիմահար կրակից զոհվել է շրջանի ինքնապաշտպանության ուժերի քաջարի հրամանատար Մոնթե Մելքոնյանը՝ լեգենդար Ավոն։

ՀՈՒՆԻՍԻ 13. Ազատագրվել են Լյուլասազ և Տոնաշեն գյուղերը։

ՀՈՒՆԻՍԻ 15. ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, չցանկանալով ստորագրել ՍԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 բանաձևի իրականացումն ապահովող «Անհապաղ միջոցառումների ժամանակացույցը»՝ հրաժարական է տվել։
ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնն ստանձնել է ԼՂՀ ԳԽ նախագահի առաջին Կարեն Բաբուրյանը, որը և ստորագրել է նշված փաստաթուղթը։

ՀՈՒՆԻՍԻ 16. Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վաղ առավոտյան հարձակում են ձեռնարկել ԼՂՀ ռազմաճակատի արևելյան գոտում։ Հայ ինքնապաշտպաններին հաջողվել է կասեցնել բազմաքանակ տանկերով ու այլ գրահատեխնիկայով առաջ շարժվող թշնամու գրոհներն ու ետ շպրտել նրան գրաված դիրքերից։ Երկու կողմերից էլ եղել են կորուստներ։

Երեկոյան Աղդամի տարածքում տեղակայված հեռահար հրանոթներից հուժկու հրետակոծության է ենթարկվել մայրաքաղաք Ստեփանակերտը։

ՀՈՒՆԻՍԻ 18. Առավոտյան հակառակորդի ռազմական ինքնաթիռները փորձել են ռմբակոծել Ստեփանակերւոը։ Հակաօդային պաշտպանության հայ մարտիկներին հաջողվել է խփել մեկ ինքնաթիռ, մյուսները դիմել են փախուստի։

ՀՈՒՆԻՍԻ 21. Վաղ առավոտյան հակառակորդի երկու ռազմական ինքնաթիռներ, կրկին խախտելով ԼՂՀ օդային սահմանները՝ ռմբակոծել են Մարտունու շրջանի Գիշի գյուղի շրջակայքը։

ՀՈՒՆԻՍԻ 22. Վաղ առավոտյան թշնամին կրկին դիմել է օդուժի օգնությանը։ Այս անգամ ռմբակոծիչները հայտնվել են Մարտակերտի երկնքում ու ռմբակոծել խաղաղ բնակավայրերն ու մեր պաշտպանական դիրքերը։

ՀՈՒՆԻՍԻ 26-27. Հակառակորդի զինված կազմավորումները լայնածավալ գրոհ են ձեռնարկել ԼՂՀ ռազմաճակատի հյուսիսային հատվածում։ Հայկական ուժերին հաջողվել է կասեցնել թշնամու առաջխաղացումը, գրավել նպաստավոր դիրքեր և շարժվել դեպի Մարտակերտ։ Խփվել է թշնամու մեկ ինքնաթիռ։ Հակառակորդը ձգտել է ամեն գնով վերագրավել Հաթերքի ենթաշրջանի ազատագրված գյուղերը, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել՝ ստանալով արժանի հակահարված։ Թշնամուց առգրավվել են մոտ մեկ տասնյակի հասնող տանկեր, երեք թնդանոթ, երկու «Գրադ» կայանքներ։ Խփվել է հակառակորդի երկու ինքնաթիռ։

ՀՈՒՆԻՍԻ 28. Վերջնականապես ազատագրվել է Մարտակերտ քաղաքը, որը բռնազավթվել էր մեկ տարի առաջ, և մեր գլխավոր ուժերը դուրս են բերվել Խրամորթ-Բոյահմեդլի-Փափրավենդ-Մարտակերտ-Մատաղիս բնագիծը։

ՀՈՒԼԻՍԻ 13. Ստեփանակերտ է ժամանել Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) պատվիրակությունը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Մինսկի համաժողովի նախագահ, իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆայելլիի գլխավորությամբ: ԵԱՀԽ ներկայացուցիչների և ԼՂՀ ղեկավարության միջև տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել Են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 922 բանաձևի իրականացման հետ կապված հարցեր, բայց կողմերը կոնկրետ համաձայնության չեն եկել։

Ստեփանակերտ են ժամանել նաև Ռուսաստանի մտավորականության «Դարաբաղ» կոմիտեի անդամներ Անդրեյ Նույկինը, Գաչինա Նդւյկինան և Վիկտոր Օսկոցկին։ Նրանք այցելել են Մարտակերտի, Հադրութի ու Ասկերանի շրջաններ, եղել են ռազմաճակատային գոտում։

Իսկ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, առանց դադարի հրթիռակոծվում էին Արցախի խաղաղ բնակավայրերն ու պաշտպանական դիրքերը։

ՀՈՒԼԻՍԻ 21. Վնասազերծվել են Աղդամի շրջանի Մարտակերտին հարող գյուղերում (Շիխբաբալի, Փոլադլի, Մախսուդլու, Գիյասլի, Թարնայուտ, Շահբուլաղ) տեղակայված կրակակետերը, ներառյալ՝ Աղդամ քաղաքի արվարձանները։

ՀՈՒԼԻՍԻ 22. Վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է սկսել Հակոբ Կամարի (Մարտակերտի շրջան) գյուղի ուղղությամբ, որը ետ է մղվել։ Հակառակորդը օգտագործել է օդուժ, արձակել «Երկիր-օդ» տիպի մեկ հրթիռ։ Արցախցի հակաօդայինները խփել են մեկ ինքնաթիռ և մեկ ռազմական ուղղաթիռ։ Հակառակորդի՝ Ասկերանի ուղղությամբ ձեռնարկած գրոհը ևս ձախողվել է։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները, անցնելով հակահարձակման, վնասազերծել են թշնամական մի քանի կրակակետեր ևս։

ՀՈՒԼԻՍԻ 23. Աղդամին ընդհուպ մոտեցած մեր զորամասերը սկսել և հաջողությամբ են ավարտել հակառակորդի այդ կարևոր հենակետի գրավման ոազմագործողությունը։ Հակառակորդը կրկին լայնածավալ հարձակում է սկսել Ասկերանի ուղղությամբ։ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները մեծ կորուստների գնով կարողացել են ետ մղել հակառակորդի գրոհներն ու անցել հակահարձակման։ Թշնամին ստիպված թողել է Աղդամ (Ակնա) քաղաքը։ Ադրբեջանցիները Աղդամի կորստից հետո են միայն լրջորեն զգացել դարաբաղյան զորամիավորումների ուժի ու տոկունության ողջ հզորությունը և դիմել կրակի դադարեցման խնդրանքով։

ՀՈՒԼԻՍԻ 25. Ժամը 12։00-ից կրակի չորսօրյա դադարեցման վերաբերյալ բանավոր համաձայնություն է ձեռք բերվել։

ՀՈՒԼԻՍԻ 28. Մարտակերտի մոտակայքում տեղի են ունեցել ղարաբաղա-ադրբեջանական բանակցություններ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարը երկարաձգել ևս 7 օրով և հանդիպում նախապատրաստել ու անցկացնել երկու հանրապետությունների ղեկավարների միջև։ Իսկ հետագա օրերի ընթացքում հակառակորդի կողմից հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։

ՕԳՈՍՏՈՍԻ 1. Անհայտ անձանց կողմից գնդակահարվել է արցախցիների դահիճ Վիկտոր Պոլյանիչկոն։

ՕԳՈՍՏՈՍԻ 10. Հրապարակվել է ԼՂՀ ԳԽ նախագահության հրամանագիրը, որով ԼՂՀ ՊԲ 14 զինծառայողներ հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, այդ թվում՝ Մոնթե Մելքոնյանը, Յուրի Պողոսյանը, Աշոտ Ղուլյանը, Սամվել Հարությունյանը, Արարատ Ղազարյանը և ուրիշներ։
Շարունակվել են մեր զորամասերի հաղթարշավը Ֆիզուլի-ջաբրայիլյան ուղղությամբ։

ՕԳՈՍՏՈՍԻ 15. Ազատագրվել են Հադրութի շրջանի հարավային մասի գյուղերը (Ցոր, Բանաձոր, Մուլքուդարա, Առաքել), Հադրութի շրջանին հարող՝ Ջաբրայիլի շրջանի Մազրա, Դաշբաշ, Ղշլաղ, Ղոշչուլար և Ֆիզուլու շրջանի Ն.Վեյսալի գյուղերը։

ՕԳՈՍՏՈՍԻ 17. Երեկոյան ԼՂՀ ԳԽ նախագահությունը Բաքվից ստացել է Հ. Ալիևի ստորագրությամբ պաշտոնական գրություն, որով նոր հրադադար է առաջարկվում և հայտնվում, որ «Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ո. Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Դարաբաղի ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ»։ Այդ և հաջորդ օրերին իրադրությունը ռազմաճակատում լարված էր ու պայթունավտանգ։

ՕԳՈՍՏՈՍԻ 27. Ստեփանակերտ է ժամանել ՌԴ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։

ՕԳՈՍՏՈՍԻ 30. Վերջնականապես վնասազերծվել են Ջաբրայիլ քաղաքում տեղակայված հակառակորդի ռազմական հենակետերը և «կանաչ լույս է վառվել» դեպի Հորադիս, Զանգելան, Ղուբաթլու տանող ճանապարհների վրա։ Այդ ուղղություններով էլ կատաղի մարտեր են մղվել ու կրկին անգամ փառքով է պսակվել հայ բազկի ուժը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-2. Վնասազերծվել են Ղուբաթլվում և Զանգելանում տեղակայված կրակակետերը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2. Նշվել է Լեռնային Ղարարաղի Հանրապետության հռչակման 2-րդ տարեդարձը։

ՍԵՊՏԵՍԲԵՐԻ 3-9. Ռազմաճակատային գծի ամբողջ երկայնքով պահպանվել է հարաբերական անդորրը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-13. Սոսկվայում կայացել է Ադրբեջանի և Լեռնային Ղարարաղի ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը, ուր կարևորվել է վիճահարույց հարցերի փուլ առ փուլ լուծումը։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են հրադադարը երկարաձգել մինչև 1993-ի հոկտեմբերի 5-ը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. Հրետանային նախապատրաստությունից հետո հակառակորդը Կույջակ և Սաֆարչա բնակավայրերի մոտ տեղակայված ռազմական հենակետերից զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում է ձեռնարկել հայկական պաշտպանական դիրքերի վրա։
Դաժան մարտերից հետո թշնամու առաջխաղացումը կասեցվել է, և հայկական պաշտպանական ուժերը անցել են հակագրոհի, վնասազերծել հակառակորդի՝ այդ բնակավայրերում տեղակայված կրակակետերը։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12. ԵԱՀԽ Մինսկի խմբի պատվիրակությունը, շվեդ դիվանագետ Մատիաս Մոսբերգի գլխավորությամբ, ժամանել է Ստեփանակերտ։ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են դարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18. Անհայտ հանգամանքներում ողբերգական վախճան է ունեցել Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Նորայր էդուարդի Դանիելյանը։

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-20. Բոլոր ռազմաճակատներում տիրել է հարաբերական անդորր։

Դեկտեմբերը ևս սկսվել է «հարաբերական անդորրով», թեև՝ տեղ-տեղ փոխհրաձգության փաստեր են արձանագրվել, նաև նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի կուտակումներ, բայց և այնպես՝ հակառակորդը խոշորամասշտաբ գործողություն դեռևս չէր ձեռնարկում։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11. Հակառակորդը վաղ առավոտյան հարձակողական գործողություն է սկսել ղարաբաղա-արդբեջանական ռազմաճակատի հարավ-արևելյան ուղղությամբ։ Համառ մարտերի ընթացքում, որոնք տևել են 3 օր, ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է կասեցնել հակառակորդի առաջխաղացումն ու, անցնելով հակահարձակման՝ գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող մի քանի բարձունքներ; Նահանջող թշնամին մարտադաշտում թողել է մոտ 250 սպանված զինվոր և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Տ-72 տիպի 8 հրասայլ։ Ղարաբաղյան կողմից զոհվել են 5, վիրավորվել 2 զինվոր, վնասվել են 1 ՀՄՄ և 2 հրասայլ։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19. Հակառակորդը առավոտյան Մարտունու պաշտպանական դիրքերի հրետակոծությունից հետո անցել է հարձակման, սակայն հանդիպելով ուժեղ դիմադրության՝ նահանջել է նախկին դիրքերը։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22. Հակառակորդը հարձակողական գործողություններ է սկսել ԼՂՀ հարավ-արևելյան ուղղությամբ։ Բորբոքվել են թեժ մարտեր։

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24. Մեկօրյա ընդմիջումից հետո կրկին վերսկսվել են մարտական գործողությունները նույն ուղղությամբ։

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. Ազատագրվել են Խանլըղ և Մամեդբեյլի գյուղերը։

...Հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել ԼՂՀ սահմանների ողջ երկայնքով, փորձելով ի վերջո բեկում մտցնել պատերազմի մեջ։ Ամեն օր, ռազմաճակատային տարբեր ուղղություններում, մարտեր՝ համառ ու անզիջում։ Կենաց ու մահու մարտեր...


  1. ↑ ՕՐ ԱՌ ՕՐ, ՈԳԻ ԱՌ ՈԳԻ (1988-1998, համառոտ արձանագրություններ), 1993. «Հայե՛ր, միացե՛ք...», «Մարտիկ» շաբաթաթերթ (ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտոնաթերթ), 24 փետրվարի 1998 թ., No 6 (251), էջ 4,