Jump to content

2018 Զինված միջադեպ՝ Գյուննութում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
2018 Զինված միջադեպ՝ Գյուննութում
Զինված միջադեպեր և ռազմական բախումներ (2016-2020 թթ.)
Աղբյուր՝ Արիս Արսենի, Օր օրի, ժամ առ ժամ , Ստեփանակերտ, 2022, էջ 177։

2018 Զինված միջադեպ՝ Գյուննութում


ՄԱՅԻՍԻ 20. Հայ-ադրբեջանական շփման գծի նախիջևանյան հատվածում, Արարատի մարզի Արենի գյուղի ուղղությամբ, ստահոդ փաստարկներով վկայաբերելով հայկական ուժերի հարձակողական զորաշարժը սահմանային գծի վրա, ադրբեջանական զինված ուժերի նախիջևանյան սահմանային ստորաբաժանումները, հետախուզա-դիվերսիոն և բացահայտ հարձակողական գործողություններ են ձեռնարկել սահմանային նշված հատվածի չեզոք գոտում։ Սահմանային 2 կողմերի միջև ծավալվել է փոխհրաձգություն։ 2 կողմերն էլ ունեցել են մարդկային (1-ական) կորուստ (ադրբեջանական կողմը պնդել է հայկական կողմից 3 զինծառայողի զոհվելու մասին փաստը, ինչն այդպես էլ մնացել է չապացուցված)։
Զինված միջադեպի գործողությունները չեզոք գոտուց դուրս (դեպի ՀՀ ինքնիշխան տարածքներ) չի ծավալվել։ Հակառակորդի կողմից գրավվել է նախկինում ադրբեջանաբնակ, չեզոք գոտում գտնվող Գյուննութ գյուղի ավերակները և Կիզիլկայի ու Մեհրդաղի կրակակետերը, բարելավել դիրքային պայմանները։
Ի դեպ, հարկ է նշել, որ ադրբեջանաբնակ Շարուրի Գյուննութ գյուղն ավերվել է դեռևս 1992 թվականին՝ հայ-ադրբեջանական հայտնի բախումների հետևանքով և մնացել չեզոք գոտում: Դեպքերից 26 տարի անց ադրբեջանական կողմը փորձել է վերականգնել «պատմական արդարությունը», ինչն էլ «Ադրբեջանական բանակը գերությունից ևս մի գյուղ է ազատագրել», «Գյուննութ գյուղը 26 տարուց հետո ազատվեց գերությունից» և նման այլ խորագրեր կրող հրապարակումներով հեղեղվել է Բաքվի մամուլն ու համացանցային ադրբեջանական տիրույթը։

23 նոյեմբերի, 2021 թ.
Ստեփանակերտ