2022. Սեպտեմբերյան երկօրյա զինված բախումը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում
2022. Սեպտեմբերյան երկօրյա զինված բախումը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում
Արցախա-ադրբեջանական բազմամյա հակամարտության ադրբեջանական կողմի գործունեության հիմնական գործիքակազմը վաղուց ի վեր՝ ահաբեկչությունն է ու շանտաժը։ Այս անգամ էլ՝ առիթը Լաչինի (Բերձոր) միջանցքում հայ բնակչության «անվտանգ երթևեկության ու բեռնափոխադրումների» համար ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհին անցնելու (այդ արդյունքում էլ՝ Լաչին (Բերձոր) քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերն Ադրբեջանին հանձնելու) ձգձգումներն էին։ Ու՝ կրկին գործի դրվեցին «փորձված մեթոդները»։
ՀՈՒԼԻՍԻ 27. Խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը՝ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Տոնաշենի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից տուժածներ չկան: Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի ղեկավարությունը տեղեկացվել է միջադեպի վերաբերյալ:[1]
ՀՈՒԼԻՍԻ 28. Հակառակորդը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ուղղությամբ մոտ 20 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ է բացել հրաձգային մի շարք զինատեսակներից: Տուժածներ չկան: Վնասվել են մի քանի տների դռներ ու պատուհաններ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը տեղեկացվել է միջադեպի վերաբերյալ: [2]
ՀՈՒԼԻՍԻ 30. Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հաստատել է գնդակոծման փաստի իրողությունը, [3] բայց ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, հերքել է այն՝ հրաժարվելով պատասխանատվության ստանձնումից:[4]
[5]
[6]
ՕԳՈՍՏՈՍԻ 1. Առավոտյան ժամը 09:00-ից սկսած, Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագծի մի շարք հատվածներում շփման գիծը հատելու նպատակադրվածությամբ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների ձեռնարկած փորձերը Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից կասեցվել են։ [7]
Մարտակերտի շրջանի Նարեշտար բնակավայրի հատվածում, հակառակորդի սադրիչ գործողությունների հետևանքով, վիրավորվել է ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշյանը։[8] [9]
ՕԳՈՍՏՈՍԻ 2. Առավոտյան 09:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել, կայուն-լարվածությունը պահպանվել է: [10]
Ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ առավոտյան Ստեփանակերտում կայացած Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի [11] [12] [13] ընթացքում քննարկվել է վերջին օրերի իրադարձությունների համապատկերի վրա երկրում ստեղծված ռազմախաղաքական իրավիճակը։ ԱՀ նախագահ Ա.Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է, որ հակառակորդը ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով պահանջել է բնակչության երթևեկությունը կազմակերպել Լաչինի միջանցքի նոր երթուղով[14] և հանձնել Լաչին քաղաքն ու մերձակա երկու հայաբնակ գյուղերը, [15] խնդրել է զսպվածություն և հանգստություն պահպանել։
Գիշերը օպերատիվ մարտավարական իրավիճակը չի փոփոխվել, շփման գծի մի շարք հատվածներում առկա լարվածությունը պահպանվել է: [16]
Գիշերը վաղաժամկետ զորացրվել և Արցախի տարածքից շտապ կերպով դուրս են բերվել Հայաստանից զորակոչված և Արցախի Պաշտպանության բանակում ծառայությունը շարունակող անխտիր բոլոր ժամկետային զինծառայողները:[17]
[18] [19] [20]
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայտարարել է, որ «Շփման գծի փոփոխություն չի թույլատրվել, և ռուս խաղաղապահների անվտանգությունը ապահովելու և հնարավոր նոր միջադեպերը կանխելու համար շարունական համագործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ»:[21]
Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական լարվածության մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ:[22]
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերջին օրերին հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը։ [23]
ՕԳՈՍՏՈՍԻ 3. Առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները սպառազինության ու տարածքային ավելի լայն ծավալների ընդգրկումով կրկին խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը և թիրախավորել ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներին զուգահեռ՝ հակառակորդն այս անգամ կիրառել է նաև ականանետեր, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր:[24] Զոհվել են ՊԲ զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Հայկական կողմից ևս 19 զինծառայողներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել [25] (4 վիրավոր ծանր, 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են)։ Վիրավորվածների հիմնական մասի վիրավորումը բեկորային է՝ ԱԹՍ-ների հարվածների հետևանքով։
Ադրբեջանական կողմն իր սադրանքն անվանել է այսպես կոչված՝ «Հատուցում» փոխադարձ գործողություն [26], պնդելով, թե իբր՝ առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները ինտենսիվ գնդակոծություն են իրականացրել, ինչի հետևանքով Բերձորի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերից մեկում ստացած հրազենային վիրավորման հետևանքով մահացել է ադրբեջանցի ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը:[27] «Հատուցում» գործողության արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ են անցել Կըրխկըզ, Սարիբաբա, մի շարք այլ գերիշխող բարձունքներ:[28]
Արցախի Հանրապետությունում մասնակի զորահավաք է հայտարարվել:[29]
Երեկոյան ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է սկսել ադրբեջանական կողմի հետ: Կողմերը հիմնական հարցերում համաձայնության են եկել։[30]
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկոյան հայտարարել է, որ հայկական կողմը կրկին ստիպված է զիջումների գնալ, որովհետև «կոպտագույն ձևով խախտվում է մարդկանց կյանքի իրավունքը»:[31]
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ նոր երթուղու վերաբերյալ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի և որ Հայաստանը որևէ պլանի համաձայնություն չի տվել: [32] [33] [34]
ՕԳՈՍՏՈՍԻ 4. Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր ուժերի մի շարք ներկայացուցիչների հետ, տեղեկացրել «ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ խաղաղապահ զորախմբի դիրքորոշումը, ինչպես նաև վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է բոլոր միջոցները իրավիճակի հետագա լարում թույլ չտալու համար»: Հանդիպման ժամանակ սեղանին նաև Ադրբեջանի դրոշն էր դրված, իսկ Հայաստանի դրոշը գլխիվայր շրջված էր։[35] [36] [37] [38]
ՕԳՈՍՏՈՍԻ 5. Գիշերը Արցախա-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակը եղել է հարաբերականորեն կայուն, բայց, այնուամենայնիվ, կողմերի միջև լարվածությունը պահպանվել է: [39]
- ↑ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրություն
- ↑ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրություն
- ↑ Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում. ՌԴ ՊՆ
- ↑ Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ
- ↑ Нагорный Карабах вменил Азербайджану попытку продвижения: ситуация напряжëнная
- ↑ Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում. ՌԴ ՊՆ
- ↑ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրություն
- ↑ Ադրբեջանի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆ
- ↑ Ադրբեջանական ուժերը դիմել են սադրանքի, իրադրությունը մնում է լարված. ՊԲ
- ↑ Վիրավոր զինծառայողի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում․ ԼՂ ՊՆ
- ↑ Նախագահ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ
- ↑ Արցախը ՀՀ-ի հետ կապող նոր միջանցք. Ստեփանակերտում Անվտանգության խորհրդի նիստ է կայացել
- ↑ Հանրապետության նախագահի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված հերթական նիստը
- ↑ Արցախում կայացել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ. «Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել»
- ↑ Հայաստանի կառավարությունը թաքցնում է, որ համաձայնած է եղել ժամկետից շուտ հանձնել Լաչինը. «Սիվիլնեթ»
- ↑ Շփման գծում կայուն-լարվածությունը պահպանվում է․ ԼՂ ՊՆ
- ↑ Ադրբեջանի պահանջով, կարծես, ժամանակից շուտ զորացրում է իրականացվել. Տիգրան Աբրահամյան
- ↑ Արցախի իշխանությունը, Պաշտպանության բանակը պետք է դեռ մեկնաբանեն, թե ինչո՞ւ է հրատապ կերպով զորացրում իրականացվում, երկրորդ, ինչ փաստաթղթի հիման վրա.Աբրահամյան
- ↑ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից
- ↑ «Ստորացուցիչ զորացրում». Արցախում հայաստանցի զինծառայող չկա
- ↑ Ադրբեջանական կողմը ԼՂ-ում հրադադարը խախտել է երեք անգամ. ՌԴ ՊՆ
- ↑ ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական լարվածության առթիվ
- ↑ ԵՄ-ն մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական կողմերի միջև լարվածության առթիվ
- ↑ Азербайджан применяет дроны, Армия обороны Нагорного Карабахе несëт потери
- ↑ Արցախի ՊՆ-ն երկու զոհի անուն է հայտնել․ ևս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել
- ↑ Азербайджан отчитался об итогах операции «Возмездие» в Карабахе: взяты высоты
- ↑ Բաքուն հաղորդում է Լաչինում ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին
- ↑ Ադրբեջանական բանակը հայտնում է Ղարաբաղում մի շարք բարձունքների գրավման մասին
- ↑ Հայկական ու ադրբեջանական կողմերը հաղորդել են զոհերի մասին. Արցախում հայտարարվել է մասնակի զորահավաք
- ↑ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը ԼՂ-ում, իրավիճակը սրվել է. ՌԴ ՊՆ
- ↑ Իրավիճակն Արցախում. «Հայկական կողմը ստիպված գնում է զիջումների»
- ↑ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին
- ↑ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու մասին
- ↑ Ереван определил нелегитимным требование Баку о замене Лачинского коридора
- ↑ Сегодня командующий российским миротворческим контингентом провел встречу с представителями общественных и оппозиционных сил Нагорного Карабаха.
- ↑ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ ՌԴ-ն կձեռնարկի բոլոր միջոցները հետագա սրումը կանխելու համար
- ↑ Ռուս խաղաղապահների հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր գործիչներին
- ↑ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը հանդիպել է Արցախի հասարակական և ընդդիմադիր գործիչներին
- ↑ Ապատեղեկատվություն է, թե Արցախի ՊԲ-ն 9 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. հայտարարություն