Սրբոց Հակոբեանց մայր տաճարի «Տրդատ թագավորի մկրտությունը», «Էջմիածնի տաճարի շինությունը» որմնապաստառները ևն։ Ա–ի արվեստը հարազատ է հայկ. ավանդույթներին։ Մահացել է դեկտ. 20-ին, Բեյրութում։ ԱԼԺԻՐ, Ալժիրի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն (արաբ. Ալ–Ջումհուրիա ալ–Ջեզաիրիա Դեմոկրատիա աշ–Շաաբիա, ֆրանս. République Algérienne Démocratique et Populaire), ԱԺԴՀ։ ԱԼԲԱՆԻԱ (Shqipëria), Ալբանիայի ժողովրդական Հանրապետություն («Republika Poppullore e Shqipërisë»), ԱԺՀ։
Բովանդակություն | |
I. | Ընդհանուր տեղեկություններ |
II. | Պետական կարգը |
III. | Բնությունը |
IV. | Բնակչությունը |
V. | Պատմական ակնարկ |
VI. | Քաղաքական կուսակցությունները, արհմիութենական և հասարակական կազմակերպությունները |
VII. | Տնտեսա–աշխարհագրական ակնարկ |
VIII. | Առողջապահությունը |
IX. | Ժողովրդական կրթությունը |
X. | Գիտությունը և գիտական հիմնարկությունները |
XI. | Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը |
XII. | Գրականությունը |
XIII. | Ճարտարապետությունը և կերպարվեստը |
XIV. | Երաժշտությունը, թատրոնը, կինոն |
I. Ընդհանուր տեղեկություններ
Պետություն Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ափին։ Արևմուտքում սահմանակից է Մարոկկոյին և Արևմտյան Սահարային, հարավ–արևմուտքում՝ Մավրիտանիային և Մալիին, հարավ–արևելքում՝ Նիգերին, արևելքում՝ Լիբիային և Թունիսին։ Տարածությունը 2382 հզ. կմ² է, բնակչությունը՝ 14 մլն. մարդ (1970)։ Մայրաքաղաքը՝ Ալժիր։ Վարչականորեն բաժանվում է 15 վիլայայի (մինչև 1969-ի մարտը՝ դեպարտամենտներ), որոնք ենթաբաժանվում են օկրուգների (91) և կոմունաների (676)։
II. Պետական կարգը
ԱԺԴՀ ժողովրդա–դեմոկրատական պետություն է։ Երկիրը կառավարվում է Հեղափոխական խորհրդի օրդոնանսներով։ Իշխանության բարձրագույն մարմինը՝ Հեղափոխական խորհուրդը, բաղկացած է նախագահից և 17 անդամներից, իրականացնում է նախկինում պրեզիդենտին և Ազգային ժողովին պատկանող լիազորությունները. խորհուրդը միաժամանակ Ազգային ազատագրության ճակատ կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է։ Խորհուրդը կազմում է կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, որի նախագահը հենց ինքը՝ Հեղափոխական խորհրդի նախագահն է։
III. Բնությունը
Ա. զբաղեցնում է Ատլասի լեռների և Սահարա անապատի կենտրոնական մասը։ Ծովափը բարձր է, ժայռոտ։ Տարածքի առափնյա մասը գտնվում է հս. մերձարևադարձային, մնացածը՝ Հս. կիսագնդի արևադարձային գոտում։ Հյուսիսային Ա–ի ռելիեֆում գերակշռում են Ատլասի լեռնաշղթաները և միջլեռնային հարթավայրերը։ Ալժիրյան Սահարայում շատ են սարավանդները, նրանից հյուսիս–արևելք գտնվում են ավազածածկ մի խոշոր ցածրավայր և Շոթ–Մելհիր աղի լիճը, իսկ դեպի հարավ–արևելք՝ Ահագգար հրաբխային բարձրավանդակը։ Ա–ի տարածության մեծ մասն զբաղեցնում են Արևմտյաև Մեծ Էրգ, Արևելյան Մեծ Էրգ, Էրգ–Իգիդի, Էրգ–Շեշ ավազային և Թանեզրուֆթ քարային խոշոր անապատները։
Ա. հարուստ է նավթի, գազի, երկաթի, կապարի, ցինկի, ֆոսֆորիտների, սնդիկի հանքավայրերով։
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, միջերկրածովյան՝ տաք անձրևային ձմեռով, շոգ, չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափին 12°C է, միջլեռնային հարթավայրերում՝ 5°C, հուլիսինը՝ 25°C։ Ջերմաստիճանի բացարձակ առավելագույնը ամենուրեք բարձր է 40°C–ից։ Հաճախակի են ուժեղ երաշտները։ Տարեկան տեղումները՝ 400–1200 մմ և ավելի։ Սահարայում կլիման անապատային է (տարեկան 50 մմ–ից էլ պակաս տեղումներ)։ Չոր քամիները առաջացնում են ավազային փոթորիկներ։ Գետերը, որոնք ուեդներ են կոչվում, հյուսիսում ռեժիմով մոտ են միջերկրածովային գետերի տիպին։ Վարարումները կարճատև են, բայց ուժեղ։ Ամենախոշոր ուեդը Շելիֆն է (700 կմ)։ Սահարան ունի ստորերկրյա ջրերի հզոր պաշարներ,հատկապես հյուսիսային մասում, որտեղ և գտնվում են խոշոր օազիսները (Թիդիկելթ, Թուգգուրթ ևն)։ Հողերը Հյուսիսային Ա–ում շագանակագույն են, նախալեռներում աղի լճերի՝ սեբհաների շրջանում՝ աղուտներ։ Սահարայում գերակշռում են մերձարևադարձային անապատների խճալից հողերը, շարժուն և կիսաամրացած ավազները։
Բուսականությունը ծովափին միջերկրածովային տիպի է, լեռներում՝ մինչև 800–1000 մ մշտականաչ թփերի և մաքվիսի մացառուտների գոտին է, որը հիմնակա–
Վիլայա | Տարածությունը (հզ. կմ²) | Բնակչությունը
(1966-ի մարդահամարով, հզ. մարդ) |
Վարչական կենտրոնը |
---|---|---|---|
Ալժիր | 3,4 | 1648,2 | Ալժիր |
Աննաբա | 24,0 | 950,0 | Աննաբա |
Էլ–Ասնամ | 12,3 | 789,6 | Էլ–Ասնամ |
Կոնստանտինա | 19,6 | 1513,1 | Կոնստանտինա |
Մեդեա | 61,2 | 870,2 | Մեդեա |
Մոսթագանեմ | 11,1 | 778,9 | Մոսթագանեմ |
Սաիդա | 56,4 | 237,0 | Սաիդա |
Սաուրա | 789,7 | 211,5 | Բեշար |
Սեթիֆ | 18,1 | 1237,9 | Սեթիֆ |
Թիարեթ | 25,7 | 362,0 | Թիարեթ |
Թիզի–Ուզու | 5,7 | 830,8 | Թիզի–Ուզու |
Թլեմսեն | 8,1 | 444,1 | Թլեմսեն |
Օազիս | 1292,4 | 505,6 | Ուարգլա |
Օրան | 16,8 | 958,4 | Օրան |
Օրես | 37,2 | 765,1 | Բաթնա |