Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րություն)։ Ա. է. ռեակցունակությունը բնորոշող, քիմիական ռեակցիայի արագությունը և նրա ջերմաստիճանային կախումը պայմանավորող կարևոր մեծություն է։ Ա. է–ի հաշվումն առայժմ հնարավոր է միայն պարզագույն համակարգերի համար։ Այն սովորաբար որոշում են փորձնական եղանակով՝ քիմ. ռեակցիայի արագության ջերմաստիճանային կախումից։ Մոլեկուլների միջև ընթացող ռեակցիաների համար Ա. է. փոքր է քանդվող քիմ. կապերի էներգիայից և հավասար է մի քանի տասնյակ կկալ/մոլ։ Ազատ ռադիկալների և ատոմների մասնակցությամբ ընթացող ռեակցիաներում այն ավելի փոքր է։ Վ. Ազատյան

ԱԿՏԻՎԱՑՐԱԾ ԱԾՈՒԽ, ակտիվ ածուխ, ծակոտկեն ադսորբենտ (տես Ադսորբում)։ Բաղկացած է ածխածնի 6 ատոմներից կազմված և անկանոն դասավորված օղակներից, որոնք միացված են ածխածնայիև ռադիկալների, ջրածնի, հաճախ նաև թթվածնի հետ։ Ա. ա. ծակոտկենության պատճառով ունի մեծ մակերևույթ (մինչև 1000 մ²/գ), հատկապես՝ ի հաշիվ 10–20Å տրամագիծ ունեցող միկրոծակոտիների։ Ա. ա. ստանում են ակտիվացնող նյութերով () ծծեցված փայտանյութն առանց օդի ածխացնելով կամ փայտածուխը գազերով (, ավելի հաճախ՝ ) ակտիվացնելով։ 800–1200° C–ում ածխից հեռանում են խեժային նյութերը, առաջանում է ճյուղավորված ծակոտիների խիտ ցանց։ Հատկապես լավորակ Ա. ա. է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով։ Ա. ա. օգտագործվում է գոլորշիների կլանման, գազերի բաժանման, լուծույթների մաքրման և գունաթափման համար, ինչպես նաև՝ որպես կատալիզատորների կրող։ Կիրառվում է քիմ. արդ–յան մեջ, քրոմատագրաֆիտյում, հակագազերում, բժշկության մեջ (գազերի և թունավոր նյութերի կլանումը ստամոքս–աղիքային համակարգում) և այլուր (տես նաև Կենդանական ածուխՄ. Դարբինյան


ԱԿՏԻՎԱՑՐԱԾ ԿԱՎԵՐ, վերամշակված բնական կավեր, որոնք ունեն ընտրողական ադսորբող հատկություն։ Պարունակում են ակտիվ կենտրոններ, որոնք երբեմն կլանվող նյութերի հետ փոխազդում են քիմիապես (տես Քեմասորբում)։ Ա. կ. ստացվում են ֆլորիդինային և բենթոնիտային կավերից, որոնցից առաջինները բնական վիճակում արդեն ակտիվ են և ենթարկվում են միայն ջերմամշակման (150–400° C), իսկ բենթոնիտները նախ մշակում են թթուներով։ Ա. կ. օգտագործվում են հիմնականում նավթի և սննդի արդ–յան մեջ` քսայուղերի, ձեթերի, գինու, գարեջրի և այլ նյութերի մաքրման համար։ Մ. Սարգսյան


ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐՅԱԼ, վատ լուծվող աղերի լուծելիությունը բնորոշող մեծություն։ Ի տարբերություն լուծելիության արտադրյալի, Ա. ա. ոչ թե կոնցենտրացիաների, այլ էֆեկտիվ կոնցենտրացիաների՝ ակտիվությունների արտադրյալն է։ Որևէ վատ լուծվող աղի համար Ա. ա. = որտեղ և համապատասխան իոնների ակտիվություններն են։ Ա. ա. հնարավոր է դարձնում իդեալական լուծույթների համար ստացված առնչություններն օգտագործել իրական լուծույթների համար։


ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, 1. քիմիայում (α), լուծույթներում նյութերի հատկությունները բնորոշող մեծություն։ Իդեալական լուծույթների համար ստացված առնչություններն իրական լուծույթների, հատկապես ուժեղ էլեկտրոլիտների նկատմամբ կիրառելի դարձնելու նպատակով առաջարկվել է կոնցենտրացիան՝ C, փոխարինել Ա–ով՝ α = γC (Գ. Լյուիս, 1907)։ γ-ն ակտիվության գործակիցն է։ Իդեալական լուծույթների համար γ = 1։ Իրական լուծույթներում α ≠ C, քանի որ այնտեղ մասնիկները փոխազդվում են (այստեղ կարևոր դեր ունի նրանց էլեկտրաստատիկ փոխազդեցությունը)։ Ա. կախված է լուծույթի բնույթից, բաղադրությունից, ջերմաստիճանից և ճնշումից (հատկապես՝ գազերում)։ Ա. որոշում են փորձով։ 2. Ֆիզիկայում, ռադիոակտիվ տրոհումների թիվը ժամանակի միավորում, չափվում է կյուրիով և ռեզերֆորդով։


ԱԿՏԻՈՒՄ (Ἂκτιον), հրվանդան Հունաստանի արևմտյան մասում, Հոնիական ծովափին։ Մ. թ. ա. 31-ի սեպտ. 2-ին Ա–ի մոտ Օկտավիանոսը (տես Օգոստոս) ծովային ճակատամարտում հաղթեց Անտոնիոսին և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային, որոնք փախան Եգիպտոս։ Ա–ի ճակատամարտով ավարտվեց քաղաքացիական պատերազմը Հռոմում։


ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿ (<ղազախ. ակտյուբե – սպիտակ բլուր), քաղաք, Ղազախական ՍՍՀ Ակտյուբինսկի մարզի կենտրոնը, Իլեկ գետի ձախ ափին, երկաթուղային կայարան։ 159 հզ. բն. (1972)։ Գյուղատընտ. հումքի վերամշակմաև կենտրոն է (ալրաղաց, ձավարեղենի գործարան, մսի կոմբինատ, էլևատոր)։ Կառուցվել են նաև ֆեռոձուլվածքների, ռենտգենյան ապարատուրայի, գյուղատնտեսական մեքենաշինության և մետաղյա իրերի գործարաններ։ Ա–ում գործում են մանկավրժ. և բժշկական ինստիտուտներ, շինարարական, երկաթուղային տրանսպորտի, կոոպերատիվ և երեկոյան քիմիկա–մեխանիկակպն տեխնիկումներ, բժշկական, մանկավարժական և կուլտուր–լուսավորական ուսումնարաններ։ Ունի դրամատիկական թատրոն, գավառագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1869-ին։


ԱԿՏՅՈՒԲԻՆՍԿԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ–ում։ Կազմվել է 1932-ի մարտի 10-ին։ Գտնվում է հանրապետության արմ. մասում։ Տարած. 299,8 հզ. կմ² է։ Բաժանվում է 13 շրջանի, ունի 7 քաղաք, 4 քտա։ Կենտրոնն է Ակտյուբինսկը։

Բնությունը։ Ա. մ–ի մեծ մասը հարթավայրային է (բարձր. 100–200 մ)։ Արմ–ում Նախաուրալյան սարավանդն է (400–500 մ), միջին մասում՝ Մուհոջարի լեռները (500–600 մ)։ Հս–արլ–ում տարածվում են Թուրգայան սարավանդի վերջավորություննե–