Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճարաարապեաության մեջ տարածում գտած նույնատիպ կառուցվածքների hամար։ Ս․ Հ․ և Մուրադը 1664-ին սկսել են Հայաստանի XVII դ․ լավագույն հուշարձաններից մեկի՝ Մուղնու Ս․ Գևորգ վանքի եկեղեցու շինարարությունը, որի ընթացքում, 1667-ին, Ս․ Հ․ մահացել է (թաղված է եկեղեցու հս–արլ․ կողմի գերեզմանոցում)։

ՍԱՀԱԿ ՍԵՎԱԴԱ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայ իշխան X դ․ 1-ին կեսին։ Առանշահիկների տոհմից, Ատրներսեհի (տես Ատրներսեհ որդի Սահլի) թոռը, Համամ Գրիգորի որդին։ ժառանգական տիրույթ Փառիսոսին (Արցախ նահանգում) միացնելով Ուտիք նահանգի Գարդմանք և Չորոգետ գավառները, ստեղծել է ընդարձակ ու հզոր իշխանապետություն։ Փեսային՝ Հայոց արքա Աշոտ Բ Երկաթին օժանդակել է ամրապնդելու հայկ․ միացյալ թագավորությունը, վերջինիս հետ ճնշել Մովսես Ուտեացու ապստամբությունը։ Մյուս դստերը՝ Շահանդուխտին, կնության է տվել Սյունիքի գահերեց իշխան Սմբատին (հետագայում՝ Սյունիքի թագավոր Սմբաա Ա)։ Երբ Աշոտ Բ Երկաթի և Սյունիքի իշխանների հարաբերությունները սրվել են, Ս․ Ս․ անցել է վերջիններիս կողմը։ Աշոտ Բ Երկաթը ճակատամարտում պարտության է մատնել Ս․ Ս–ին և գերել նրան։ Ս․ Ս․ և նրա որդի Գրիգորը կուրացվել են, հավանաբար նաև գրկվել Ուտիքի տիրույթներից։ Ս․ Ս–ի որդի Սենեքերիմը (Հովհաննես–Սենեքերիմ) իշխել է Փառիսոսում, հիմնադրելով Փառիսոսի թագավորությունը։

ՍԱՀԱԿԴՈՒԽՏ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VIII դարի հայ երաժիշտ–բանաստեղծուհի, Դվինի կաթողիկոսարանի ավագերեց Սահակի դուստրը, նշանավոր գիտնական, շարականագիր Ստեփանոս Սյունեցու քույրը։ XIII դ․ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Ս․ մանուկ հասակից ստացել է «զվարս կուսութեան» և, առանձնանալով Գառնիի ձորի մի քարայրում, ապրել է ճգնակեցությամբ, այդտեղ էլ կնքել իր մահկանացուն։ Հմտացել է երաժշտական ու բանաստեղծական արվեստի մեջ, ունեցել է աշակերտներ, որոնց ուսուցանել է վարագույրի ետևում նստած։ Հորինել է հոգևոր երգեր՝ կցուրդներ և «քաղցրեղանակ» մեղեդիներ։ Ստեփանոս Օրբելյանը հիշատակել է Աստվածամորը ձոնված նրա միայն մի ակրոստիքոս երգի վերնագիրը։ Ղ․ Ալիշանը հրապարակել է այդ երգի առաջին տան մի տարբերակ։ Երգի ամբողջական բնագիրը հետագայում հայտնաբերել ու հրապարակել է եպիսկոպոս, բանասեր Ն․ Ծովականը։ Այն գրված է մեծացուսցե շարականների ոգով, բաղկացած է անհավասար տողերից, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը (Սահակդուխտ)։ Երգը որոշակի ազդեցություն է ունեցել հայ շարականագրության զարգացման վրա։ Ս–ի մյուս ստեղծագործությունները հայտնի չեն։ Ենթադրվում է, որ մեզ հասած շարականների, հատկապես մեծացուսցեների մի մասը նրա գրչի արգասիքն է։ Որոշ, բանասերների ենթադրությամբ՝ Ս–ին է պատկանում նաև Վահան Գողթնացուն նվիրված հայտնի շարականը, որն ավանդաբար վերագրվել է վերջինիս քրոջը՝ Խոսրովիդուխտին։

ՍԱՀԱԿՅԱՆ Արամայիս Ադամի [ծն․ 24․5․ 1936, գ․ Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն, ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ 1960-ին ավարտել է Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի պատմալեզվագրական ֆակ–ը, 1967-ին՝ Մոսկվայի Մ․ Դորկու անվ․ գրականության ինստ–ի գրական բարձրագույն դասընթացները։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960– 1965), «Գարուն» ամսագրում (1967–70), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970–71), ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետ․ կոմիտեում (1971–77)։ 1982-ից «Ոզնի» երգիծական հանդեսի գլխ․ խմբագիրն է։ Ս․ հեղինակ է մի շարք գրքերի՝ «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968, ՀԼԿԵՄ մրցանակ՝ 1970), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Բարի խոսք» (1980)։ Ս–ի պոեզիան հատկանշվում է քաղաքացիական շնչով, նուրբ հումորով, պարզ լեզվամտածողությամբ։ Համամիութենական երաժշտ․ մրցույթի դափնեկիր (1971)՝ երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։

ՍԱՀԱԿՅԱՆ Բենիամին (Բենո) Եգորի (5․5․1886, Ջալալօղլի, այժմ՝ Ստեփանավան –22․1․1934, Թիֆլիս), Հս․ Կովկասում, Անդրկովկասում և Հայաստանում հեղափոխական շարժումների և սովետական կարգերի համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1904) և Մոսկվայի համալսարանի հասարակագիտական ֆակուլտետը (1925)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902-ից՝ Զալալօղլիում, այնուհետև Թիֆլիսում։ Սերտ կապերի մեջ է եղել Ս․ Շահումյանի, Դ․ Շահվերդյանի, Ս․ Կասյանի, Ս․ Խանոյանի և ուրիշների հետ։ Թռուցիկներ և անլեգալ գրականություն է տարածել Թիֆլիսում։ 1906-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի անդամ, աշխատել «Կայծ», «Նոր խոսք» թերթերի խմբագրություններում։ 1906-ի վերջերին Ս․ Շահումյանի առաջարկությամբ մեկնել է Բաքու և աշխատել «Օրեր» թերթում։ 1907–10-ին զբաղվել է ուսուցչությամբ Բաքվի և Ղզլարի հայկ․ դպրոցներում։ 1913–14-ին Կարսում կազմակերպել է ս–դ․ խմբակ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հեղափոխական աշխատանք է տարել Սարիղամիշում և էրզրումում։ 1918-ին մեկնել է Պյատիգորսկ՝ նշանակվել պետ․ վերահսկողության կոմիսար, մասնակցել քաղաքացիական կռիվներին։ 1919-ին եկել է Թիֆլիս, անցել Հայաստան, Զալալօղլիում կազմակերպել կուսակցական բջիջ և պայքարել դաշնակցական իշխանության դեմ։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո վերադարձել է Թիֆլիս, աշխատել սովետական դեսպանատանը։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո նշանակվել է Լոռվա հեղկոմի նախագահ, այնուհետև՝ Երևանի գավառային հեղկոմի նախագահ։ 1925-ին նշանակվել է Անդրկովկասի պետդրամարկղների վարիչ Թիֆլիսում, որից հետո եղել է Անդրկովկասի ֆինանսատնտեսագիտական ինստ–ի դիրեկտորը։

ՍԱՀԱԿՅԱՆ Գևորգ Հովհաննեսի [1884, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)–1965, Երևան], բանվոր–հեղափոխական։ Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1904-ից։ Աշխատելով Գանձակի դեպոյում, որպես փականագործ, ակտիվորեն մասնակցել է երկաթուղային բանվորների 1904–05-ի գործադուլներին։ 1906-ին զորակոչվել է բանակ, ծառայել Վարշավայի երկաթուղային գումարտակում, հաղորդակցվել բանվորական շարժմանը։ Զորացրվելուց հետո, 1917-ին վերադարձել է Գանձակ, որտեղ կարմիր գվարդիայի շարքերում պայքարել է մուսավաթական բանդաների դեմ։ 1918–20-ին Ս․, որպես շոգեքարշի մեքենավար, աշխատել է Թիֆլիսում, Սարիղամիշում և Ալեքսանդրապոլում։ Միաժամանակ կատարել է բոլշևիկյան կազմակերպությունների հանձնարարությունները։ 1920-ի Մայիսյան ապստամբության