Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/499

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քայքայման պահը։ Միշտ չէ, որ Ս–ի պրո– ցեսն ընթանում է նշված սխեմայի համա– ձայն։ Կարող է բացակայել կորի առաշին կամ երրորդ հատվածը, առաջինին կարող է հաջորդել երրորդը։ Երբեմն դիտվում է նյութի ավելի բարդ վարք։ Ս–ի ֆիզիկ– մե– խանիզմը նույնն է, ինչ ւկԼասաիկության մեխանիզմը։ Սողքի կորի օրինակ Կոնստրուկցիաների և մեքենաների նյութերի Ս–ի հաշվարկների ժամանակ որպես հիմնական բնութագիր ծառայում էսուլքի սահմանը4 այն առավե– լագույն լարումը, որի դեպքում դեֆորմա– ցիայի ընդհանուր մեծությունը չի գերա– զանցում թույլատրելի արժեքը (որոշակի ջերմաստիճանի դեպքում)։ Տես նաև Սող– քի տեսություն։ Գ․ Վարդանյան

ՍՈՂՔԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, հոծ միջավայրի մեխանիկայի բաժին, որն ուսումնասիրում է պինդ մարմինների շատ դանդաղ հոսքը։ Միաչափ Ս․ տ–յան խնդիրը՝ չափվող մե– ծությունների (լարման, դեֆորմացիայի, ջերմաստիճանի U ժամանակի) միջե կապ հաստատելն է։ Ս․ տ․ հարում է ւցչաստի– կության տեսությանը, սակայն պինդ մար– մինների մեխանիկական հատկություն– ների բազմազանության պատճառով գո– յություն չունի սողքի միասնական տեսու– թյուն։ Առավել մեծ տարածում է ստացել մետաղների և բետոնի Ա․ տ․։ Մետաղների համար մեծ մասամբ օգտվում են հոս– քի տեսությունից, սողքի դեֆոր– մացիայի արագությունը՝ £p=f(o, t), որտեղ a-ն լարումն է, t-ն՝ ժամանակը։ Այս տեսությունը բավարար կերպով է նկարագրում սողքը դանդաղ և մոնոտոն փոփոխվող լարումների դեպքում, սակայն a-ից бр–ի կախումն ունի ոչ գծային բնույթ։ Սողքի առավել լրիվ նկարագրությունը տալիս Էամրացման տ և ս ու թ յ ու– ն ը․ ep=f(cr, Ер), որը հարմար է լար– ման բարձր մակարդակի դեպքում կար– ճատև սողքի մոտավոր վերլուծության համար։ Այս տեսությունը լավ է հաստատ– վում փորձի արդյունքներով։ Պոլիմեր– ների մեխանիկայում սովորաբար օգտը– վում են ժառանգական ու թյան է տ և ս ու թ յ ու ն ի ց․ <p(e)=cr(t)+jK(t– 0 –x)a(x)dx, որտեղ e-ը լրիվ դե– ֆորմացիան Է, իսկ K(t–ւ)-ն՝ այսպես կոչված հետազդեցության միջուկը (կամ հիշողության ֆունկցիան)։ Նշված տեսու– թյունը որոշում է լրիվ դեֆորմացիան և տալիս որոշ ավելի բարդ երևույթների (օրինակ, հակադարձ սողքի Էֆեկտի) որակական բնութագիրը։ Բացի թվարկած տեսություններից կան մեխանիկական մո– դելների (Մաքսվելի մոդել, Ֆոյգտի մո– դել) վրա հիմնված տեսություններ, որոնք տալիս են նյութերի դեֆորմացման բարդ պրոցեսների որակական վերլուծությունը։ Գրկ․ Арутюнян Н․ X․, Некоторые во– просы теории ползучести, М․, 1952; Ра- 6 о т н о в Ю․ Н-, Ползучесть элементов конструкций, М․, 1966; Малинин Н․ Н․, Прикладная теория пластичности и ползу– чести, М․, 1968․ 9–․ Վարդանյան ՍՈՃԻ (Pinus), շամի, սոճազգիների ընտանիքի մշտադալար փշատերև ծառե– րի և փռված թփերի (հազվադեպ) ցեղ։ Բարձրությունը՝ 1,5–50 */, երբեմն մինչև 75 й Է։ Մատղաշ Ս–ների սաղարթը կոնա– ձև Է, հասուն ծառերինը՝ կլորավուն կամ հովանոցաձև։ Կեղևը գորշ է կամ կարմրա– թուխ, կճպվող։ Տերևներն ասեղնաձև են, եռանիստ կամ մի կողմից կլորավուն, 2–20 սմ երկարությամբ և 1–2 մմ լայ– նությամբ, կանաչ կամ կապտագորշ, 2, 3, 5-ական փնջերով, պահպանվում են 2 և ավելի տարի։ Կոների երկարությունը 3–10 սմ Է, հս․ ամերիկյան մի տեսակինը՝ մինչև 50 uil, տրամագիծը՝ 2,5–8 սմ։ Սեր– մերը ընկուզիկաձև են, սովորաբար՝ թևա– վոր։ Արմատային համակարգը հզոր Է, ուղղաձիգ խորը գնացող առանցքային ար– մատով և կողային ճյուղավորումներով։ Լուսասեր Է։ Անտառներ և անտառակներ է առաջացնում լավ դրենաժավորված հո– ղերում, զառիթափ լանջերին, բայց կարող է աճել նաև ճահճուտներում։ Լայնորեն օգտագործվում է ավազուտների ամրաց– ման և հակաէրոզիոն նպատակներով։ Ապ– րում է 300–350 տարի։ Հայտնի է Ս–ու մոտ 100 (ՍՍՀՄ–ում՝ 12) տեսակ, տարած– ված Եվրասիայի և Հս․ Ամերիկայի ան– տառային գոտում, հազվադեպ՝ Հս․ կիսա– գնդի արևադարձային գոաու լեռներում։ ՀՍՍՀ հս․ ՝շրջաններում 1000-1850 մ բարձրության վրա վայրի վիճակում աճում է Ս–ու մեկ՝ կոխի Ս․ (P․ kochiana), իսկ անտառամշակույթներում, դենդրոպար– կերում և բուսաբանական այգիներում՝ շուրջ 13 տեսակ՝ հիմնականում ղրիմի Ս․ (P․ pallasiana), սովորական Ա․ (P․ sil- vestris), Բանքսի Ս․ (P․ banksiana) ևն։ Վերջին տասնամյակներում, կապված ան– տառատնկարանների զարգացման պլան– ների հետ, ՀՍՍՀ–ում մեծ տարածում են ստացել Ս–ու արհեստական անտառային տնկարկները (կուլտուրաները)։ Արհես– տական խոշոր սոճուտներ են ստեղծվել Աևանա լճի ազատված ավազուտներում և այլուր։ Ընկուզենու հետ մեկտեղ Ս․ ՀՍՍՀ–ում անտառային տնկարկներում օգ– տագործվող հիմնական ծառատեսակ է (բնական սոճուտների մակերեսը ՀՍՍՀ–ում մոտ 970 հա է, արհեստական– ներինը՝ 16000 հա)։ Մի շարք բնական և արհեստական սոճուտներ (Դիլիջան, Գյու– լագարակ, Սիսիմադան, Մարմարիկ, Նո– րադուզ, Մարտունի ևն) ընդգրկված են արգելանոցներում ու արգելավայրերում և պահպանվում են պետության կողմից։ Ս–ու բոլոր տեսակներն էլ դեկորատիվ են, տալիս են բարձրորակ և թեթև բնափայտ, խեժեր, սկիպիդար, եթերայուղեր, բևեկ– նախեժ ևն, փշատերևներից ստանում են С վիտամին, թեփն օգտագործվում է կե– րային խմորասնկերի աճեցման համար։ Ա․ Րարսեղյան ՍՈՄԱ (հին հնդ․ Soma), աստվածային ըմպելիք և դրա (հետագայում նաև լուս– նի) աստվածություն հին հնդ․ դիցաբանու– թյան մե<>։ Ըստ <Ռիգվեդայի>, Ս․ աստված– ների կարգում երրորդն է (Ինդրայից ու Ագնիից հետո)։ Ս–ի դիցաբանական կեր– պարը, ինչպես նաև բույսի ու ըմպելիքի պաշտամունքն ունի հնդիրանական ծա– գում (համարժեք է Ավեստայում հիշա– տակվող հոմային)։ Ս․ ըմպելիքը (կաթի կամ գարու հետ խառնված Ս․ կոչվող բույսի 1յութ), որն առաջացրել է զմայլա– կան վիճակ, զոհաբերել են աստվածներին, հատկապես՝ Ինդրային, ենթադրելով, որ նա պարգևում է անմահություն և սխրանք– ներ գործելու ուժ։ Երկնային Ս․ (ըմպելի– քի անձնավորումը) հաճախ չի տարբե– րակված Ս․ ըմպելիքից։ Ս․ համարվել է աշխարհի, երկնքի, օրենքների տիրակա– լը, առաջին արարիչը, որն իբր Արեգակին ստիպել է փայլել, պարգևել է հարստու– թյուն, բարիքներ, սնունդ, վանել է հի– վանդությունները, սպանել հրեշներին, ոչնչացրել չարախոսներին, կատարել բազ– մաթիվ սյլ բարի արարքներ։ ՍՈՄԱ ւ’< հուն․ Ծաда – մարմին), կեն– դանիների և բույսերի բջիջների (բացառու– թյամբ՝ սեռականի) ընդհանուր անվա– նումը։ Ջերմինն առաջարկել է գերմ․ կեն– դանաբան Ա․ Վայաէանը, նշելու համար օրգանիզմի մարմինը, ի հակադրություն սեռական բջիջների միջոցով սերնդե– սերունւ հաղորդվող սաղմնային պլազ– մայի (с առանգական նյութի) ։ Ըստ Վայս– մանի Ս․ չի կարող ազդել սաղմնային պլազմայի վրա։ Այստեղից հետևում է, որ օրգանիզմի անհատական զարգացման ըն– թացքում ձեռք բերած հատկությունները սկզբունքորեն անհնար է ժառանգել։

ՍՈՄԱԼԻ, թերակղզի Աֆրիկայի արլ–ում։ Տարածությունը մոտ 750 հզ․ կէՐ է։ Մա– կերևույթի մեծ մասը 500–1500 մ բարձ– րությամբ (առավելագույնը՝ 2406 մ) սա– րավանդ է։ Կլիման մե րձհա սարակ ած ա– յին է, ]ւս–ում՝ արևադարձային։ Տարեկան տեղումները 100–600 մմ են։ Գետերը հիմնականում ունեն ժամանակավոր հոսք։ տիրապետում են չոր սավաննանե– րը, անապատային ու կիսաանապատային բուսածածկույթը։ Ս–ում են գտնվում Սո– մալիի Դեմոկրատական Հանրապետու– թյունը Զիբութիի Հանրապետությունը և Եթովպիայի մի մասը։ ՍՈՄԱ ․Ի, Ս ո մ ա լ ի ի Դեմոկրա– տական Հանրապետություն (ՍԴՀ), պետություն Աֆրիկայի հս–արլ–ում։ Հս–ից ողողվում է Ադենի ծոցի, արլ–ից և հվ–ար;-ից՝ Հնդկական օվկիանոսի ջրե– րով։ յահմանակից է Եթովպիային, Քե– նիայիե և Ջիբութիին։ Տարածությունը 637,7 հզ․ կէՐ է, բն․ 5,4 մլն (1981)։ Մայրա– քաղաքը՝ Մոգադիշո (շուրջ 600 հզ․ բն․, 1981)։ Վարչականորեն բաժանվում է 16 մարզի (Մոգադիշո քաղաքը առանձին վարչական միավոր է)։