Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

սակայն ներթափանցված են բնության տարերքի ոգեշունչ ուժով, մարդու և միջավայրի կապով։ 1611 –18-ին Ռ․ հանդես է եկել նաև որպես ճարտարապետ (Ռ–ի շքեղ թատերականացված տունը Անտվերպենում, ուր տեղավորված էր նկարչի նկարների և անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուն)։ 1615–20-ին Ռ․ լայն ճանաչում է ձեռք բերում։ 1617-ից Ռ–ի արվեստանոցը նկարչի էսքիզներով կատարել է մոնումենտալ–դեկորատիվ կոմպոզիցիոն պատկերաշարեր («Մարիա Մեդիչիի պատմությունը», մոտ 1622–25, Լուվր. Փարիզ են) Պատվերների կատարմանը մասնակցել են Ռ ի բազմաթիվ աշակերտներն ու օգնականները (Ա․ վան Դեյք․ Յա Յորդանս, Ֆ Սնայդերս և ուրիշներ)։ 1620 ական թթ․ դիմանկարները աչքի են ընկնում կենսալիությամբ, հուզական անսովոր հագեցվածությամբ («Մարիա Մեդիչի», մոտ 1622–25, Պրադո, Մադրիդ, «Նիդերլանդների կառավարչուհի արքայադուստր իզաբելի սենեկապանուհին», մոտ 1625, էրմիտաժ) 1625-ից Ֆլանդրիայի կառավարչուհու հանձնարարությամբ Ռ․ կատարել է դիվանագիտ․ մի շարք կարևոր հանձնարարություններ մեկնել է Հոլանդիա (1627), Իսպանիա (1628–29), Անգլիա (1629–30)։ 1630-ական թթ․ Ռ–ի նկարները աչքի են ընկնում առավել անհատականացված կերպարային կառուցվածքով, գեղանկարչական զուսպ հնարքներով, ներքին ջերմությամբ։ Ռ–ի ուշ շրջանի ստեղծագործության կենտր․ դեմքը Հելեն Ֆոուրմենն է, նկարչի երկրորդ կինը, որին նա պատկերել է դիցաբանական և աստվածաշնչային կոմպոզիցիաներում («Բերսաբե», մոտ 1635, Դրեզդենի պատկերասրահ), ինչպես նաև դիմանկարներում («Մուշտակ», մոտ 1638–1640, Գեղարվեստա–պատմ. թանգարան, Վիեննա), ուր նկարիչը հրաժարվելով արտաքին պաճուճանքներից, ուշադրությունը սևեռել է կենսալի, ծաղկող գեղեցկության պատկերման վրա։ Զվարթությամբ ու տոնականությամբ են համակված ժող․ կյանքի պատկերները («Կերմեսսա», մոտ 1635–36, Լուվր, Փարիզ)։ Ռ․ իր լավագույն բնանկարները («Ծիածանով բնանկար», մոտ 1632–35, էրմիտաժ, են) ստեղծել է 1630-ական թթ․։ Ռ–ի բազմաթիվ էսքիզներ աչքի են ընկնում գեղանկարչական վիրտուոզ կատարումով, իսկ գծանկարները՝ նուրբ դիտողականությամբ, դեկորատիվ բծերի ու գծերի բարդ համադրումով։ Ռ–ի ստեղծագործությունը հսկայական նշանակություն է ունեցել ֆլամանդ, և ևրոպ․ գեղանկարչության զարգացման համար։ Հայաստանի պետ․ պատկերասրահում է գտնվում Ռ–ի «Սիլենոսի երթը» նկարը։

ՌՈՒԲԵՐՈՒԴ (<լատ․ ruber – կարմիր և հուն, етбос – տեսակ), տես Տանիքանյութեր։

ՌՈՒԲԻԴԻՈՒՄ (լատ․ Rubidium), Rb, տարրերի պարբերական համակարգի V պարբերության I խմբի տարր։ Կարգահամարը՝ 37, ատոմական զանգվածը՝ 85,4678։ Ալկալիական մետաղ է, s–տարր։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 5s1։ К, Լ, М թաղանթները լրացված են։ Բնական Ռ, բաղկացած է 85Rb կայուն (72,15%) և 87Rb թույլ ռադիոակտիվ (27,85% T½ = 4․8 • 1010 տարի) իզոտոպներից։ 87Rb ẞ-ռադիոակտիվ է, փոխարկվում է 87Sr կայուն իզոտոպի։87Rb և 87Sr իզոտոպների հարաբերական պարունակությունը միներալներում և ապարներում թույլ է տալիս հաշվել նրանց երկրաբանական տարիքը (ստրոնցիումային եղանակ): Ստացվել են Ռ–ի թվով 20 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից ամենաերկարակյացը 83Rb-ն (T½ = 18,66 տարի) է։ Ռ․ հայտնաբերել են Ռ Բունզենը և Գ Կիրխհոֆը, Դյուրկհայմի (Գերմանիա) աղաջրերում, սպեկտրաս–կոպիական եղանակով (1861) և անվանել ըստ սպեկտրի ամենաբնորոշ գծերի կարմիր գույնի (լատ․ rubidus – մուգ կարմիր)։ Մետաղական Ռ․ առաջինն ստացելէ Բունզենը (1863)։ Ռ․ չափազանց ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,5·10-2% (ըստ զանգվածի)։ Նշանակալի քանակներով պարունակվում է թթու հրաբխային ապարներում և հատկապես պեգմատիտներում (1–3%) փոքր քանակներով՝ ուլտրահիմքային (2·10-4%) և հիմքային (4,5․10-3% ) ապարներում։ Սեփական միներալներ չի առաջացնում։ Ուղեկցում է կալիումին, լիթիումին, ցեզիումին։ Ռ–ի միացությունները իզոմորֆ խառնուրդի ձևով մտնում են լեպիդոլիթ, ցինվալդիթ, պոլլուցիտ, սիլվինիտ, կառնալիտ և այլ միներալների բաղադրության մեջ։ Ռ–ի աղեր են պարունակում հանքային, նաև ծովերի և օվկիանոսների (1·10-5–2,1·10-5%) ջրերը։ Ռ մշտապես պարանակվում է բուս (3,2–6,4·10-4%) և կենդան, հյուսվածքներում (չոր մնացորդում մինչև 0,014%)։ Մարդու արյան մեջ Ռ–ի պարունակությունը 3,2· 10-4% (տղամարդկանց մոտ) և 2,8·10-4% (կանանց մոտ) է։ Ռ–ի փոխանակությունն օրգանիզմում վատ է ուսումնասիրված։ Ռ․ սպիտակ, արծաթափայլ, փափուկ մետաղ է, կտրվում է դանակով։ Հալ․ ջերմաստիճանը՝ 38,9°C, եռմանը՝ 703°C, խտությունը՝ 1525 կգ/մ3։ Պարամագնիսական է, էլեկտրահաղորդականությունը՝ 8,85·104 օհմ-1 սմ-1։ Ռ–ի միացությունները բոցը դարձնում են մանուշակագույն կարմիր։ Ռ․ քիմիապես չափազանց ակտիվ է, ուժեղ վերականգնիչ, տալիս է ալկալիական մետաղներին հատուկ ռեակցիաներ (ավելի բուռն, քան Li, Na, К)։ Ռ–ի իոնացման պոտենցիալը 4,176 Էվ է, էլեկտրաբացասականությունը՝ 0,89։ Միացություններում միարժեք է (օքսիդացման աստիճանը՝ +1), առաջացնում է գերազանցապես իոնական քիմ․ կապեր։ Ռ․ միանում է ջրածնի հետ (300–350°С, 50–100 մթն,կատալիզատոր), առաջացնելով սպիտակ բյուրեղական հիղրիդը՝ RbH, որն ակտիվ վերականգնիչ է։ Թթվածնի հետ Ռ․ միանում է չափազանց բուռն՝ անգամ օդում անմիջապես ինքնաբոցավառվում է։ Առաջանում է Ռ–ի վերգերօքսիդը՝ Rb02, և մասամբ՝ գերօքսիդը՝ Rb2O2։ Հայտնի են նաև Ռ–ի օզոնիդը՝ RbO3, օքսիդը՝ Rb2O, և Rb2O3 բաղադրության գերօքսիդը։ Ռ–ի օքսիդները ակտիվորեն փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով Ռ–ի հիդրօքսիդ (RbOH)։ Լուծույթներից անջատվում են Ռ–ի հիդրօքսիդի բյուրեղահիդրատները՝ RbOH · H2O, RbOH · 2H2O։ Ռ․ ինքնաբոցավառվում է նաև հալոգենների միջավայրում։ Առաջանում են Ռ–ի հալոգենիդները (RbF, RbCl ևն), որոնք ջրում և բազմաթիվ օրգ․ լուծիչներում լավ լուծվող,անգույն, բյուրեղական նյութեր են։ Ռ–ի նիտրիդը Rb3N, ֆոսֆիդը Rb3P, կարբիդը Rb2C2 և սիլիցիդը RbSi խոնավության առկայությամբ քայքայվում են։ Ռ․ չափազանց բուռն փոխազդում է ջրի և թթուների հետ, անջատելով ջրածին՜ Rb-ի աղերը մեծ մասամբ անգույն, ջրում լուծելի նյութեր են, որոնց լուծույթներից անջատվում են բյուրեղահիդրատները։ Ռ–ի որոշ աղեր ջրում վատ են լուծվում՝ RbC1O4, Rb2[PtCl6], RbI04, RbMn04, Rb2C2O7 ևն։Տաքացնելիս (>300°C) Ռ. քայքայում է ապակին (վերականգնում է սիլիցիումը)։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ և ներմետաղական միացություններ։ Մետաղական Ռ․ ստանում են նրա քլորիդից՝ վերականգնում են վակուումում կալցիումով կամ մագնեզիումով (700–800°C), երբեմն՝ հալույթը էլեկտրոլիզի ենթարկելով։ Ռ․ օգտագործվում է ֆոտոբազմապատկիչներ, ռադիոլամպեր (որպես կաթոդ և գետտեր), հրթիռային և տիեզերական տեխնիկայում օգտագործվող քսանյութեր պատրաստելու համար․ Ռ–ի գոլորշիները՝ լազերներում, տիեզերական և երկրաբանական հետախուզությունների մագնիսաչափերում, ցածր ճնշումային գազապարպման լամպերում Ռ–ի աղերը՝ որպես կատալիզատորներ, օրգ․ սինթեզում։